ἑπιμέλεια, κηδεμονία cura, cautio, curatio, diligentia. Խնամ ածելն. խնամակալութիւն. հոգողութիւն. հոգ. խնամ. գութ. հովանաւորութիւն. զգուշութիւն. կարեկցութիւն.
Արարչական խնամածութեամբ։ Ոմանց բնութեամբ, եւ կիսոց խնամածութեամբ սրբոց հայր. (Յճխ. ՟Բ։)
Խնամածութիւն հայրենի. (Նար. ՟Լ՟Բ։)
Ի ներողամիտ խնամածութենէ ձերմէ. (Յհ. կթ.։)
Գտան յօժարագոյնք ի խնամածութենեն. (Պիտ.։)
Որպէս որք զմարմնոյն ախտանան, խնամածութեան դէմս զգեցեալ՝ զվիշտսն աղերսիւ մրմնջեր (սատանայ ի բերանոյ կնոջ յոբայ). (Ոսկ. մ. ՟Ա. 13։)
| Singulier | Pluriel | |
|---|---|---|
| nominatif | խնամածութիւն | խնամածութիւնք |
| accusatif | խնամածութիւն | խնամածութիւնս |
| génitif | խնամածութեան | խնամածութեանց |
| locatif | խնամածութեան | խնամածութիւնս |
| datif | խնամածութեան | խնամածութեանց |
| ablatif | խնամածութենէ | խնամածութեանց |
| instrumental | խնամածութեամբ | խնամածութեամբք |