adj. s.

cool, fresh, bracing;
cool, coolness, freshness;
*cf. Հողմ;
folds caused by the wind draping;
—, տեղիք —ոց, —ոց գետին, cool, shady places;
country residence;
ի — ելանել, to go into the country, to breathe the fresh air of the country.

adj.

ψυχρός frigescens, frigidus. Զով. ցուրտ. ցօղագին. պաղուկ .... (լծ. եւ ռմկ. հով, հողմն. եւ հավա)

Աղբիւր հով ջուրց գտեալ լինէր առ ի հանգուցանել զծարաւն սամփսոնի. (Եփր. դտ.։)

Բաժակաւ մի ջուր հով։ Ջուր ականակիտ հով։ Ընդ ջրոյ հովոյ. (Ոսկ. մ. ՟Բ. 20։ Փիլ. տեսական.։ Ճ. ՟Գ.)

Սեաւ մաղձ հով է եւ չորին. մաղաս սպիտակ նման ջրոյ հով եւ կակուղ. (Դամասկ.։)

Պատե՛հ է զայս հիւանդս ի հով տուն պահել, յոր ցանած լինի հով ջուր. (Մխ. բժիշկ.։)

Հով տեղի։ Հով ջրով. (Վստկ.։)

(Քրքում) ո՛չ կարի հով, եւ ո՛չ կարի ջերմ. (Նար. երգ.։)

Ի հով ժամանակի. (Եզնիկ.։)

s.

ՀՈՎ. գ. իբր Հովութիւն. զովութիւն. պաղութիւն .... եւ Տեղի հով. հովանոց. սէրին կամ հավատար՝ հովուտ տեղ.

Որ (դդմենին՝) ել, արար հով յունանին. (Գանձ.։)

Ո՛ւր ուրեք եւ դիպէր ի տեղիս ի յոստանի եւ ի հովն։ Հոսեալ ամիսք տօթոյն ջերմութեան, չու արարեալ ի տեղիս հովոց. (Փարպ.։)

Յապարանս արքունի, որ էին հովոց գետին թագաւորացն. (Ճ. ՟Բ.։)

Որ եւ հողմոց պիտոյանան ըստ ժամանակի հովուց եւ ջերմութեանց. (Յճխ. ՟Է։)

Իսկ (Մագ. ՟Ժ՟Գ.)

(Յարձանս ճարտարս) ոչ դանդաղեցայ նկարել զջիլս եւ զերակս, կամ եթէ զկրկնակս եւ զհով հանդերձին. իմա՛ զհովահարեալ մասունս կամ զծալ թերաբացս։

• , ո հլ. (կայ նաև յգ. սեռ. հովուր «պաղուկ, ցուրտ, զով» Եփր. դտ. Եզն. Ոսկ մ. բ. 20. «հովութիւն, հովանի, շուաք, ստուեր» Փարպ. Ճառընտ. Գնձ. «քամուց ձևացած ծալքեր շորի վրայ» Մագ. թղ. 224. «քամի, հողմ» Թլկր. 43. որից հովանալ Վե-զօր. հովանի «ստուեր, շուաք» ՍԳր. Ոսկ. ես. հովանանալ Ագաթ. հովանաւոր ՍԳր. Մծբ. հովանոց «հովանաւոր ծածկոյթ կամ զարդ» ՍԳր. Բուզ. «հովոց, հովանալու տեղ» Երեմ. իբ. 24. «սիրտ հանգստացնող սփո-փիչ խօսք» Ոսկ. եփես. 896. հովանոցակ Ոսկ. մ. գ. 16. հովասուն Եւս. քր. հովահար Վրդն. երգ. քաջահով Ոսկ. յհ. ա. 30. հովել «հովահրել» Վրք. հց. բ. 377. հովեկ, հովա-հար, հովանոցաձև (նոր բառեր) ևն։ Այս արմատից է կազմուած զ մասնիկով՝ զով (<զհով) Դամասկ. Նար. որից էլ զովանալ Մն. ժը. 4. Դատ. ժե. 19. Փարպ. զովացու-ցիչ Եզն. զովացուցանել ՍԳր. զովացութիւն Ոսկ. ես. զովամարմին «մարմինը սառն» Եփր. մն. 478. զովաշունչ (նոր բառ) ևն։-Սրանից տարբեր է համահով «նոյն տեղը. մէկտեղ առաջնորդւած» ԱԲ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Գր. սրկ. լս. (տպ. Սոփերք, Դ. 149). «Մի՛ լիցի քակել որոշել ի համահով ժողովոցն մինչև ցմահ». պէտք է ուղղել համահոմ «համաժողով», կազմուած հոմ, հոմիլ «հաւաքուիլ» բայից։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. pou-«փչել, փչիւն» արմատից, որի վրայ տե՛ս հև, հոգ և հոգի։ Նախնական «փչիւն» գաղափարից «ցուրտ, հով» գաղափարին անցնելու օրինակ են՝ զնդ. ao-ta-, սանս. ūdhar, oman-, լիթթ. aūksts, իռլ. uar ևն, որոնք բոլոր նշանա-կում են «ցուրտ կամ ցրտութիւն», բայց ծա-գում են հնխ. auē-«փչել» արմատից (Po-korny 1, 222)։ Կարելի է սակայն ընդունիլ, թէ հով հին հայերէնի մէջ էլ ունէր «քամի» իմաստը, որ պահում են մինչև այժմ զանա-զան գաւառականներ։-Աճ.

• ՆՀԲ լծ. ռմկ. հով, հողմն, Առր. հա-վա. իսկ զով բառի տակ՝ թրք. սօվուք «ցուրտ»։ Peterm. 62 և Windisch. 21 զով բառի մէջ զ համարում են լծորդ հ-ի (և ո՛չ մասնիկ)։ Böttich ZDMG 1850, 355 և Arica 81, 360, որից նաև Muller SWAW 38, 580 և Justi, Zend-spr. 244 զով «թարմ» բառի հետ կցում են սանս. yuvana-, զնդ. yavān, պրս. ǰavān «երիտասարդ»։ Lag. Urgesch. 117-119 բոլորն էլ pā արմատից. անդ՝ 118 հովանի բառի մէջ -անի վերջաւո-րութեան հետ համեմատում է յն. -ηνόν։ Meillet MSL 9, 53 զնդ. aotō, իլթ. vά-

• sus «հով» և աւելի յետոյ BSL հտ. 24, 167 լեթթ. ausit «հովացնել», auksts հնխ. uēauē-«փչել» արմատին (Pokor-ny 1, 220-222), որ չի կարող տալ հյ. հով. տե՛ս և օդ)։ Հիւնք. հով=յն. ἰωή «հողմ», զով<ծով-ից, հովանի<յովա-նակ-ից կամ արաբ. հէվալէ։ Աւետի-սեան ՀԱ 1907, 281 հոգի բառի հետ։ Datrubány ՀԱ 1908, 215 հովանի կցում է լտ. op-ācus՝ նախապէս «հովանաւոր» ռառեն։ Karst. Յուշարձան 425 թթր. sol, sal «քամի», 426 թթր. sov, sog «հով ցուրտ, սառն»։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Ակն. Երև. Խրբ. Մշ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. Տփ. հօվ, Սչ. հօվ, հօւ, Ագլ. հուվ, Զթ. հէօվ, Ասլ. հէօ՞վ, Հճ. հէվ, Ղրբ. հավ, Մկ. Մրղ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. խօվ. (սրանցից Ակն. Խրբ. Պլ. Ասլ. Սեբ. Ռ. Տիգ. նշանակում են «քամի», միւսները «հով. շուաք»)։ Այստեղ է պատկանում նաև Ննխ. հօվ «տգեղ» (հմմտ. Պլ. պաղ «ցուրտ. 2։ տգեղ»)։ Նոր բառեր են հովահրել (Ասլ. հօ-վարհէ՝լ, Պլ. հօվահրէլ, Վն. խօվխրել, Մրղ. խօվխռէլ. հին վկայութիւնը Վրք. հց. բ. 378 հով հարէր. աւելի ուշ՝ խողհրել Մխ. բժշ. էջ 147, որ պէտք է ուղղել խովհրել, հովհը-ռել). հոված, հովայ, հովան, հովցուք, հո-վարուիլ, հովաց, հովգոլ, հովել, հովթռուկ, հովթփիլ, հովիչ, հով-ծով «յօդացաւ», հո-վոտ, հովոտիլ, հովոտուկ, հովուտ, հովրել, հովտուն, հովփչի։ Գւռ. «զով» և «քամի» նշանակութեանց համար հմմտ. մոնգոլ. sat-kin «քամի»>Ննխ. գւռ. սալխըն «զով»։

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Կր. hov «քամի» (Բիւր. 1898, 627).-Ատանայի թրքախօս հայերը, ինչպէս նաև յոյներն ու թուրքերը ունին հօվ վէրմէք «մէկին գրգռելու համար գովաբա-նել».-Patrubány SA 1, 222 հայերէնից փոխառեալ է կարծում հունգ. hüv-ós «հով, զով»։ Վրաց. ამუოვანი ամփովանի «դիա-կառք», որ հյ. ամպհովանի բառն է (հա-ղորդեց Գ. Ասատուր)։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ամպհովանի, նւոյ

Անհովիւ

Ապահով

Ապահովանամ, ացայ

Ապահովացուցանեմ, ուցի

Ապահովեմ, եցի

Ապահովիմ, եցայ

Ապահովութիւն, ութեան

Հովաբեր

Հովահար, աց

Հովահարեմ, եցի

Հովահարութիւն, ութեան

Հովահարումն, ման

Հովա՛յ

Հովանամ, ացայ

Հովանանամ, ացայ

Հովանացուցանեմ, ուցի

Հովանաւոր, աց

Հովանաւորեմ, եցի

Հովանաւորութիւն, ութեան

Voir tout