bridge;
պսակ կամրջի, parapet —.
ԿԱՄՈՒՐՋ գրի եւ ԿԱՄՈՒՐՋԻ՝ ջաց. եւ որպէս ռմկ. ԿԱՄՈՒՐՃ, ԿԱՐՄՈՒՆՋ. φέφυρα pons διαβάθρα transitus, scala. Կամար կազմեալ ի վերայ ջուրց՝ առ անցանելոյ ցամաքաւ. անցարան. յն. ղէֆիրա. եբր. գիւր. պ. փիւլլ.
Արկից կամուրջ։ Նիզակ՝ իբրեւ զփայտ կամրջի (յն. անցից). (Ես ՟Լ՟Է. 25։ ՟Բ. Թագ. ՟Ի՟Գ. 21։)
Ի վերայ գետոց ճանապարհորդութիւնք, այսինքն կամուրջ. (Խոր. ՟Բ. 56։)
Հրամայեաց զլար կամուրջացն կտրել. (Արծր. ՟Բ. 3։)
Իմանալի կամուրջ. քանզի ի մահուանէ ի կեանս զմարդիկ ածեալ անցուցեր. (Անյաղթ բարձր.։)
Կամրջի նմանեցուցանէ. զի որպէս կամուրջ արկեալ ի վերայ յորձանաց գետոյ՝ անցարան գոլ ամենայն ուղեւորաց. (Շ. բարձր.։)
Կամուրջ կենդանութեան, կամ կենցաղոյս. խախտեցեալ, ցանկալի. (Նար.։)
Զսուտ նշանակութիւն գողացեալ քահանայութեան՝ իբրեւ կամուրջ իմն առ ի կորուստն յարմարագոյն. (Մագ. ՟Ա։)
Զաշակերտսն կամուրջ գործեալ՝ եւ ի վերայ շրջէր. (Ոսկ. մ. ՟Բ. 8։)
Մի՛ լիցի շրթունք քո կամուրջ բանից ունայնութեան. (Եփր. պհ.։)
• , ի-ա հլ. «ջրի վրայ շինուած անցք» Ես. լէ. 25. Բ. թագ. իգ. 21. Ոսկ. մ. բ. 8. Եփր. պհ. որից կամրջախելք «կամուր-ձի գլուխը» Ճառընտ. կամրջել «կամուրջ ձգել» Պտմ. աղէքս. նաւակամուրջ Խոր. Ղե-ւոնդ. Կամրջաձոր (տեղական յատուկ ա-նուն). գրուած է իբր ռմկ. կամուրճ, կար-մունջ և կարմունճ Թլկր. 26, 55, կարմուջ Վկ. գէ. 58։
• = Բնիկ հայ բառ. հմմտ. յն. γέϰῦρα «պո-ղոտայ, յետնաբար՝ կամուրջ», որ ուրիշ բարբառներում ժողովրդական ստուգաբա-նութեամբ ստացել է διφοῦρα, δίφουρα, δέφορα, βέευρα, βιυφόρις, βλέευραν ձևերը։ Ուրիշ լեզուների մէջ պահուած չէ սոյն հնդևրոպական բառը, անշուշտ կրօնական նախապաշարմունքով, և փոխանակուած է զանազան նոր դարձւածներով. ինչ. սանս. «կապ», իրան. «անցք», լտ. «ճանապարհ» ևն։ Հալերէն ու յունարէն ձևերը ապահովա-պէս նոյն են իրար հետ, բայց իրար այն-քան աննման, որ կարելի չէ վերականգնել հնդևրոպական նախաձևը։ Jacobsohn (Wör-ter und Sachen, Kulturhistorische Zeit-schrift, հտ. II, էջ 198) յունարէն բառի հետ է միացնում լտ. vibia «գերան», այս վեր-ջինը դնելով հնխ. g'*ebhia ձևից։ Արմատը ենթադրելով g*ebh-կամ gebh-՝ հայերէ-նում սպասելի էր *կաւուրջ. մեր մ ձայնը կարող է մի անծանօթ ձայնական օրենքի և կամ ժողովրդական ստուգաբանութեան ար-դիւնք լինել։ Ըստ Meillet նախաձայնը ան-շուշտ g* է, ինչպէս երևում է կրետական δεφυρα, բէովտ. βέφυρα և յոն. -ատտ. γέ́φῦρα ձևերի համեմատութիւնից. իսկ հյ. ա յառաջացել է նախաւոր e>ե-ից՝ ազդեցու-թևամբ յաջորդ վանկի ու ձայնաւորի. հմմտ. վեց և վաթսուն (փխ. *վեթսուն)։
• Նախ Klaproth, Asia polygl. էջ 99 պրս. [arabic word] kamar «կամար» բառի հետ։ ՆՀԲ կամար ջուրց։ Lag. Urgesch. 937 և Justi, Zendsp. 78 կամար բառից։ Յուն ձևի հետ համեմատեց առաջին անգամ Muller SWAW 88(1877), 14 և Armen. VI (1890), էջ 5, նախաձևը դնելով ըստ Curtius՝ *gambhura։ Իրեն են հետևում Bugge, Btrg. էջ 22 և Bartholomae, Stud. II. 24։ Bugge հայ բառը դնում է հնխ. gambhurja
• • ԳՒՌ.-Ագլ. Ալշ. Գոր. Երև. Ղրբ. Մկ. Մշ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. կարմունջ, Ախց. Կր. կարմունջ՝, Սեբ. գարմունջ, Ոզմ. կարմօնջ, Յղ. կmրմիւնջ։ Նոր բառեր են կամրջակ, կամուրջտախտակ, կամուրջտուն, կամրջուկ։ • ՓՈԽ -Patrubány SA 1, 311 հունգ. Kar-macs տեղական յատուկ անտւնր հայերէնից է դնում։-Бeридзe, Tpyз. rлоcс. nо имep. и paчин. говор. 1912, էջ 23 հայ բառին է միացնում վրաց. գւռ. կիպորճի «կամրջի տեղ ծառայող գերան», որ ըստ իս հայերէ-նից փոխառութիւն է և պահում է նախաւոր շրթնայինը (փոխանակ մ)։