mastic.
ռմկ. կիվ. իբր Մազտաքէ. սագըզ. (յորմէ Կուենի. զոր տսցես) որպէս եւ Քիա կղզի, ըստ յն. Խի՛օն. իտ. չիօ, է սագըզ ատասը։
Ի (Հին բռ.) կայ,
Կուոյ կռէզ. սագահում. թուի, կռէջ կամ խիժ կուենւոյ. որպէս հում մազտաքէ։
• , ո հլ. «ծամոն, մազտաք, ծամելու ձիւթ» Հին բռ. որից կուենի «մի տեսակ մայ-րի, մարխի ծառը» Վստկ. 41, 132, 158. Գաղիան. Բժշ. տիկնակիւ Հին բռ։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g'iv-«ծամել» ար-մատիզ. հմմտ. հբգ. kiuwan «ծամել», chewa «ծնօտ», գերմ. kauen, հոլլ. kau-wen, անգսք. cēowan, հիսլ. tyggia, անգլ. chew, հսլ. živati, živa, žuya, ռուս. жe-вaть, պհլ. jūtan, պրս. [arabic word] ǰavīdan, քրդ. jūin, աֆղան. žōval, բոլորն էլ «ծա-մել, ծասքել» նշանակութեամբ. նոյն ար-մատից է կրկնուած՝ լտ. gingīva «լինդ, լնդերք» (Walde 342, Kluge 247, Boisacq 1103, Horn § 415)։ Հայերէնի մէջ իմաստի զարգայման համար հմմտ. ծամօն «մազ-տաք»՝ ծամել բայից և լտ. mastix «կիւ» masticare «ծամել» բայից (Pokorny 1, 642)։
• ՆՀԲ Քիոս կղզու անունից, որի թրք. ևռչումն է Սաքըզ ադասը, բուն «ծամօ-նի կղզի». (իսկապէս նոյն կղզու ա-նունից է կազմուած ասոր. [syriac word] kāyē «ծամօն». տե՛ս Brockelm. Lex. syr. էջ 156)։ Pedersen, Հայ. դր. լեզ. 200 կասկածով կցում է թրք. givmāk, gäv-mák «որոճալ» բային։ Վերի մեկնու-թիւնը տւաւ Lidén, Arm. Stud. 68։
• ԳՒՌ.-Ախռ. կիվ, Խտջ. Հմշ. գիվ «ծա-մօն», որից կազմուած են կուենի «ծամօնի ծառ», կուենուտ «կուենիների անտառ» (Հմշ. գըվընի, Խտջ. գվի ձևով)։