vn.

to be poured out, to flow, to spread;
to be shed, scattered, diffused;
to rush, to fall;
to burst;
հեղաւ ամենայն փոր նորա, all his bowels gushed out;
անկաւ հեղաւ զկնի կռոցն, he followed idols;
հեղեալ ցասմամբ, very angrily, wrathfully.

ն.

եւ կ. իբր Հեղանիլ. χέω, ἑπιχέω , ἑκχέω fundo, infundo, effundo եւ այլն. որ եւ χύω, ἑκχύω, χύνω եւ այլն. (լծ. յն. խէ՛օ. խի՛օ եւ հյ. զեղուլ. իւղ. հալել. ձուլել) Հոսել. վայթել. թափել. լնուլ կամ արկանել ի ներքս. ընկենուլ արտաքս. ծաւալել. տարածել սփռել. իրօք կամ նմանութեամբ. թափել, վաթել, վոթել, վազցընել, լեցնել, դարտըկել. Ի հեղուկ նիւթս ասի

Առ զսրուակն իւղոյ, եւ եհեղ ի գլուխ նորա։ Առէ՛ք սափորս ջրոյ, եւ հեղէ՛ք ի վերայ ողջակիզիդ։ Հե՛ղ զարգանակն։ Գինին հեղու (այսինքն հեղանի), եւ տիկքն կորնչին։ Զրիւնն հեղցէ առ յատակաւ սեղանոյն, կամ շուրջ զսեղանովն, կամ առաջի սեղանոյն, կամ յերկիր։ Որ հեղու զարիւն մարդոյ, փոխանակ արեան նորա հեղցի արիւն նորա։ Այդ է արիւն իմ, որ ի վերայ բազմաց հեղու (այսինքն հեղանի)։ Հեղի արտասուք (կամ զարտասուս) զերեսօք իւրեանց ի վերայ նորա.եւ այլն։

Բազում արտասուս ի վերայ կորուսելոյն հեղուին։ Արտասուք բազում հեղան յեկեղեցւոջն. (Եղիշ. ՟Է. եւ ՟Ե։)

Յայլ եւս նիւթս.

Ի տեղի մի սուրբ, ուր զմոխիրն հեղուցուն։ Հեղեալ կայ իբրեւ զհող փոշի.եւ այլն։

Հիւթ երկրի ի յէդս հեղեալ. (Նար. ՟Ի՟Թ։)

Յետուստ կուսէ հեղեալ զնովաւ հողմ, լցեալ զառագաստն. (Պրպմ. ձ։)

Ոչ կարէ հեղուլ բորբ՝ շող լուսոյ. (Շիր.։)

Հեղաւ ամենայն փոր նորա. (Գծ. ՟Ա. 18։)

Նմանութեամբ ասի.

Զբարկութիւն իմ եւ զսրտմտութիւն իմ հեղից ի վերայ տեղւոյդ այդմիկ։ Հեղեալ ցասմամբ թագաւորեցից ի վերայ ձեր։ Հեղու անարգութիւն ի վերայ իշխանաց։ Հեղից ի վերայ նոցա զչարիս իւրեանց։ Հեղից յոգւոյ իմմէ (կամ իմոյ) ի վերայ ամենայն մարմնոյ։ Հեղից ի վերայ տանն դաւթի հոգի շորհաց։ Հոգւոյն սրբոյ, զոր եհեղ ի մեզ առատութեամբ.եւ այլն։

Ահա պակուցանողս ի վերայ նոցա հեղուին. (Յհ. կթ.։)

Անհնարին սուգ զսուրբ գնդաւն հեղաւ. (Ոսկ. մ. ՟Գ. 28։)

Որ եհեղ զփառս խոնարհութեան յանձինս սուրբս. (Մաշտ.։)

Զսիրտ իմ անսահման հեղի յուրախութիւն. (Լմբ. ժղ.։)

Ի պարզամտաց անձինս հրէականս իմն հեղուն (բանս) ցուրտս եւ խոտորնակս։ Զապողինարի կարծեացն բիծ հեղեալ ի վերայ իմոցն թղթոց. (Պրպմ. ձ։)

Յեղուլ զպատրանս խրատու կորստեան բարբառոյն ի լսելիս եւայի. (Զքր. կթ.։)

Մի՛ սրտիւն ամենեւին հեղուլ զսաստն. (Սարգ. յկ. ՟Դ։)

Զպատիժս կապանաց հեղէ՛ք ի վերայ նորա. (Երզն. մտթ.։)

ՀԵՂՈՒՄ որպէս Հալել, եւ սփռել.

Զպարիսպն եհեղ (երիքովի). (Լմբ. ժղ.։)

Լուծանի, հեղու, եւ գնայ. (Ոսկ. յհ. ՟Ա. 21։)

Հե՛ղ իբրեւ զջուր զսիրտ քո առաջի տեառն. (Ողբ. ՟Բ. 19։)

Հեղում զանձն իմ առաջի տեառն. (՟Ա. Թագ. ՟Ա. 15։)

Առաջի քո հեղումք զխնդրուածս. (Եղիշ. ՟Բ։)

ձ. կ.

ՀԵՂՈՒԼ. կ.ձ. որպէս Խռնիլ. յարձակիլ. դիմել բազմութեամբ. որ եւ ԶԵՂՈՒԼ, ՀՈՍԻԼ. վրայ թափել, վրայ վազել.

Յարձակեցան դարանամուտքն, եւ հեղան զգաբաաւ։ Հեղեալք զբաղեալք առհասարակ ի փախուստ դարձան. (Դտ. ՟Ի. 37։ Յուդթ. ՟Ժ՟Ե. 2։)

Ի թիկանց կուսէ իշխանին ի վերայ զեղեալ հեղան։ Յորոց վերայ հեղեալ զօրն իսմայէլին՝ հարկանէին զմեծ մասն յունաց։ Հեղու ամենայն քաղաքն ի տեսանել զսքանչելիս. (Յհ. կթ.։ Ղեւոնդ.։ Ճ. ՟Ա.։)

Անդ հրեշտակացըն բազմութիւնք յերկնից հեղան ըստ հիւղէի. (Շ. եդես.։)

ձ.

ՀԵՂԱՆԻԼ կամ ՀԵՂՈՒԼ. ձ. Զեղանիլ. լուծանիլ.

Գարշելի դատի զհեղանիլն ի հեշտութիւն. (Մեկն. ղեւտ.։)

Պակշոտեալ անձամբ, հեղեալ ծաղու. (Բրս. արբեց.։)

ձ.

ՀԵՂԱՆԻԼ կամ ՀԵՂՈՒԼ. ձ. Զեղանիլ. լուծանիլ.

Գարշելի դատի զհեղանիլն ի հեշտութիւն. (Մեկն. ղեւտ.։)

Պակշոտեալ անձամբ, հեղեալ ծաղու. (Բրս. արբեց.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Հեղում, ղի

Հեղումն, ման

Voir tout