chiliarch, chief of a thousand men, colonel;
governor, prefect, lord lieutenant;
steward, agent, major-domo, controller, intendant;
house-steward, manager.
χιλίαρχος chiliarchus, tribunus, preafectus super mille. Պետ եւ գլուխ հազարաց՝ ի զօրու. կամ ի կարգաւորեալ բազմութեան.
Հազարապետս, եւ հարիւրապետ, եւ յիսնապետս։ Ոստիկանաց զօրուն՝ հազարապետաց, եւ հարիւրապետաց։ Հազարապետ գնդին։ Լիւսիաս հազարապետ։ Մտին յատեանն հանդերձ հազարապետօք։ Իշխանք ցեղիցն ըստ նահապետաց՝ հազարապետք իսրայէլի.եւ այլն։
ՀԱԶԱՐԱՊԵՏ. ἕπαρχος, ἑπίτροπος, ἑφεστηκός princeps, procurator, praefectus Իշխան հրամանատար, եւ հոգաբարձու. վերակացու. եպարքոս. դուքս. ոստիկան. նախարար. Տե՛ս ՟(Բ. Մակ. ՟Դ. 227։ ՟Ժ՟Ա. 1։ Ղկ. ՟Ը. 3։ Գաղ. ՟Դ. 2։ Յուդթ. ՟Ժ՟Բ. 10։)
Որ հազարապետ աշխարհին էր։ Հանդերձ մեծ հազարապետաւն. (Եղիշ. ՟Բ։)
ՀԱԶԱՐԱՊԵՏ. οἱκονόμος procurator domus, dispensator. Տնտես. վերակացու տան արքայի, իշխանի, եւ այլն. յն. իգօնօ՛մօս, որ ի մեզ ասի Կոնոմոս. Տե՛ս (Ծն. ՟Խ՟Գ. 16։ ՟Գ. Թագ. ՟Ժ՟Ը. 3։ ՟Դ. Թագ. ՟Ժ՟Ը. 18։ Ես. ՟Լ՟Զ. 3։)
Իբրեւ զպաշտօնեայս քրիստոսի, եւ հազարապետս խորհրդոցն աստուծոյ։ Արդ խնդիր է ի մէջ հազարապետաց, եթէ ոք հաւատարիմ գտցի. (՟Ա. Կոր. ՟Դ. 1։)
Արար զյուդա հազարապետ քսակակալ. (Եփր. համաբ.։)
Մատակարար կամակոր, հազարապետ գողամիտ. (Նար. ՟Ծ՟Զ։)
• , ի-ա հլ. «հազար զինւորի գլուխ. 2. իշխան, նախարար. 3. տնտես, թագաւորական տան մատակարար, քսակա-կալ» ՍԳր. Եղիշ. Եփր. համաբ. և ա. կոր. 58, (ըստ Մանանդեան, Տեղեկ. ինստիտ. 1, 16 հարկային և շինարարական գործերի վերա-կացուն կամ գլխաւորը). որից հազարապե-տութիւն ՍԳր. Կորիւն։
• = Պհլ. *hazārapat, հպրս. *hazahrapati, պրս. *hazārbad ձևից (ուղղակի փոխառեալ իրանեանից և ո՛չ թէ կազմուած հայերէնի մէջ)։ Իրանեան այս բառերը չեն աւանդուած, բայց ենթադրւում են յն. ἀζαραπατεῖς, áζa-ραβίτης, ասոր. [syriac word] həzārpet, վրաց. λზარაეთი հազարապետի ձևերից։-Հին Պարսից մէջ հազարապետը բարձրպգոյն տիտղոսներից մէկն էր. այսպէս էին կոչւում Բիւրուց Անմահից գնդի 10 հրամանատար-ները, որոնց իւրաքանչիւրը 1000 զինւոր ու-նէր։ Սրանք էին նաև արքունիքի հետ եղած յարաբերութեանց հսկիչը, մեծ դահճապետ, հրամանակատար արքայի ևն։ (Հազարապե-տի տիտղոսի և պաշտօնի նկատմամբ ման-րամասն տե՛ս Marquart, Philologus 55, 227-9, հյ. թրգմ. ՀԱ 1898, 316-320)։-Հիւբշ. 174։
• Ուղիղ մեկնեց նախ La Croze, յետոյ, Lag. Urgesch. 978 ևն։