s.

isle, island.

s.

νῆσος insula Ցամաք ջրապատ ի մէջ ծովու՝ հանդերձ բնակչօքն. ատա, ճէղիրէ.

Կղզիք ազգաց։ Թագաւորք կղզեաց։ Ուրախ եղիցին կղզիք բազումք։ Բնակիչք կղզւոյդ այդորիկ։ Որ էին ի կղզւոջն.եւ այլն։

Ի մարզիկ դնդէ կղզեաց. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Ա. 38. յն. կղզեաց ազգաց։)

Ի կղզի ինչ դիմեալ. (Գծ. ՟Ի՟Է. 26. յն. կղզեակ։)

• (-զւոյ, -զեաց) «ծովի մէջ ցամաք» 1Գր. որից կղզային Պիտ. կղզեակ Վրք. հց. Յայսմ. նոր բառեր են ցամաքակղզի, թե-րակոզի, կղզեբնակ, կղզիանալ։

• = Ասուրական հին փոխառութիւն, որի հետ հմմտ. արաբ. [arabic word] jazar, օ [arabic word] la' zira. ասոր. [syriac word] gāzartā «կղզի». ըստ այսմ մեր բառը շրջուած է *կզղի ձևից, ինչ-պէս որ նոր շրջումով ունինք Մշ. կզղի։ Ա-սուր. g>հյ. կ հնագոյն ձայնափոխութեան համար հմմտ. կիր և կոզռն։ Արաբերէնից փոխառեալ ձև է պրս. [arabic word] ǰaz «կղզի»։-Աճ.

• Հիւնք. պրս. քիւլչէ «գուղձ, հոռա-կոյտ» բառից։ Patrubány SA 1, 218 սանս. grah «տիրանալ, գրաւել» բայի հետ, իբր հնխ. k2lg'hio-ձևից։ Peder-šen, Հայ. դր. լեզ. 146 և Patrubány ՀԱ 1906, 346 ըն-կղմեմ և ըն-կլնում ձևերի հետ, իբր «ջրի մէջ գտնուող եր-կիր». հմմտ. լտ. insula

• ԳՒՌ.-Ոզմ. կըղզէ՝, Մկ. կղզր, Մշ. կզղի։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Թերակղզի

Ցամաքակղզի, զւոյ

Voir tout