s. bot.

s. bot. apricot;
abricotier.

s.

Պարկուկ. Պտուղ դեղին կարմրորակ, անոյշ թթուաշ. ... քեյսի , որոյ միջուկն է անոյշ. եւ զէրտալի, լեղի կորիզով։ Յն. լտ. եւ իտ. խնձոր հայոց ասեն. (Malum) Armeniacum, armellino, meliaca, albicocco. կամ προκόκκιον bricoccon, bricoccoli. որ է աղաւաղեալն բառիս (Պարկուկ։ Բժշկարան.։ Վստկ.։)

Ի միասին սալոր գւ գամոն եւ ծիրան ամբաստանեցան. (Մխ. առակ.։)

ԾԻՐԱՆ ասի եւ ծառն՝ կամ Ծիրանի ծառ. զոր չէ պարտ շփոթել ընդ բառն Ծիրանի, յորմէ են յաջորդ ածանցք բարդութեանց։

• (ոստ ՆՀԲ ռ, ի-ա հլ. բայց ա-ռանց վկայութեան) «ծիրան պտուղը, միշ-միշ, պարկուկ» Մ. առակ. Վստկ. Բժշ. (ու-բիշ լեզուներով կոչւում է «հայկական սա-լոր կամ խնձոր». այսպէս լտ. armeniacum. իտալ. armellino, արաբ. [arabic word] (︎, tuffāh-al-armani «հայկական խնձոր». գի-տական բուսաբանական անունն է prunus armeniaca «հայկական սալոր»)։ Թէև ծի-րան բառի գործածութիւնը շատ նոր է, բայց անշուշտ ամենահին ժամանակն էլ կար. ո-րովհետև ունինք նրանից ծիրանի «ծիրանե-գոյն կարմիր. 2. ծիրանի ներկ տուող մի խեցեմորթ. 3. ծիրանեգոյն ընտիր զգեստ» ՍԳր. Վեցօր. Կոչ. ծիրանակիր Մծբ. ծիրա-նածին Ագաթ. ծիրանաներկ Եւս. պտմ. ծի-րանավաճառ Գծ. ժզ. 4. Ոսկ. մ. բ. 18. ծի-րանացուցեալ Ոսկ. մտթ. ծիրանաւոր Ոսկ. մ. բ. 22. ծիրանափառ Ագաթ. Կորիւն. ծի-րանեզարդ Եւագր. ծիրանեկիր Կոչ. բոլորա-ծիրան Պտմ. աղէքս. եզրածիրանի Ես. գ. 22. միջնածիրանի Ես. գ. 22. զուգածիրանի Նար. խչ. շուրջծիրանացեալ Բրս. հց. և այլն։

• = Եթէ այս պտուղը Հայաստանի բնիկ արտադրութիւնն է, ուրեմն բառը փոխա-ռեալ պէտք է լինի խալդերէնից։ Սրանից են նաև վրաց. ჭერამი ճերամի, թուշ. ჭერამ ներամ, ափխազ. աճարամ «ծիրան», որոնց նախաձայնին համաձայն են գալիս մեր ար-գի գաւառականներից Ալշ. Մշ. ճիրան ձևը։ -Աճ.

• ՆՀԲ (ծիրանի բառի տակ) լծ. թրք. զէր, զէրտալի և սարը (իմա՛ արս. zar «ոսկի», zard-alu «ծիրան» և թրք. sarə «դեղին»)։ Müller SWAW 88 (1877), էջ 14=Armen. VI սանս. hi. ranya և զնդ. zaranya «ոսկի» բառի հետ։ Canini, Et. etym. 182 սանս. ha-rina «դեղին»։ Հիւնք. ծիրան հանում է պրս. ❇ zard «դեղին» բառից, իսկ ծիրանի՝ Մուր «Տիւրոս» քաղաքի անու-նից։ Մառ ИАН 1915, 779 վրազ. ծի-թելի և սվան. ծըրնի, ծըրանի «կարմիր» բառերին ցեղակից է դնում։ Պատահա-կան նմանութիւն ունին սանս. hirana «ոսկի, դեղնագոյն», մինջ. čirī և եազգ. čirái «ծիրան» (JAs. 1916, 251), մոնգոլ. ձերէն, կիրգիզ. [arabic word] ǰiran «շէկ»։

• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Մկ. Մրղ. Ջղ. Սլմ Վն. Տփ. ծիրան, Գոր. ծէ՛րան, Ղրբ. ბրէ՛-րան, Ոզմ. ծէiրան, Ագլ. ბm՛րիւն, Ալշ. Մշ. նիրան.-Ասլ. Ննխ. և Պլ. պահած են միայն ծիրանի-գօտի «ծիածան» բարդի մէջ։-Նոր րառեր են ծիրանաչիր, ծիրանեփայտ, ծի-րանկտալ, ծիրանհասուկ, ծիրանխաշիկ, ծի-րանսալոր, ճիրընոց «ծիրանի այգի» (վեր-ջինս ըստ Rivola)։

• ՓՈԽ.-Արար. տառադարձութեամբ [arabic word] ϑīran «ծիրան» իբր Հայաստանի պտուղ յիշում է Իբն Ֆակիհ արաբ աշխարհագիրը եր [arabic word] Kitāb-al. buldān (Գիրք քաղաքաց) աշխատութեան մէջ, էջ r (ըստ Թոփչեան, Mitteil. des Seminars f. orient. spr. Berlin 1904, էջ 149). -նոր փոխառութիւն է վրաց. წირანი ծիրանի «քաղցրակորիզ ծիրան». (Չուբինով 1705 հայերէնից փոխառութիւն է համարում նաև վրաց. ჭერამი ճերամի «ծիրան», բայց այս մասին տե՛ս վերը).-մտել է Ս. Գրքի քրդ. թարգմանութեան մէջ՝ ծիրանի ձևով. Ու ժը Թիւատիր պաժէրէ ծիրանի ֆռօթօղ (Ծիրանավաճառ ի Թիւատիր քաղաքէ). Գծ. ժզ. 14։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Եզրածիրանի

Զուգածիրանի

Ծիրանագոյն, ունի

Ծիրանազարդ

Ծիրանազգեաց

Ծիրանազգեստ

Ծիրանազգեստեալ

Ծիրանազգեցիկ

Ծիրանածաղիկ

Ծիրանածայր

Ծիրանածաւալ

Ծիրանածին

Ծիրանածնունդ

Ծիրանանամ, ացայ

Ծիրանաներկ, աց

Ծիրանավաճառ, աց

Ծիրանացուցանեմ, ուցի

Ծիրանաւոր

Ծիրանափայլ

Ծիրանափառ

Voir tout