turtle, tortoise.
χελώνη testudo. ռմկ. կրիայ. Խեցեմորթ յամրաշարժ՝ որպէս տնաշրջիկ բարձեալ զիւրեւ զկոնքաձեւ կամարեալ պատեան. էոր ցամաքային, եւ է որ ջրային.
Սեղանք նոցա իբրեւ զկրայս ի կորդ ագարակի. (Ովս. ՟Ժ՟Բ. 11։)
Կրայք առլցեալք յիժից։ Զկրայ տեսեալ առլցեալ յիժէ. (Փիլ. լիւս.։)
Եւ ոչ խեցի՝ որպէս կրայից. (Նիւս. բն.։)
• (գրուած նաև կրիայ, կիրիայ, կի-րայ Վրդն. առկ. 28. արդի գրականում կրեայ), ի հլ. «կրեայ անասունը, տճկ. թօսպաղի» Ովս. ժբ. 11. Վեցօր. 186. Փիլ. լիւս. Նիւս. բն. որից կրայակիրք «մի տե-սակ խեցեմորթ» Մագ. թղ. 214. վանակը-հեայ և կամ վահանակրիայ Եպիփ. բարոյ. = Բար. 158։
• = Ծագում է կուր «մակոյկ, նաւակ» (այ-սինքն «տաշտ») բառից և նշանակում է բուն «տաշտաւոր». ճիշտ նոյն ձևով են կազմուած պրս. ❇ lāk «տաշտ. 2. կրեայ», որ և [arabic word] lakpust «կրեայ» (բառացի «տաշ-տակռնակ»), լտ. testudo «կրեայ»՝ ծագած testu «պտուկ» բառից, գւռ. տաշտիկռնակ, կրեանկօտ «կրեայ»։ Այս ստուգաբանութիւ-նը ցոյց է տալիս, որ արմատը լինելով կուր, մասնիկ է այ. ուստի լաւագոյն գրչութիւնն է կրեայ, իբր «տաշտեայ, տաշտէ»։ Ձևափո-խութիւնը ճիշտ այնպէս է, ինչ. կարկուրեայ կամ կարկուրայ «նաւակ», կեռեայ, կեռայ, կիւռիայ «կայմ», և կամ կուճ «մարմարիոն» բառից կճեայ ՍԳր. յետոյ կճայ Ոսկ. ճառք։ Այսպէս նաև անդեղեայ-անդեղայ, արտո-րեայ-արտորայ, զրեայ-զրայ-զրեահ, խա բեբայ-խաբեբեայ, շափիւղայ-շափիւղեայ, քուեայ-քուայ-քուէ, և մանաւանդ միջերկրե-այ կամ միջերկրայ։ Ճիշտ այս վերջինի նը-ման կրեայ դարձել է կրայ։ Հայերէնի մէջ չկայ -իա, իայ վերջաւորութեամբ բառ. ռո-լոր այդպիսի բառերը օտար են. այսպէս ալելուիա, ալքիմիա, ախախիա, բրաբիայ, եթիա, զմիւռնիա, լուբիա, մանդիա, էնկո-միա, թեւելիա, կասիա, կեմետրիայ, կու-լուռիայ, մեսիա, ռաքիա, սկիտիա, պիւթիա, քիմիա. կամ սխալ գրչութեան և կամ յունա-բանութեան արդիւնք. այսպէս աղիայ, ըն-տանիայ, թոռնիայ, ստնդիայ՝ իմա ստնդե-այ։-Աճ։
• Նորայր, Բառ. ֆրանս. tortue բառի տակ յիշում է մալայ. քարահ հոմանի-շը։ Հիւնք. զրահ բառից։ Lidén, Arm. Stud. էջ 118 հնխ. gūrāti-ձևից, որի արմատն է հնխ. gūro-«կոր, ծուռ». հմմտ. յն. γυρός «ծուռ, կոր, կոլոր ևն». նշանակութեան նոյնպիսի ձևափռևու-թիւն են ցոյց տալիս սպան. պրով. tortuga, ֆրանս. tortue, իտալ. պորտ. tartaruga «կրեայ», որոնք ծագում են լտ. tortus «ծուռ» բառից։ (Այս մեկնութիւնը ընդունում են Boisacq, էջ 159, Peters-son KZ 47, 241 և Pokorny 1, 557)։ Պատահական նմանութիւն ունի սանս. guhya «կրեայ». այսպէս նաև յն. χε-λος, հսլ. želūvi, սերբ. žšlva, չեխ. zel-va, ռուս. žolvi բառախումբը, որի նա-խաձևն է gelu «կրեայ» (Trautmann
• 84)։ Պատահական նմանութիւն ունի լտ. բառացանկերի մէջ միայն գտնուած golaia «կրեայ», որի ինչ լեզուի բառ լինելը յայտնի չէ (Ernout-Meillet 410)։ Վերոյիշեալ -եայ, -իա, իայ յան-գող բառերի ամբողջական վիճակագրու-թիւնը կատարեց մեր համալսարանի լե-զուաբանութեան դասախօս Արառատ Ղարիբեանը։
• ԳՒՌ.-Ախց. կրիա, Սեբ. գըրիյա, Մկ. կօտ-կրյա, Երև. կուրյա, Շմ. կուրա, Ջղ. կուրայի, Գոր. կօ՜րա, Ղրբ. Կօ՜րէ, Ագլ. կօ'-րան, Ասլ. բէօչէօվդիրյա՛ (այն է պոչով-տիրյա, որով կրեայ բառը ստացած կլինի տիրյա ձևը), Սլմ. կրյանկօտ, Վն. կըրըրա, Ոզմ. կրէրա, Մշ. կիրիրա, Խրբ. Պրտ. գիրի-րա, Ալշ. կօդկիրիրա, Հճ. գmյէշ, Սվեդ. գուրյուշ։-Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 222 յիշում է նաև թսկուրի Երև. կռնակօտ (Ղուրդուղուլի) ձևերը։-Զթ. ստացել է գօյ-րո ձևը՝ «դռան մի տեսակ փականք» նշա-նակութեամբ։
• ՓՈԽ.-Ն. ասոր. kra, kraya «կրեայ» (Kaлащeвъ, Aисорско-Pycc. cлов. էջ 304), վրաց. ვაჭანაკრაς վահանակրայ, որ ըստ Մառ Փизioлотъ (1904), էջ KxxVI դրուած է հյ. վահանակրայ բառի դէմ։-Վրացին ու-նի նաև რკუ րկու, რკუვი րկուվի. კუ կու. კუვი կուվի ձևերը, որոնք նշանակում են «կրեայ»։