s.

humour;
moisture;
succulency;
— պտղոց, juice;
syrup;
— բուսոց, sap;
— մսոյ, gravy;
— փորոտեաց, intestinal juices;
— ստամոքային, gastric juice;
ապակային —, vitreous humour.

s.

ὔλη, στοιχεῖον, βάθος materia, humor, elementum, crassitudo, vis, vigor եւ այլն. Նիւթ. տարր՝ խոնաւ, կամ թանձրացեալ. թանձրութիւն. խորութիւն. գոյացութիւն. եւ հոյզ. (էօզ). ծուծ. ոգի. զօրութիւն. իսկութիւն. վր. ծուէ՛թի.

Վասն թանձրութեան հիւթոյ խոշորութեան բանիցդ. (՟Բ. Մակ. ՟Բ. 26։)

Առ ի չգոյէ հիւթոյ երկրին։ Ոչ գոյր հիւթ երկրին. (լծ. յն. այսինքն խորութիւն. Մտթ. ՟Ժ՟Գ. 5։ Մրկ. ՟Դ. 5։)

Ի չորից հիւթոց, կամ հիւթից. (Եզնիկ.։)

Քաղցրահամ ունակութեան բնական հիւթ (յարմաւենին). (Պիտ.։)

Հիւթ երկրի ի յօդս հեղեալ։ Այս հիւթ լուսակիր։ Ամենարուեստ հիւթիւ յարդարեաց։ Ի բիւրուց հիւթից մեզ ի յօգնութիւն նոյն իսկ ծանուցար. (Նար.։)

Նմանութեամբ ասի, որպէս Զօրութիւն. իսկութիւն, բնութիւն, եւ այլն.

Ի վերայ ջուրցն գոլով՝ ներգործէր զարարածոցս հիւթ, հիւթիւն իւր կազմէր ընդ փառակցի որդւոյն. (Տաղ.։)

Ի զօրութենէ եւ ի հիւթոց գրոց մարգարէականաց. (Ագաթ.։ Կորիւն.։)

Հիւթ առեալ ի տեառն սուրբ օգնականութենէն. (Յճխ. ՟Զ։)

Ո՛վ հիւթք ստահակութեան, ո՛վ բարք զազրութեան. (Ոսկ. ի յհ. մկ.։)

ՀԻՒԹ ՀԱՄՈՅ կամ ՀԱՄԻ. որպէս յն. խիմօ՛ս (որ է հիւթ եւ համ). եւ որպէս խիլօ՛ս (որ է ծուծ, կամ ծծելի՝ համեղ).

Խոնաւութիւնն յապականագործս հիւթս համի մոլախնդիւն փոփոխեալ լինի։ Եւ ի խնձորոյն հիւթ համոյն. (Նիւս. կազմ.։)

adj.

իբր Հիւթեղ. ուստի ՀԻՒԹ ՏԵՂԻ՝ է Հիւթաւոր վայր, այսինքն պարարտ եւ խոնաւուտ։ (Վստկ.։)

• , ո հլ. (յետնաբար ի հլ.) «նիւթ, տարր, հոյզ (մանաւանդ խոնաւութեամբ), ծուծ, իսկութիւն» ՍԳր. Եզն. Ագաթ. Կորիւն, որից ունինք հիւթաբեր Եզն. հիւթեղ Ոսկ. մ. ա. 5. հիւթանիւթ Կոչ. 50. Կիւրղ. ծն. ան-հիւթանիւթ Թղ. պրոկղեայ ՀԱ 1921, 18, հիւ-թել «կազմել, գործել» Ճառընտ. Եղիշ. ան-հիւթ Ագաթ. նմանահիւթ Նար. խչ. պատ-շաճահիւթ ԱԲ. պղնձահիւթ Կիւրղ. խչ. հիւ-թալի (նոր բառ)։

• -Բնիկ հայ բառ՝ հնխ. sip-to ձևից, որ ծագում է to-մասնիկով՝ seip-(ստորին ձայնդարձը sip-) «կաթկթիլ, ծորիլ, մէջի հե-ղուկը դուրս թորիլ. հեղուլ, քամել, մզել» արմատից։ Նշանակութեան զարգացման համար հմմտ. յն. χέω «հեղուլ, թափել» արմատից վδλος, γομός «հիւթ, հոյզ»։, Յե-ղակիցներից յիշենք յն. τρύγ-οιπος «գինի պարզելու քամիչ»՝ կազմուած τρός «նոր գինի» + οιπο-(*soipo-) «քամել» արմատից, սերբ. sipiti «անձրևը բարակ մաղել», անգսք. sife, հբգ. sib, գերմ. Sieb, հոլլ. zeef «մաղ», անգսք. sipian «կաթիլ կաթիլ թա-փուիլ, ամանի մրզելը», siftan, գերմ. si-chten «մաղել», մսգ. sever «հոյզ, լոր-ձունք», հֆրիզ. sēver, saver, հբգ. seivar, մբգ. seifer նոյն նշ., մբգ. seifel «թուք», մսգ. sīpen, հոլլ. zijpelen, մբգ. sifen, շվէդ. šipa, դան. sibe «կաթկթիլ, ծորիլ, դանդաղ հոսիլ» (Pokorny 2, 467, Boisarq 987)։ -Աճ.

• Brosset JAs. 1834, 369 ևն վրաց. նիվթի (որ սակայն մեր նիւթ բառն է)։ ԳԴ պրս. [arabic word] hift «այն իր՝ որ գոլով խոնաւ և թաց, փոքր մի սկսեալ է չորանալ». (անստոյգ բառ է. Horn § 1099 գտնում ենք պրս. [arabic word] huft «ումպ», որ կցում է հբգ. sutan, գերմ. saufen «խմել» բառերին)։ ՆՀԲ վրաց. ծուէ՛թի. և յն. βάϑος «խորութիւն»։ Տէրվ. Նախալ. 110 հնխ. su «քամել, ծնանել» արմատից. հմմտ. սանս. su և սրանից էլ sunu «ծնունդ, որդի», savz «հիւթ» ևն, հյ. հիւթ, քամել, քամի։ Այս Su-արմատից են սանս. sutá, զնդ. hu-tī «քամուածք», իռլ. suth «կաթ», որոնց յարաբերութիւնը հայերէնի հետ մերժում է Meillet (անձնական)։ Հիւնք. յն. ὸδωρ «ջուր, քրտինք, ցող, հիւթ»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 162=KZ 39, 437 հբգ. fūht, գերմ. feucht «խոնաւ», յն. ύγρός լտ. udus «խոնաւ» բառե-րի հետ։ (Յիշում է Pckorny 2, 5, բայց չի ընդունում)։ Մերժում է Patrubány, Monde or. 2 (190718), էջ 224 և կցում է սանս. siipas «ապուր», հբգ. suf «ա-պուր», հսլ. sūsati «ծծել» բառերին. արմատը *séu «խոնաւ»։ Մառ. Яöeт. cбор. 1, 61 յն. γολός «հիւթ»։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. հութ. ասում են օրինակ՝ «Յորենը, խաղողը փուճ է, հիւթ չկայ մէջը Յորենը հասեր է, հիւթ ընկեր մէջ»։

• , ո հլ. «թաւուտ, խարձ, եղեգնուտ». նոռագիւտ բառ, որ չորս անգամ գտնում եմ գործածուած Անկ. գիրք հին կտ. Գնասցուք ի գիշերիս և դարանակալ լիցուք ի ճանա-պարհին և թագիցուք ի հիւթս եղեգանն... Եւ թագեան ի մէջ հիւթոց եղեգանն (էջ 192. տող 3, 14). Երթայք դուք ի հիւթոց եղեգանդ (էջ 196). Եւ նոքա էին ի պուրակս հիւթոց եղեգանն (էջ 197).-Տե՛ս իմ Հյ. նոր բա-ռեր հին մատեն. էջ 231։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Անհիւթ

Անհիւթական

Հիւթաբեր

Հիւթական, ի, աց

Հիւթականութիւն, ութեան

Հիւթային

Հիւթանիւթ, ից

Հիւթաւոր

Հիւթեղ, աց

Հիւթեմ, եցի

Նմանահիւթ

Շարաւահիւթ

Վատահիւթ

Վատահիւթութիւն, ութեան

Voir tout