s.

til, pantile;
— քառանկիւն, brick.

s.

ԿՂՄԻՆԴՐ կամ ԿՂՄԻՆՏՐ կամ ԿՂՄԻԴՐ. κέραμος, καλύπτηρ tegula. գրի եւ Կղիմինդր, կղիմիտր, Կղիմինտր, Կողոմինտր, Կողոմիտր. Աղիւս կամ կաւ թրծեալ հրով, քառանկիւն կամ խողովակաձեւ.

Տեսի վէմ մի, եւ կղմինդր (կամ կղիմինդր, կամ կղմինտր), եւի միջի նոցա եդեալ ոսկի. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

Հրացեալ կղմիդրն ի կորուստ ի վայր հոսեալ. (Յհ. կթ.։)

Յոսկի կղմնդրոյ շինուած նոցին. (Լմբ. ի գր. պապ.։)

Կղմինտր յորժամ ի ջուր անկանի, ոչ վնասի, եւ զգոյն իւր ոչ փոխէ. (Բրսղ. մրկ.։ Վստկ. կդմինդր։)

Յեփեալ քարից, այսինքն է կողոմինտր, եւ իւրաքանչիւր կողմինտր՝ երկու չափ. (Մարթին.։)

Յանկարծակի անկաւ կղմինտր (կամ կղմիտր) մի ի գլուխն. (Ոսկիփոր.։)

• (առաջինը արև-մըտեան գրականի ընդունած ձևն է և շատ ռործածական, երկրորդը՝ արևելեան գրակա-նի և քիչ գործածական), ո հլ. «աղիւս կամ կաւ թրծեալ հրով, քառանկիւն կամ կիսախո-ղովակաձև» (որ և կղմիդր, կղմինդր, կղմին-տըր, կղիմիդր, կղիմիտր, կողոմիտր, կողո-մինտր) Յհ. կթ. 125. Վրք. հց. Բ. 146. Բրս. մրկ. 359, Վստկ. 30. Ոսկիփ. Յայսմ. օգ. 16 (սեռ. կղմնդրաց), Պատմ. ժԹ դարից, հրտր. Դիւան ժ. էջ 410 (գրծ. կղմտերը), որից կղմնտրաշէն «կղմինտրով շինուած» Դիւան ժ. էջ 9. կղմնդրել «կղմինդրով ծած-կել» և կղմնղրաշէնք «կղմինդը շինելը» Rivola, Բառ. հայոց։ 200-201 (չունի ԱԲ), կղմինտրածածկ (նոր բառ)։

• -Յն, ϰεραμίς (սեռ. ϰεραμίδος) «տա-նիք ծածկելու կղմինդր». նուազականը ϰε-ραμίδιον, նոր յն. ϰεραμίδι, ռմկ. ϰεοεμίδα -ծագում է ϰέραμος «կաւ, թրծեալ կաւ» բառից. յունարէնից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] qarmīdā (Brockelm. Lex. syr. 339). արաբ. [arabic word] qirmīd (Կամուս, թրք. թրգմ. Ա. 670), ռում. cärá-midā, սլաւ. keramida, keremida, հռուս. кe-paмидa, սերբ. c'erámida (Berneker 500), գնչ. keramidini, թրք. [arabic word] kiremid, լազ. կերեմիդի, կերեմինդի (երկրորդ ձևը ըստ Kипшидзe, Дополнительныя cвeд. o чaнск. я3, GIl. 1911)։-Հիւբշ. 358։

• Lag. Arm. St. § 1164 բառիս ուղիղ մեկնութիւնը վերագրում է ՆՀԲ-ի և ՋԲ-ի, որոնք այսպիսի բան չունին. ուս-տի և ինքն է առաջին մեկնիչը։ Հիւնք. հայերէնի հետ նաև յն. ϰεραμίς դնում է «ի հակառակեն բառիս կաղամար»։

• ԳՒՌ.-Լեհ. գողըմինդր։ Ուրիշ տեղ թրք. քիրէմիտ, քիրամիդ ձևով։