fair, light, flaxen;
fallow.
ξανθός flavus πυρράκης rufus γλαυκός glaucus. որ եւ ԽԱՐՏԷՇ. Դեղին կարմիր. կարմիր բոցագոյն կամ հրափայլ. ոսկեգոյն, շեկ.
Պայծառն ընդ կարմրի եւ ընդ սպիտակի խառնեալ՝ խարտեաշ եղեւ. Շեկ ի խարտեշի եւ ի գոշի խառնմանէ լինի. դեղինն՝ սպիտակի ընդ խարտեշի խառնելով. (Պղատ. տիմ.։)
Վասն խարտեաշ մազոյն. (Ղեւտ. ՟Ժ՟Գ. 36։)
Պատանեակ խարտեաշ, եւ աչօք գեղեցիկ. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Է. 42։)
Խարտեաշ եւ կարմրայտ. (Եւս. քր. ՟Ա։)
Խարտեաշն (յայտ առնէ) զոսկետեսակն աստուածանմանութիւն. (Շ. հրեշտ.։)
Լոյս խարտեաշ (ի լուսինն յարեգակնէ). (Պիսիդ.։)
Ի խարտեաշ մաղձոյ։ Զխարտեաշն մաղձ։ Սկսաւ մաղձոյ, կամ խարտեշի. (Նիւս. բն.։)
Զանազան որակութիւնս ունին՝ զսպիտակն եւ զխարտեաշն եւ զսեաւն. (Սահմ. ՟Ժ։)
• (սեռ. -տեշի) «շէկ, դեղնա-կարմիր» Ղևտ. ժգ. 36. Ա. թագ. ժէ. 42. Եւս. քր. Ոսկ. կող. (նոր գրականում համարւում է շագանակագոյնի և շէկի մէջտեղը). գրուած է նաև խարտեշ, խարտէշ, հարտեաշ (Եպիփ կիպր.). ածանցման մէջ երևում է խարտեշ-կամ խարտիշ-ձևով. հներից ունինք խար-տեշանալ Ղևտ. ժգ. 30, 32. խարտեշագեղ Երզն. քեր. խարտեշագոյն Զքր. կթ. Տօնակ. խարտեշամուրուս Յայսմ. խարտեշութիւն Դամասկ. բայց յետին ռմկ. խարտիշուկ Շնորհ. առակ. և արդի գրականում՝ խար-տիշագոյն, խարտիշագեղ ևն։