root.
• «ռոյսի արմատ». մէկ անռամ ունի Ագաթ. § 548 «Չարաթոյն օդոցն շընչ-մամբ խստութեան դառնութեան՝ խորշակա-հար ցամաքեցուցանէ զվարսաձև բոյսս դա-լարոյն, մօտ առ կարճինսն այրեցուցանէ»։ (Ձեռ. կաճինսն, կարճիսն, կարճիսկսն. ՆՀԲ դնում է կաճին, նոր տպագրութիւնը՝ կար-նինսն, բայց ուզում է կարդալ «մօտ առ կարճ իսկ սնարեցուցանէ». կրկնագրում պա-կասում է. յն. և արաբ. թարգմանութիւնները յապաւած են այս մասերը)։ Թէ ուղիղն է կարճին՝ ցոյց է տալիս նրանից ածանցուած կարճնովին «արմատաքի, արմատով միա-սին» բառը, որ գործածուած է մէկ անգամ Սղմ. կէ. 22 «Փշրեսցէ զգլուխս թշնամեաց իւրոց և զհերսն կարճնովին» (այլ ձեռ. կար-ճովին)։
• ՆՀԲ կարճին հանում է կաճ «թաղիք» բառից, ասելով «թերևս բազմաթել որ-պէս զկաճ»։-Կարճնովին բառը տեղի է տուել այլևայլ թիւր մեկնութեանց։ Յունարէնը թարգմանում է ϰορυφὴν τρι-χός «մազի գագաթը», որին նման են հսլ. вepxъ влаcъ և ֆրանս. le sommet de la perruque. եբրայական բնագիրն ունի [hebrew word] qadqōd še'an «մազի գագաթը», որ բողոքականները թարգմանել են անգլ. the hairy scalp «մազոտ մաշկը (գլխի)», պրս. [arabic word] ︎ kalla-i mūydār «մազոտ գանկը» ևն։ Յունարէնից ազդուելով Եփր. աւետ. հասկանում է «գագաթն հերոյ, ոչ կա-տարեալ հեր», Լմբ. «կարճելով ի բաց», Վրդն. «զուղեղն կամ կարշովին՝ իբր արմատով», Հին բռ. կարճնով «կաշի» բառից է հանում, ՆՀԲ «կարշնովին, կա-շիովին կամ գագաթովին, այսինքն հանդերձ մորթով գլխոյն՝ յոր տնկեալ
• են արմատք հերաց»։ Ուղիղ են մեկ-նում ՀՀԲ և ՋԲ, որոնց հետևում է նաև ԱԲ։