adj.

feigned, dissembled, false, counterfeit, sham, fictitious, artificial, factitious;
affected, prim, finical;

adj.

(լծ. ընդ Եղծ, զեղծ, կամ գեղ եղծ. եւ ստեղծ) Վարի առ մեօք իբր Մտացածին. Ստայօդ. Խարդախ. շինծու, սուտ. տիւզմէ.

իսկ (Ոսկ. յհ. ՟Ա. 2.)

Զկեղծ զաղտեղութեան թամբատոց ի բա՛ց պատառեսցուք. ի յն. գրի, զվատթար ձորձս. որպէս թէ գրելի իցէ ի հյ. կեղտ, կեղտոտ. կամ իմանալի, որպէս անպիտան։

adv.

ԿԵՂԾՔ ից, իւք. cf. ԿԵՂԾԻՔ։ Ուստի ԿԵՂԾՍ Ի ԿԵՂԾՍ, իբր մ. նշանակէ, Պէսպէս սուտ կերպարանօք՝ առ աչս երեւութացեալ. Սուտ կամ շինծու կերպարանքով.

անդ դեւ բնակիցին, եւ կեղծս ի կեղծս յայտնեցին։ Վիշտք ասեն եւ նհանգք կեղծս ի կեղծս լինին. (Եզնիկ.։)

• «շինծու, ձևացեալ, սուտ». առան-ձին չէ գործածուած հին լեզուի մէջ, բայց արդի գրականում շատ է գործածական. ո-րից են կեղծս ի կեղծս «պէսպէս սուտ կեր-պարանքներով» Եզն. կեղծիք «կեղծաւորու-թիւն, պատրանք, խաբէութիւն» Եզն. Ոսկ. մ. ա. 6. և յհ. ա. I. կեղծաւոր ՍԳր. Վեզօր. կեղծաւորակից Ոսկ. մտթ. և գաղ. կեղծա-տրիլ ՍԳր. Ոսկ. մ. ա. 8. կեղծաւորութիւն ՍԳր. անկեղծաւոր Ա. տիմ. ա. 5. անկեղծիկ Ոսկ. ա. տիմ։-Նոր բառեր են կեղծամ (<*կեղծածամ), կեղծարար, կեղծմաշկ, ան-կեղծօրէն, կեղծել ևն։-Կեղծ բառի բուն նը-շանակութիւնն է «ձև», ինչպէս յալտնի երե-ւում է կեղծս ի կեղծս ասացուածի մէջ։ Այս նախնական նշանակութիւնը պահած է նոյն բառի բացասականը՝ տկեղծ «տձև, անձև, անկազմակերպ» Ոսկ. եբր. 492 (Վասն տկեղծ հասակի), մեկնուած «դժուարատե-սակ կամ թերատեսակ» Բառ. երեմ. 312, սխալ գրչութեամբ էլ տգեղծ «անշնորհք, ան-վայելուչ» Առակ. իե. 26 (յն. ἀϰοσμον «ան-կարգ, անպատշաճ»), Վրք. հց. Ա. 4. Լմբ. իմ. Ոսկ. բ. տիմ. 209, հռովմ. 360, Վրք. և վկ. Ա. 139, որ և «վախկոտ, անարի» Մանդ. 217 (տգեղծ ի մարտի)։ -Արմատի երկ, րորդ ձևն է խեղծ, որ առանձին չէ գործա-ծուած և կայ միայն տ բացասականով. այս-պէս՝ տխեղծ «տձև, անկազմ, տգեղ» Ոսկ. ես. և եբր. Փարպ. «անկատար տիօք, տհաս» Ոսկ. մ. բ. 2. տխեղծութիւն Ոսկ. մ. ա. 17. տխեղծանալ Պիտ. անտխեղծ կամ անտխիղծ Երգ. ը. վերջ. Նար. սխալմամբ գրուած տհեղծ Լաստ։-Սրանց հետ նոյն է նաև տկեղտ, որ մէկ անգամ գործածուած է Ոսկ. պօղ. Բ. 494 (Մարթի ի մանկութեանն զծերութեան միտս ունել, որպէս ծերք ի ծե-րութեան խակք իցեն և տկեղտ).-այս բա-ռը Վարդանեան ՀԱ 1914, 742 սրբագրում է տկեղծ, բայց եթէ ճիշտ է տկեղտ ձևը, կարող է ներկայացնել աւելի նախնական մի ձև, *կեղտ փոխանակ կեղծ. հմմտ. պարձ-հպարտ ևն։

• ՆՀԲ «լծ. ընդ եղծ, զեղծ կամ գեղ եղծ, ստեղծ»։ Ս. Վ. Պարոնեան, Արև. մամ 188Ո. 552 եղծ բառից։ Հիւնք. եղծանիլ բայից։ Meillet MSL 10, 278 համարում է ծ յաւելուածով կազմուած կեղ արմատից, որ գտնում է կեղա-կարծ բառի մէջ (իբր կեղծակարծ)։ Bugge KZ 32, 51 հիռլ. celg «խորա-մանկութիւն», ն. գաէլ. čealg «կեղծա-ւորութիւն» բառերի հետ։ (Այս մեկնու-թիւնը ընդունում են Berneker 166 և

• Pokorny 1, 447 աւելացնելով անգսք. hylc «կորութիւն, ծռութիւն» և լեհ. czolgai sie «սողալ, սպրդիլ» (<հսլ. cilgati). հնխ. արմատը qelg. «ծռիլ»» = Սակայն այս արմատը պիտի տար հյ. *քեղծ և ոչ կեղծ)։ Pedersen, Հայ. դր. լեզ. 75, 148 ըստ Meillet համա-րելով արմատը կեղ, այս կեղ ձևը նոյն է դնում երկու բառի հետ, իբր=լտ. bellum, duellum, Անդրիկեան, Բազմ. 1907, 448 և 1908, 392-4 նոյն ընդ կարծ. հմմտ. լտ. credo, creo «կարծել, անել»։ Նևտոն-խան, Բազմ. 1908, 163 արաբ. vils, դան. valsch, գերմ. falsch, լտ. falsus հոմանիշների հետ։ Չօրպա-ճեան, անդ՝ 359 պրս.. ︎ ղէյշ (?), արաբ. [arabic word] γišša «կեղև», լտ. talsus անգլ. false։ Գաբրիէլեան, Բառմ. 1908, 501 կեղ «վէրք» արմա-տից։ Թիրեաքեան, Բազմ. 1908, 504 կարծ արմատից։ Կեղծ և տխեղծ բադե-րի յարաբերութիւնը վերի ձևով մեկնեց Աճառ. ՀԱ 1909, 160։ Մ. Ս. Գաբրիէ-լեան, Բազմ. 1907, 543 դնում է կեղ արմատից, որից է նաև կեղեւ, իբր կեղև-ած։

• ԳՒՌ.-Առմատր պահուած չէ. գրականից փոխառութեամբ ունինք միայն Վն. կէղծա-վոր, Ջղ. կեղծավոր, Մկ. կէղծmւոր, Ախց. կէղծավօր, Ալշ. Մշ. կէղձավոր, Ննխ. Պլ. Սեբ. գէղձավօր, Սլմ. կեխծավոր, Ոզմ. կեղ-ծավուր, Երև. կէխցավօր, Ղրբ. կէղծա՛վըէր, Գոր. կ'ըղծավօր, Մրղ. կէխծավիր, Տփ. կիխծավուր, Զթ. գէղձmվիւյ, գէղձmվիւր. Շմ. կէխծօօր։

• ՓՈԽ.-Սրերդի արաբախօս քրիստոնեա-ները ունին gəγzavor «կեղծաւոր» (Բիւր. 1899, էջ 116)։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ազգակեղծ

Անկեղծ, ից

Անկեղծական, ի, աց

Անկեղծաւոր

Անկեղծիկ

Անկեղծութիւն, ութեան

Կեղծամ

Կեղծաւոր, աց

Կեղծաւորաբար

Կեղծաւորական, ի, աց

Կեղծաւորակից

Կեղծաւորանամ, ացայ

Կեղծաւորեմ, եցի

Կեղծաւորիմ, եցայ

Կեղծաւորութիւն, ութեան

Կեղծեմ, եցի

Կեղծիք, ծեաց

Կեղծուպատիր

Կեղծօձիք, ձեաց

Voir tout