ՀԱՄԲԱՐԵՄ ἁποτίθημι, ἑντίθημι, τίθημι repono, recondo. կր. κεῖμαι, ἁπόκειμαι situs sum եւ այլն. որ եւ ԱՄԲԱՐԵԼ. Ժողովել համբարս կամ ի համբարս. մթերել. գանձել. պատրաստել, պահել. ժողվել, դիզել.
Համբարեաց կերակուրս ի քաղաքս։ Համբարեաց ի նմա. (Ծն. ՟Խ՟Ա. 48. 49։)
Ունիս բազում բարութիւնս համբարեալ ամաց բազմոց. (Ղկ. ՟Ժ՟Բ. 19։)
Համբարեալ կայցէ քեզ ի ժամանակս թշնամեաց յօր մարտի. (Յոբ. ՟Լ՟Ը. 23։)
Նաւ գործել, եւ համբարել ի ներքս ռոճիկս եւ ըմպելիս. (Եւս. քր. ՟Ա։)
Համբարել զիմաստից պտուղս, կամ յոյս բարի առ ի հանդերձեալսն։ Իւրումն համբարէր ազգի (զմեծութիւն). (Պիտ.։)
Ոչ համբարի ի գանձ տէրունի։ Ոչ համբարեցի նշխարս պաշարաց ի յուղին անեզրական։ Համբարեալ կան անբաւութիւնք (երախտեաց). (Նար.։)