cf. Սուրճ.
• «սուրճ». նոր փոխառեալ բառ ունի միայն ՓԲ՝ խահվէ ձևով, որից էլ խահ-վէագործ և խահվէավաճառ, երկուսն էլ ՓԲ. -նոյն խահվէ ձևն ունի նաև Կ. Սարաֆեա-նի Բանալի գիտութ. Պետերբ. 1788, էջ 110. -իսկ ՀԲուս. § 1799 գրում է ղահվէ՝ ըստ Բժշկարանի։
• = Արաբ. [arabic word] qahva «սուրճ», որից փո-խառեալ են նաև թրք. kahve, լտ. cafaeum, յն. ϰαφέῖον, ϰαգενες, գերմ. Kaffee (Kluge 235), Հոլլ. koffie, անգլ. coffee, իտալ. caffe, ֆրանս. café, ռուս. кoфe, լեհ. kawa (Ber-neker 468) ևն, մինչև անգամ չին. Խ սγի ká-fei'։ Բոյսի գիտական անունն է coffea arabica։ Կան գիտուններ, որոնք պնդում են թէ բառս Ափրիկեան Caffa երկ-րի անունից է, ուր, ինչպէս և առհասարակ հասարակածային Ափրիկէի մէջ՝ սրճենին աճում է վայրի վիճակում և անտառներ է կազմում։ Այստեղից Եթովպիոյ վրայով ան-ցել է Արաբիա, որտեղից էլ տարածուել է ամէն կողմ (Տաշեան ՀԱ 1925, էջ 177)։
• Ուղիղ մեկնեց Աւետիքեան, Քերակ, 1815, էջ 314։
• ԳՒՌ.-Տփ. ղ'ավա, Ախց. Սեբ. ղmյֆm, Պլ խախվէ ևն։ Արևմտեան գրականում գործա-ծական է միայն խահուէ ձևով, արեւելեան գրականում կոֆէ։