s.

hazel-nut;
acorn;
hazel-tree;
արքայական —, filbert.

s.

ԿԱՂԻՆ որ եւ ԿԱՂՆԱՊՏՈՒՂ. γάλανος, βάλανος , φηγός fagus, glans, esculus. Պտուղ կաղնի ծառոյ. եթէ՛ ընտանւոյ՝ ուտելի մարդկան. որպէս ռմկ. ֆընտըգ, պունտուգ. եւ եթէ վայրենւոյ՝ ուտելի գազանաց.

Իբրեւ զկաղին (վայրի) թօթափեալ յիւրաքանչիւր պատենից. (Ես. ՟Զ. 13։)

Ուտէին կաղինս վայրի, կաղնոյն յունարէն փիդոս ասեն. (Նոննոս.։)

Պտուղն նորա կաղին ընտանի. (Փիլ. լին. ՟Դ։)

ԿԱՂԻՆ ասի երբեմն եւ ծառն, որպէս Կաղնի, նւոյ կամ նոյ.

Բերել զվայրենի կաղին մայրեաց, եւ տնկել ... տնկեցին զկաղինն. (Բուզ. ՟Գ. 8։)

Անհամ է պտուղ կաղնոյն. (Տօնակ.։)

ԿԱՂԻՆ ԱՐՔԱՅԱԿԱՆ. cf. ԱՐՔԱՅԱԿԱՆ ԿԱՂԻՆ.

Անդ ցուպ քահանայապետին պտղաբերեալ կաղին արքայական. (Յհ. իմ. եկեղ.։)

Իբրեւ զկաղին արքայական՝ պատճառ լուսոյ (իւղովն). (Շ. բարձր.։)

Որպէս եւ (Ոսկ. յհ. ՟Ա. 1.) թարգմանն ընթերցեալ ի յն. κάριον , գրէ,

Կաղին ծամէր. ուր յն ունի, κύαμος , այսինքն բակլայ։

• , ո հլ. «պնտուկ, ֆընտրխ» Ես. զ. 13. Ոսկ. յհ. ա. I. Նոնն. Փիլ. «կաղնի ծառ» Բուզ. գ. 8. Տօնակ. որից կաղնի ՍԳր. արքայական կաղին Կոչ. կամ արքակաղին «corylus avellana L» Գաղիան. խոզկաղին Բժշ. կաղնատունկ «կաղինով տնկուած (ան-տառ)» Բուզ. գ. 8 (ձեռ. կաղնատուն), կաղ-նապտուղ Փիլ. կաղնահար Փիլ. կաղնահա-սուն Փիլ։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g'eleno-ձևից, որի պարզականն էր g'elē «կաղին». ժա-ռանգ լեզուներից ունինք յն. βάλανος, լատ glans, glandis, հսլ. želadi, լեհ. žoladz ռուս. ž6ludъ (նախաձևը *geland-), լիթ. gile, լեթթ. dsile, հպրուս. gile, որոնց վրայ Karolides, Γλ. συγϰρ. 80 աւելացնում է կապադովկ. γουανι, բոլորն էլ նշանակում են «կաղին, կաղնի» (Walde 344, Boisacq 113. Trautmann 82, Pokorny 1, 692, Er-nout-Meillet 406)։-Հիւբշ. 457։

• Այվազովսքի, Յղ. հնչման 15 համեմա-տեց նախ ճշտիւ յն. γάλανος, լտ glans (բայց նաև թրք. գայըն) բառերի հետ։ Պատկ. Изслeдъ. 10 յն. ϰάονον «կաղին», նոյնը նաև Aрм. reorp. է» 45։ Ուղիղ են մեկնում Հիւբշ. ZDMG 1881, հտ. 35, էջ 655, Տէրվ. Նախալ. 80, Bugge, Btrg. 31, Bartholomae BВ 17 (1891), 92։ Հիւնք. լտ. glans բա-ռից կաղնի, որից էլ կաղին. «կայ և յն. βαλανος և դորացի հնչամբ՝ γαλανοςν

• V Ս. Դաւիթ-Բէկ, Յուշարձան 3z նգալլ. coll, իռլ. coll, հբգ. hasala, կորն. colviden, հբրըտ. coll։ Մառ ИАН 1920, 134 և Яз. и лит. I 236 յն. ϰάρυον, վրաց. կակալ, հյ. (ըն)կոյզ, կաղնի=բասկ. harič «կաղնի», որ և Հառիճ յատուկ անունն է. այնպէս որ կաղնի և Հառիճ ճիշտ միևնոյն բառերն են։ Ուղիղ է մեկնում Pictet, բ. տպ. Ա. 250։

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մկ. կաղին, Ղրբ. կաղին «խոզկաղին» և տկօ՛ղէն «արքայակաղին» (որ և կտօ՞ղէն), Գոր. Մշ. կաղնի, Ղրբ. կա՛ղնըէ, Ոզմ. կաղնէ՝, Հմշ. Ննխ. Սչ. գա-ղին, Սվեդ. գաղէօն, գաղնա, Զթ. գաղնը՝, Հճ. գաղը՞նի, Ղրդ. թա՛կուղնը։ Նոր բառեր են կաղնուկ, կաղնուտ։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Խոզկաղին

Ծովակաղին, ղնոյ

Voir tout