ԹՐՄՈՒՍ կամ ԹՐՄՈՒԶ. (վրիպակաւ գրի եւ Թրմուղ, Թրամուղ) Ազգ բակլայի. որ եւ Վայրի բակլայ. Ղփտի բակլայ. մըսըր փագլասը, թըրմուս, թէրմէս. (Բժշկարան.։ Վստկ.) իտ. fava d'Egitto. լտ. frumentum torcicum, lupinus։
• (գրուած նաև թոմուզ, վրիաա-կով՝ թրմուղ, թրամուղ) «մի տեսակ բակլայ, lupinus sativus՝ Բժշ. Վստկ. 92, 93. նոյնը բորմ ձևով ունի Բռ. երեմ. յաւել. 567։
• = Արաբ. [arabic word] turmus, tarmus, turmis, ասոր. [syriac word] tūrməsa, թրք. turmus, վրաց. თერმია թերմիա, თერმუზი թերմուզի, თორმაზა թորմազա. բոլորի մայրն է յն ϑὲρμος, որ գործածուած է արդէն Թէոփոաստե բուսաբանութեան մէջ (Ն. Ք. Գ դար). բոլորն էլ նոյն նշ.-Հիւբշ. 267։
• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ Հիւբշ. ZDMG 35(1881), 659։