vn.

to turn aside, to deviate, to swerve;
to go astray, to lose the way;
to decline, to shrink from;
to slope, to slant;

fig.

to go astray, to err, to be perverted, to abandon oneself to;
to avoid, to shun.

ձ.

ἑκκλίνω, ἁποκλίνω, ἑκνεύω declino, diverto διαστρέφομαι pervertor πλανῶμαι erro, vagor. Զարտուղիլ. շեղիլ յուղւոյ. դառնալ եւ գնալ կամ գալ ընդ այլ կողմն. մերձենալ. մէկ դի ծռիլ, դառնալ, մօտիլ.

Խոտորել յաջ կամ յահեակ։ Խոտորեսց յաջակողմն իւր։ Զճանապարհայն գնասցուք, ո խոտորեսցուք յանդս, եւ ոչ յայգիս։ Ոչ խոտորեսցուք այր իւրաքանչիւր ի տուն իւր։ Ոչ կամեցաւ սամփսոն յայգեստանն։ Խոտորեա՛ց առ իս տէր իմ, խոտորեա՛ց. եւ խոտորեցաւ առ նմա ի խորանն։ Խոտորեցաւ առ նա (յուդա). եւ այլն։

Իսկ (Սղ. ՟Ժ՟Դ. 4.)

Խոտորեցան յիս անիրաւութեամբ.

գրէ (Լմբ.)

Այս ինքն մերձեցան. զի սովորութիւն է գրոց զմերձենալն խոտորել դնել. ըստ այնմ, խոտորեցաւ առ նա յուդա. քանզի ոչ յամենայն ժամ է բաց ի մէնջ, եւ երբեմն խոտորին եւ տան մարտչնել։

ԽՈՏՈՐԻԼ. Թիւրել. ստերիւրիլ. հակամիտել. մոլորիլ.

Պատանին ի բանս թագաւորին ոչ խոտորեցաւ։ Ոչ խոտորիցիք զկնի մտաց եւ աչաց ձերոց։ Ազգ թիւր եւ խոտորեալ։ Սիրտ խոտորեալ նիւթէ զչարիս։ Շաւիղք նոցա ընդ որ գնան, խոտորեալք են։ Դարձուսցէ զմեզ առ ի չխոտորելոյ սրտից մերոց ի նմանէ։ Ամենեքին խոտորեցան ի միասին։ Խոտորեցան ի պատուիրանաց քոց.եւ այլն։

Մի՛ խոտորեսցուք յունայնաբանութիւնս. (Յճխ. ՟Գ։)

Խոտորեցաւ ի նոցա օրէնս. (Եղիշ. ՟Ը։)

Խոտորեցան զկնի սատանայի. (Փարպ.։)

Ի վերջին անժուժութիւն խոտորեցար. (Նչ. եզեկ.։)

ԽՈՏՈՐԻԼ. Խորշիլ. երեսս դարձուցանել՝ խոտելով. օտարանալ. կէրի տուրմագ։

Խոտորեա՛ց ի չարէ, եւ արա՛ զբարի. (Սղ. ՟Լ՟Զ. 27։)

Խոտորեցաւ յաղեքսանդրէ, եւ յայտնեաց զթշնամութիւն իւր. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Ա. 12։)