lantern.
յն. λαμπτήρ lucerna. որ է ճրագ. այլ ի սուրբ գիրս ՝ λαμπάς lampas, fax. Անօթ ճրագի որ ի ձիթոյ եւ ի պատրուգէ. ճրագ. կանթեղ. տե՛ս եւ ՂԱՄԲԱՐ.
Առին զլապտերսն։ Առին եւ ձէթ ամանօք։ Կազմեցին զլապտերս իւրեանց։ Ահա շրջանին լապտերքս մեր։ Ջահիւք եւ լապտերօք եւ զիուք։ Եւ էին լապտերք բազումք ի վերնատանն.եւ այլն։
Ի ջահիցն եւ ի լապտերաց։ Առ նուազութիւն իւղոյն լապտերաց. (Պիտ.։ Նար. ՟Է։)
• , ի-ա հլ. «ճրագ, կանթեղ, ջահ» ՍԳր. որից լապտերակալ Ոսկ. ղզր. լապտե-րավառ (նոր բառ). գրուած է նաև ղապտեր Յհ. իմ։
• = Յն, λαμπτήρ «ջահ, կանթեղ, ճրագ» բառն է, որ ծագում է λάμπω «փայլիլ, ցո-լալ» բայից. յոյնից է փոխառեալ լտ. lamp-ter. նոյն բառը կայ նաև մանիքէական պահլաւերէնում, որի միջոցով էլ բառը անցել է հայերէնի. հմմտ. յամբար։
• ՆՀԲ դրաւ ուղղակի յունարէնից. Böt-tich. Horae aram. 39, 86 ասոր. naptīr ձևից։ Նոյն, Rudimenta 47, 160 ասորի բառի հետ dip արմատից։ Lag. Arm. Stud. § 910 և Հիւբշ. 351 դնում են ուղ-ղակի յունարէնից։ Պահլաւերէնի միջ-նորդութեամբ Meillet MSL 17, 248։
• ԳՒՌ.-Սչ. լաբդեր։