s.

fetid odor, stink;
decaying matter, rottenness, putridity;
filth.

s.

ԺԱՀ որ գրի եւ ԺԱԽ. Աղտաղութիւն. գարշահոտութիւն. գարշ եւ զազիր ինչ. փէրահէթ, Քենա գօգու, մուրտար շեյ.

Գոգ նորա տրորեցաւ, եւ որդնալից եղեւ. եւ նա եւս տառապեցուցանէր ի հոտոյ անտի ժահուն. (Եւս. պտմ. ՟Ա. 8։)

գարշէին ի դառն հոտոց ժահիցն. (Վրդն. սղ.։)

Ամենայն ժահ աւելորդացն արտաքս հոսի ընդ քիթսն եւ ընդ աչսն. (Բժշկարան.։)

Ագռաւացեալ հոգւոց.. . . ժահիւ եւ դիակամբք յղփացեալ. (Տօնակ.։)

Ի վեր մղէր զդառնութիւն ժահու մաղձոյն չարաթոյն վատախառնութեան. (Արծր. ՟Գ. 5։)

• , ու հլ. (յետնաբար նաև ի հլ.) «աղ-տեղութիւն, գարշահոտութիւն, գարշ և զազիր մի բան» Եւս. պտմ. Արծր. Յճխ. Բժշ. Տօնակ, որից ժահադիմութիւն «տգեղ տեսք» Խոր. ժահահոտ «վատ հոտ ունեցող». Նիւս. բն. և կուս. Սարգ. յկ. «վատ հոտ» Եւս. պտմ. ժա-հահոտութիւն Պիտ. Յճխ. ժահատեսակ Երզն. մտթ. 231. ժահահամ Շիր. 42։

• = Պհլ. *zah ձևից, որ մեր իմաստով աւան-դուած չէ. այս արմատի բուն նշանակութիւ-նը եղել է «հոսիլ, թորիլ, բղխիլ, վազել». հըմ-մտ. պրս. [arabic word] zahē̄dan «բղխիլ, թորիր (ջրոյ յաղբերէ)», [arabic word] zahan «գետ», [arabic word] zahāb «թորումն ջրոյ, աղբերակն», [arabic word] ︎ zahānē̄dan «բղխեցնել»։ Այս բառը յետոյ, առտեղի բաների հոսման համար էլ առնուե-լով՝ վատ նշանակութիւն ստացաւ (հմմտ. հլ. կղկղել և կղկղանք, թորել և արտաթորու-թիւն). որով կազմուեցան [arabic word] zaho «ական-ջից հոսած կեղտը, սսուկ», ა︎ zah «մարդու սաղմը», [arabic word] zahī rōy «պինդերես. ժա-հադէմ». -ըստ այսմ էլ հյ. ժահ։ (Աղտեղի հեղուկների հոսման իմաստով գործածուած եմ գտնում նաև հայերէնի մէջ. հմմտ. Ամե-նայն ժահ աւելորդացն արտաքս հոսի ընդ քիթսն և ընդ աչսն. Բժշ.)։-Աճ.

• Այս մեկնութիւնը հրատարաևած եմ նախ MSL 15, 242։ Թիրեաքեան, Արիա-հայ բռ. 170 համառօտուած ժահր բա-ռից։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. ժեխ, Երև. ժէխ, Բլ. Վն. ժախին «աւլելուց գոյացած աղբը» (ՆՀԲ գի-տէ նաև ժախ). որից ժեխնոց «աղբանոռ. 2 աղբը հաւաքելու թի, ֆառաշ, խաքանդազ». ժեխոտիլ Ակն. «խոնաւութիւնից ևն նեխուիլ, ապականիլ», կրկնութեամբ՝ Սեբ. ախփ-ժախփ «աւլուք» (որի մէջ առաջին եզրի վեր-ջաձայնի ազդեցութեամբ՝ ժախ բառի վրայ աւելացել է փ ձայնը)։-Շփոթուելով յաջորդ բառի հետ՝ տեղտեղ ժահ դարձել է ժահր, պահելով սակայն նախնական «արտաթորու-թիւն» նշանակութիւնը. այսպէս՝ Ախց. ժահր, Երև. ժահրը, Շմ. ժmհր «շարաւ, թարախ, վահր», Ոզմ. ժmհր «երեխայի կղկղանք». Սլմ. ժmհր «մեծի կղկղանք», Մշ. ժար «ծը-խախոտի կեղտը, զիֆիր, կորկ. 2. երեխայի կղկղանք»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ախորժահամ

Ժահադէմ

Ժահադիմութիւն, ութեան

Ժահահոտ, ոյ, ի

Ժահահոտիմ, եցայ

Ժահահոտութիւն, ութեան

Ժահին

Ժահնական, ի, աց

Ժահնակերպ

Ժահնատ

Ժահնուկ

Ժահնուտ ջրածնական

Ժահր, ի

Յաւէրժահարսն, սունք, սանց

Շարժահիմն

Պատժահալած լինիմ

Voir tout