s.

spark;
cf. Կարկեհան.

s.

σπινθήρ, ἁνθρακίς scintilla, pruna եւ այլն. (լծ. կիզուլ. գազազ.եւ թ. քեօզ ) Մասնիկ հրոյ փայլուն եւ դիւրաշէջ, որ մնայ ի մէջ աճիւնացեալ կրակի, եւ որ ոստնու ի կրակէ կամ ի ճրագէ. որ եւ ԿԱՅԾԱԿՆ ասի. եւ ՇԱՆԹ. կայծ, կած, պէծ. (որ եւ բեղեկ ըստ եբր)

Նշոյլ եւ կայծ ինչ աստուածային շնորհացն. (Բրսղ. մրկ.։)

Զլեարդն հանին, եւ կայծիւք խարշատեցին. (Ճ. ՟Ա.։)

ԿԱՅԾ. Կայծագոյն կամ հրագոյն ակն պատուական. ἅνθραξ carbunculus. որ ի սուրբ գիրս թարգմանի Կարկեհան, կամ Սուտակ.

Սուտակն կարկեհանն է. եւ յականցն գիրքն կայծ ասի. (Վրդն. ծն.։)

Կայծն կոչի սուտակ, նման է կրակի կայծի. (Տօնակ.։)

Կարկեհանն կայծ կոչի, որ է հրագոյն. (Նչ. եզեկ.։)

Զտըպազիոնն ընդ յայսպիսի՝ յեռեալ ընդ կայծըն մեծագին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)

Կայծ եւ տպազիոն նոր ահարոնի։ Բիւրեղ պատուելի, տպազ սարդի, կայծ արփագունի. (Գանձ.։)

Շնորհեալ նմա ձիր զկայծն ատրորակ ի յականց պատուականէ. (Մագ. ՟Թ. որ եւ ՟Ի՟Թ. կայծի ասէ։)

Նոյն համարի ընդ Պղնձագոյն ակնէ ըստ (Լմբ. յայտն.)

Երրորդն՝ պղնձագոյն. այս քարս (սովին անուամբ) ի քահանայական բանակն ո՛չ էր, այլ՝ կայծ, որ աստ (ի գիրս յայտնութեան) ոչ եդաւ, բայց կարծեմ թէ զայս անուանեցին սուրբքն կայծ։

• , ի հլ. «կրակի պէծ» Բրս. մրկ. «ևոակ, խարոյկ» Ճառընտ. «կարկեհան, մի տեսակ հրագոյն թանկագին քար» Նչ. եզեկ Գնձ. Մագ. որից կայծակն «կայծ. 2. խա-րոյկ, կրակ» ՍԳր. «շանթ, երկնային կայ-ծակ» Եւս. քր. ա. «պալար, այտոյց» Եւս. պտմ. թ. 8, էջ 687 (նշանակութեանց զար-գազման համար հմմտ. յն. ἀνϑρας «ա-ծուխ, կարկեհան, այտոյցն»), առկայծեալ Ես խբ. 3. Բարուք բ. 18. կայծքար Երզն. երկ, կայծակել Կոչ. եռանդնակայծակ Թէոդ. խչ. կայծակնապարուկ Գիրք թղ. 157 (չունի ՆՀԲ). կայծի «կարկեհան» Մագ. կայծոռիկ կամ կայծուռիկ «բշտիկ, ուռեցք» Բժշ. (ար-ղի գրականում և գաւառականներում «փո-սուռայ, լուսատտնիկ, մայիսեան հրավառ հճի»), կայծուկ «մի տեսակ սուր փուշ» Ա-զաթ. § 649 (հին տպ. կայծու) ևն։-Սխալ գրչութիւն է առկայթեալ Յհ. կթ. էջ 346 փխ. առկայծեալ։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. gaid-արմատեռ. Սրա հետ հմմտ. լիթ. gaidrus, giēdras «պայծառ, զուարթ», gaidrá, giedra «գե-ղեցիկ եղանակ», gaīsas «երկնքում գիշե-բային լոյս», gaisras «երկնքում լուսաւոր երևոյթ, հրդեհ, բարկութիւն», gaīzdras «լու-սաւոր երևոյթ երկնքում», լեթթ. dzīdrums «պայծառութիւն», gäiss «օդ, եղանակ», ga-išs «պայծառ, լուսաւոր», gaisma «լոյս», Հպրուս. gaylis «սպիտակ»։ Այս բառերը կարող են ներկայացնել թէ՛ g* և թէ g*h նախաձևը։ Լեզուաբանները այս բառերի հետ միացնում են յն. φαιδρός «փայլուն, պայծառ, զուարթ», φαίδιμος «լուսաւոր, փայլուն, սքանչելի», φαιδρὸνω «փայլեց-նել», φαιός «գորշ, մթագոյն», φαιϰόν «լուսաւոր» (Boisacq 1010-1011, Traut-mann 75, Pokorny, 1, 665), որոնք մատնանշում են միայն նախաձայն g*h։ Սրա համար էլ լեզուաբանները բոլորի նա-խաձևը դնում են g*haid-։ Այժմ, որովհետև հյ. կ նախաձայնը պահանջում է միայն g, ուստի պէտք է ընդունիլ թէ կայ հնխ. g' և g''h ձայների փոխանակութիւն՝ մի կամ միւս խմբի միջև։-Աճ.

• Klaproth, As. polyg. 101 գերմ. heiss «տաք» բառի հետ։-ՆՀԲ լծ. կիզուլ, գազաղ, թրք. kóz «խարոյկ»։ Տէրվ. AIl-tarm. 88 լտ. candeo «այրիլ, վառիլ»։ Karolides, Γλ. συγϰρ. էջ 61 յն. ϰαίω «վառել» բայի հետ։ Հիւնք. խածանել բառից։ Bugge KZ 32, 44 հպրուս. knaistio «հրդեհ, խարոյկ», լիթ. kaīstu «տաքանալ» բառերին ցեղակից։ Peder-sen, Հայ. դր. լեզ. 76 և Scheftelowitz BВ 29, 31 (որոնցից էլ Walde 107 և Pokorny 2, 537) հնխ. sqaid-, qaid-արմատի տակ, որի ժառանգն է ըստ

• իս հյ. խայտ (համեմատութիւնները տե՛ս անդ)։ Սանտալճեան, L'idiome 13 ռանս. kas «լոյս» բառի հետ։ Թիրեա-քեան, Բազմ. 1908, 504 կարծ արմա-տից։ Մառ ИАM 1920, 106 նոյն է դը-

• նում կարծ և պայծառ բառերի հետ։ ԳԻՌ.-1. Ագլ. կայծ, Մկ. Սլմ. կίծ, Ախց Կր. կած, Հմշ. գէձ, Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. գաձ, Զթ. Խրբ. գmձ, Ասլ. գաձ, գազ, Սվէդ. զուձ, որոնք նշանակում են «կրակի կայծ». իսկ Ղրբ. կmծ «տաք, շատ տաք», Մղր. կ'mծ «օդի տաքութիմն», Հճ. գած, գօձ «վառուած ածուխ», Ննխ. գաձ գաձ «բոլո-ռովին նոր» (փուռից դուրս եկած որևէ բա-նի ակնարկութեամբ ընդհանուր իմաստ ստացած).-սրանց դէմ ունինք Երև. պէծ, Մշ. պձեղ, Ալշ. պէձիլ «կայծ»։-2. Ախց. Երև. կայծակ, Ագլ. կա՛յծmկ, Ռ. գայձագ, Կր. կածակ, Գոր. Մկ. Մրղ. Ոզմ. Ջղ. Վն. Տփ. կէծակ, Ղրբ. կm՛ծmկ, Ննխ. Պլ. Սչ. գաձագ, Ասլ. գաձագ, գաձայ, Ալշ. Մշ. կէ-ծագ, Հմշ. գէձագ, Բլ. կիձագ, Տիգ. գէճmգ, Զթ. գէձօգ, գէձոգ, Շմ. կէցկէցի, Սլմ. կէր-ծակ, բոլորն էլ «կայծակ, շանթ». իսկ Խրբ. գ'mձmգ «Տեառնընդառաջի յաջորդ օրը»։ Հմմտ. նաև Սչ. գաձօռիգ «բշտիկ», գաձքար «կայծքար», Խրբ. ք'mձօռագ (նախաձայն ք՝ և ոչ գ՝), Հմշ. գէ'զդիչ, Ղրբ. (շրջմամբ) ծիկո՛ւռի և պէծ հոմանիշով էլ՝ Ղզ. պրծրվէ-ոիկ «կայծոռիկ, փոսուռայ» (բառիս կազ-մութեան մասին՝ իբրև կայծ+ոռ+իկ՝ տե՛ս փոսուռայ), Հմշ. գէ՝զդից «փայլատակեզ»։-Նոր բառեր են կայծկլտուկ Խրբ. «շանթ», կայծանալ «տաքանալ, զայրանալ, տռփիլ. սիրահարուիլ, շատ փափագիլ, կարմրիլ», կայծապողուն, կայծապտուկ «բշտիկ», կայ-ծառ «ունելի», կայծացնել «սաստիկ տա-քացնել, արծարծել», կայծեփեաց, կայծ-խոտ, կայծկլտալ, կայծկծալի «ատրաշէկ». կայծկոնած «տաքութիւնից երեսը կարմը-րած», կայծկռտիլ «փայլիլ, ցոլալ», կայ-ծութիւն «տենդ», կայծուկոթիլ «զայրանալ». կծղիլ «հասկերը չորանալով այրիլ»։ Ատա-նայի թրքախօս հայոց բարբառով կայ հուր

• ՓՈԽ.-Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայերէնից փոխառեալ է դնում ալբան. gadz «կայծ, կրակ»։-Գւռ. կայծառ ձևից է կապադովկ. յն. ϰαίζάρ «երկաթագործի ու-նելի» Karolides, Iλ. συγϰρ, էջ 61, 85 և 165 (ի զուր Karolides ստուգաբանում է այս բառը յն. ϰαίω «վառել»+սնս. dhar, պրս. dar «կրել, ունել» բառերից)։ Հայերէնից է դարձեալ կապադովկ. ϰϰσϰάρα «կայծքար» (որի առաջին մասի մէջ Karolides, էջ 82 ուզում է տեսնել սանս. kas «փայլիլ», ա-ռանց մեկնութեան թողնելով երկրորդ մա-սը)։ Առաջին ձևի մէջ հյ. ծ տուել է Հ իսկ միւսի մէջ σ՝ յաջորդ ք-ի պատճառաւ։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Առկայծիմ, եցայ

Եռանդնակայծակ

Կայծախառն

Կայծականամ, ացայ

Կայծակեմ, եցի

Կայծակն, կան, կունք, կանց

Կայծակնահար

Կայծակնահարութիւն, ութեան

Կայծակնաճաճանչ

Կայծակնամաքուր

Կայծակնացայտ

Կայծաչափ

Կայծիկ

*Կայծխոտ

Կայծհան

Կայծոռիկ

Կայծքար, ի

Voir tout