np.

Koriun.

եբր. կուր, կօր, քեփիր. σκύμνος, ἕκγονον catulus, foetus. Ձագ գազանաց. սողնոց, եւ կիտոց. լակոտ. քոտոտ.

կորիւն առիւծու։ Կորիւն մի ի կորեանց։ Առիւծորսացաւ բաւական կորեանց իւրոց։ Կորիւնք անտառի.եւ այլն։

Վիշապք դիեցուցին զկորիւնս իւրեան։ Ի բոյն կորանց իժից. (Ողբ. ՟Դ. 3։ Ես. ՟Ժ՟Ա. 6։)

ոմն զգայլոյ կորիւն սնուցանէ, եւ իբղր զշան կորիւնս առ ընտելութեան ընդ անձն անկանի. (Եզնիկ.։)

ա զանն, եւ կորիւնք իւր։ Ի բերանոյ կիտին կորիւնի (իբր կորեան). (Նար. ՟Զ. ՟Խ՟Ե։)

• (սեռ. -րեան, -րեանց) «ձագ (ա-ռիւծի, վիշապի, իժի, գայլի, շան, կէտի)» ՍԳր. Եզն. Եփր. դտ. 341. Վեցօր. 190. փո-խաբերաբար «սօսի, կնձնի և այլ ծառերի տերևների տակ ծածկուած պտղանման բռն-դակներ» Վեցօր. էջ 93 (այս երկրորդ նշա-նակութիւնը երևան հանեց Ս. Վ. Նաղարէ-թեան, Պատկեր 1893, էջ 56, մի ընտրելա-դոյն ձեռագրի ընթերցուածի համաձայն. «Կերպարանք ինչ իցեն սերման և պտղոյ, և զնոյն որ երևին ի ծառ կորիւն կոչեն... Ապա ուրեմն զօրութիւն իմն սերման է ի կորիւնսն՝ որ երևին ընդ տերևօք ծառոյն»). «դդումի, վարունգի և նման բոյսերի արձա-կած թևը» Եփր. նին. 121 (մէկ անգամ գոր-ձածուած. Զկորիւն դդմենւոյն և զծաղիկն նորա պատուես քան զանմեղ տղայսն). նշանակութեան զարգացման համար հմմտ. որթ և երինջ)։ Այս արմատից են առիւծակո-րիւն Վեցօր. 192. գայլակորիւն Մամիկ. ի-ժակորիւն Վեցօր. էջ 192. կորնակ «բորե-նու փոքր ձագ» Վրք. հց. Բ. 433 (չունի ՆՀԲ)։

• Schroder, Thesaur. 45 ասոր. ❇ guriā «կորիւն»։ ՆՀԲ եբր. [hebrew word] gūr «ձագ», gor «առիւծի կորիւն», [hebrew word] kəpīr «կորիւն»։ Հիւնք. յն. ϰορος, ϰόρος «պատանի, շառաւիղ»։ Bugga KZ 32, 85 թերևս փոխառեալ է կովկա-սեան լեզուներից. հմմտ. չեչէն. kuor-nai «ձագ»։ Müller, SWAW 136(1897), tջ 11=Armen. VI, WZKM 5, 268 և 10, 180 սանս. garbha, զնդ. garəwa «սաղմ», յն. βρέφος «մանկիկ, ձագ» զոթ. kalbo «հորթ», հսլ. zrebe «ման-կիկ, ձագ» ևն բառերի հետ։ Հիւբշ. 461 սխալ է համարում այս վերջին մեկ-նութիւնը, որովհետև յոյն բառիս դէմ պիտի ունենայինք *կորբ և ոչ կոր-Patrubány, Բանաս. 1902, 121 հանում է կոր «կորչիլ» արմատից՝ -իւն մաս-նիկով, իբր «նա՝ որ կը կորսուի մօրէն, ա՛լ արգանդը չէ»։ Scheftelovitz BВ 28, 15 և 29, 15 հնխ. g''er-«ուտել, կուլ տալ» արմատից, որից են հյ. կեր. կուր, կերակուր։ Osthoff, Et. Parerga l 312 միացնում է լտ. galba «կաղնու որդ», հբգ. kilbur, chilburra «էգ գառ-նուկ», գոթ. kalbō «հորթ», kilϑei «ար-գանդ», անգսք. cild «երախայ», սանս. ǰartu-«բունոց», յն. βρέφις «արգանդի պտուղը, սաղմ», ὄελφῦς «արգանդ» ևն բառերի հետ և ենթադրում է այս բոլո-րի համար հնխ. ger-, g'er, gel-, gel-

• ևն արմատների խառնուրդը։ (Յիշում են նոյնը Walde 331 և Boisacq 133 ծան.)։ Աճառ. ՀԱ 1909, 160 պարզ ար-մատը համարում է կոր, որ աւելի լամ երևում է խոճկոր բառի մէջ։ Մառ, Oe-нов. Гaбл. էջ 9 ասոր. և եբր. ձևերի հետ միացնում է վրաց. bo-kueri «կո-րիւն», բայց չի յիշում հյ. կորիւն։ Charpentier IF 25, 245 հնխ. g'ouero-«հորթ» բառից. հմմտ. սանս. gavala «գոմէշ»։ Pedersen, Յուշարձ. 288 քըն-նելով յն. βρέφος, հսլ. žrèbe բառերի համեմատութիւնը, ենթադրում է որ հա-յերէնի հին ձևն էր *կորբն, որիցբ ձայ-նի անկումով յառաջացաւ կորն (ար-մատը կոր. մասնիկն է ն)=կորիւն. բո-լորի հին հնխ. ձևը դնում է *g*erebh-։ Petersson KZ 47, 240-244 սանս. ersti «երինջ» ևն բառերի հետ հնխ։ guer-արմատից։ Ղափանցեան ЗВO 23, 355 քրդ. kur «որդի, տղայ» բառի հետ+իւն նուազականով։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Առիւծակորիւն

Գայլակորիւն, րեան

Իժակորիւն, րեան

Կորիւն, րեանց

Voir tout