the devil, demon;
venomous serpent.
cf. ԽԱՐԱՄԱՆԻ
ԽԱՐԱՄԱՆԻ գրի եւ ԽԱՐԱՄԱՅՆԻ, ԽԱՐԱՄԱՆ. պ. ահրաման, էհրէմէն, էհրիմէն . որ եւ ԱՐՀՄՆ. Չար աստուածն համարեալ առ պարսիկս. չար հիշատակ. դեւ. սատանայ. որպէս պատճառ ամենայն չարեաց, եւ կարծեցեալ չար իրաց. տիվ, տէվ.
Այլ թէ արհմն չար կարծիցի նոցա՝ վասն զխարամանի անուն կրելոյ, առ ի յարեւէ զարեգակնատենչիկսնարկանելոյ, ուստի եւ զանուն իսկ զխարամանոյ առ։ Որպէս մոգք խափին, թէ խարամանն արար զչարիս. (Եզնիկ.։)
Ի դիւաց խարամանւոյ խաբեալ։ Ոյժ տայքխարամանյոյն. (Եղիշ. ՟Բ։)
Ոչ գազանաց գազանութիւն, ոչ խարամանեացն արհաւիրք. (Ոսկ. մ. ՟Բ. 18.) (որ բերի եւ ի յաջորդ նշ. այլ ի յն. չիք)։
Խրատ խարամայնոց՝ խաւար խորհրդոց աստուած նախնի մարդոց. (Գանձ.։)
ԽԱՐԱՄԱՆԻ. որպէս օձ չար (ըստ նմանութեան արդեօք խորամանկ օձին որ ի դրախտին, այսինքն սատանայի).
Դան զի անուանեցաւ օձ խարամանի։ Վասն թեւաւոր օձիցն խարամանեաց որ էին անդ։ Եղեն կերակուր օձից խարամանեաց։ Խցին զբերանս խարամանեաց. (Եփր. ել. եւ Եփր. պհ.։)
Զի մի՛ ի խարամանեաց օձիցն վնասիցիմք։ Բանաւոր ծիծռունք, որք ի յոձից խարամանեաց ոչ վնասեցան. (Սարգ. յկ. ՟Ե։)
Զազգ թիւնաբեր օձի յաճախագոյն խարամանիս ասեմք. (Վանակ. յոբ.։)
• (-նւոյ, -նեաց) «դև. սատա-նայ» Ոսկ. մ. բ. 18. Եզն. Եղիշ. «մի տեսակ չար օձ» Ոսկ. եփես. 833. Եփր. թուոց, էջ 234, դատ. 333, պհ. 181, Վկ. արև. էջ 69. Վրդն. լս. 62. Վանակ. յոբ. Սարգ. յկ. ե. էջ 75. գրուած է նաև խարամայնի, խարաման, հարամանի Զգոն 370, իբրև ածական՝ հրա-մանի «գէշ, դաժան» Արծր. ա. 1. գ. 21 (հրամանի բարուք)։
• = Ասոր. [syriac word] xarmanā, [arabic word] xarmān «օձ» բառն է, որ ըստ Brockelm. Lex. syr. 124 ա պատկանում է [arabic word] +əpam «արգիլել, ապօրինի համարել, նուիրագործել», [syriac word] xarmā «պիղծ» արմատին։ Բառը մեր մէջ ժողովրդական ստուգաբանութեամբ միացուելով զրադաշ-տական դենի Ահրիման չար աստուծու հեա (պհլ. Ahraman, Ahrman), ստացաւ սրա էլ նշանակութիւնները։-Հիւբշ. 26.
• Հներից Եզնիկ գրում է. «Առ ի յարև զարեգակնատենչիկսն արկանելոյ, ուս-տի և զանունն իսկ Խարամանոյ առ». (սրանից հետևցնում է Ադոնց, Բազմ. 1926. 12 ծան. թէ Եզնիկ խարամանի բառը ստուգաբանում է պրս. khvā-«արև» բառով)։ ՀՀԲ հանում է խարել «այրել» բառից։ ՆՀԲ Արհմն-ից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lag. Arm. Stud. § 1254։ Բառի ձևի մասին տե՛ս Վար-ռանեան ՀԱ 1922. 586։