s.

tuft of shrubs, bush, bramble;
thicket, copse, underwood.

s.

φυτόν, ξυλώδης virgultum, arbusta, arbusculum Տունկ փոքր, եւ ցած ի բնէ. եւ եւս Թաւ ոստ, ճիւղ. թուփ, թփեր.

Թուփ առ թուփ բուսեալ ի սրահսն իբրեւ յանտառի։ Ի դաշտի ուր ոչ գուցէ թուփ թաքստի. (՟Ա. Մակ. ՟Դ. 38։ ՟Ժ. 73։)

Թուփ վարդից. (Լմբ. սղ.։)

Ի տկար եւ ի փշալից թփումն մորենւոջն. (Ոսկ. գծ.։)

Բանջարքն, թուփքն մանունք, եւ ծառքն. (Ոսկիփոր.։)

Ի թփոյ ի մարգն զոգիսն տարեալ հանեն։ Պատուականագոյն քան զայն որ ի թփին կեանքն են. (Նիւս. կազմ.։)

Քրիստոսի սուրբ գարշապարացն մատուցանէին զծաղկաւէտ թուփս ծառոցն։ Հատանէին զծաղկաւէտ թուփս ոստոց. (Ճ. ՟Թ.։ Տօնակ.։)

• , ո հլ. «կարճ՝ ցած ծառ». Ա. մակ. դ. 38, ժ. 73. «թաւ ոստ, տերևալից ճիւղ» Տօնակ. որից թփամուտ Փարպ. թփատեսակ Ոսկիփ. թփուտ Նիւս. կազմ. Վրդն. ծն. թա-ւաթուփ Սարգ. յկ. ը. էջ 112. թանձրաթուփ Լծ. նար. վարդաթուփ Տաղ։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. tupho-ձևից. սրա հետ հմմտ. յն. τὸφη «մի տեսակ ջրայեն խոտ՝ որով բարձ ու անկողին էին լցնում», մյն. τοῦφα «ցցունք», նյն. τοῦçα «մազերի փունջ, տրցակ», լտ. tufa «ցցունք(իբրև զին-ւորական նշան)», ռում. tufa «թուփ, մա-ցառ», ֆրանս. touffe «տրցակ». սպան. tufo «ցցունք», tufos «խոպոպիք», սարդ. tuvu «փշաթուփ», ալբան. tufe «տերևալից ոստ-փունջ, սաղարթ, թփուտ», անգսք. ϑúf «տե-րևների տրցակ՝ իբրև զինւորական նշան». ϑüft «մացառաշատ տեղ», 9yfel «մացառ, թուփ», անգլ. tuft «վարս, ծոպ, մացառ, թա-ւուտ. փունջ», շվէդ. tuvo «դալարոտ բլուր». բոլորի պարզական արմատը համարւում է հնխ. tu «ուռչիլ, աճիլ» (Boisacq 994, Wal-Be 797. Pokorny 1, 706-713, Ernout-Meillet 1020) (վերջինս լտ. tufa դնում է փոխառեալ անգլոսաքսոնականից)։

• Հիւնք. բութ բառից։ Պատկանեան, Փորձ 1880 մարտ, էջ 94 թրք. tub «թուփ, ծաղկի փունջ»։ Սրմագաշեան, Armenia կցում է ռում. tufձ ձևին։ Schef. telowitz BВ 29, 69 փոխառեալ լտ. tufa ռառից, որից նաև ռում. tufa, նյն. τοῦσα և ալբան. tufs։ Petersson KZ 47 (1916), 248 տալիս է վերի մեկնութիւնը, Lidén IF 44, 191 կցում է վերի անգլսք. շվէդ. ձևերին։-Karst, Յուշարձ. 124 թթր. tob, tōb «դէզ, թուփ»։-Իրօք հա-յերէնի հետ շատ մերձաւոր են հնչում չաղաթ. [arabic word] tōb «թուփ». և կիրգիզ. [arabic word] tub «ծառի թուփ, ծաղկեփունջ», բայց գործ չունին մեզ հետ, որովհետև ծագում են թթր. top «գունդ, խումբ» արմատից, ըստ Будaговъ, Cpaв. cл. 1, էջ 383։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Խրբ. Զթ. Մկ. Մչ Հճ. Ոզմ. Տիգ. Սլմ. թուփ, Ասլ. Վն. թիւփ, ո-րոնք նշանակում են «թուփ, կարճ ծառ», բայց նաև «տերև, մանաւանդ խաղողի և կամ կաղամբի տերև». նոր առումներով են Զթ. թուփ «նորատունկ բոյս», Ջղ. թուփ «Տէրըն-դասին վառելու ճիւղեր», Մշկ. Ք. թուփ «բոյ-սի փթթիլը»։ Նոր բառեր են թփի տալ Երև. «տնևածը աճիլ, բոյսը թուփ դառնալ», թուփ-խոտ Նբ. «մի տեսակ բոյս», թփնիք Վն. «խաղողի թուփեր», թփռիլ Բղ. Խն. Մշ. «ծլիլ, ծաղկիլ», թփռոշ, թփռուն Մշ. «ծլած ծաղ-կած», թփռոշնալ Զն. «ծառերի բողբոջիլը»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Թանձրաթուփ

Թաւաթուփ

Թուփայ, ի

Վարդաթուփ

Voir tout