ceiling;
— նաւաց, deck of a ship;
— գահուց, canopy;
— կառաց, roof of a coach;
— բերանոյ, palate;
— գլխոյ, skull, cranium.
στέγη, ὅροφος, ὁρόφωμα tectum, tegmen στέγασμα contignatio, concameratio ἑπίβασις ascensus εἵλημα involucrum, integumentum. (լծ. յն. ստէ՛ղի. յորմէ՝ ստիկոն, դստիկոն) Ծածկոյթ վերնայարկի տան. յարկ. որ եւ ՑՈՒ (ըստ կորնթեաց), եւ ԱՌԱՍՏԱՂ (ըստ խորոփեաց). ծածք, ծածուկք, առիք.
Ձեղուն տապանին, կամ տան, կամ գահաւորակի. (Ծն. ՟Ը. 13։ ՟Բ. Մնաց. ՟Գ. 7։ Եզեկ. ՟Ժ՟Ա. 8։ Երգ. ՟Գ. 10։)
Արեգակն՝ իբրեւ ճրագ մի ի մեծի տան ի մէջ ձեղուան եւ յատակի լուցեալ. (Եզնիկ.։)
Ձեղուն յարկաց։ Թանձրութիւնք, կամ զգուշութիւն ձեղուանց. (Նար.։ Կոչ.։ Լմբ.։)
Ձեղուն պահէ յանձրեւանց։ Գեղեցիկ ձեղուամբ յարկեալ. (Ոսկ. յհ.։)
Ի ձեղուանէն կախէին զանդամալոյծն. (Ոսկ. մտթ.։)
Երկին զօրէն ձեղուան։ Իմաստագործ ձեղուանցն բարձրութեամբ լայնացեալ. (Նիւս. կազմ.։ Պիսիդ.։)
Ի ձեղուան երեւեալ օձ կամ մուկն. (Նոննոս.։)
Ի ձեղուանէն երդս լուսամուտս. (Վրդն. սղ.։)
Ընդ պատուհանն ձեղուանն ելեալ. (Շ. բարձր.։)
Քակել զկողմ մի ձեղուան նաւին. (Եւս. քր.։)
Ձեղուն իսկ (գլխոյ կամ սկաւառակի) ոսկր է՝ նախ շուրջ իսկ զբոլորովն սմա շարամածելով. (Պղատ. տիմ.։)
Իսկ ՎԵՐԻՆ ՁԵՂՈՒՆՔ ԲԵՐԱՆՈՅ, է Առաստաղ բերանոյ. ὐπερῴα palatum քիմք. (Դամասկ.։)
• , ն հլ. (-ուան, -ուամբ, -ուանց) «առիք, առաստաղ» ՍԳր. Եզն. Կոչ. 23. Ոսկ, մտթ. և յհ. Եւս. քր. «բերանի քիմքը» Դա-մասկ. (գործածութեան կողմից հետաքրքրա-կան է Երզն. մտթ. 496 Ընդ ձեղուամբ գե-րանաց ձերոց բնակել)։ Որից ձեղունանալ «կամարաձև դառնալ» Փիլ. յովն. ձեղունա-հանք «տանիքի վրայ լուսամուտ, պատու-հան» Հին բռ. հաստաձեղուն Անան. եկեղ. ճրաձեղուն Անան. եկեղ. ինքնաձեղուն Անան. եևեղ. բարձրաձեղուն Լաստ. եռաձեղուն Ոսկ. գծ. 356. երեքձեղուանեայ, չորեքձեղուանեայ Ոսկ. մ. բ. 23. երկնաձեղուն Անան. եկեղ. սրահաձեղուն Վրք. և վկ. ա. 51. կարծրա-ձեղուն Նար. խչ. միջնաձեղուն ԱԲ. կայ և գըծ. ձեղմամբ Սանահն. որ ՆՀԲ համարում է ձեղումն «ամրութիւն յարկաց ի ձեոն ձև-ղուան» բառից, բայց պարզապէս ձեղուն բառի գործիականն է։-Սեբեր. էջ 133 գըտ-նում ենք ձողունք «առաստաղ, կտուր», որ ՆՀԲ համարում է ձող բառի յոգնակին, սա-կայն նոյն ձեղուն բառն է, ինչպէս գտնում ենք Վկ. գէ. 40 (բնագրում ձեղունս, այլ ձեռ. ձողունս) և որ հաստատում է գաւառական ձողունք։
• ՆՀԲ «լծ. յն. στεγη, յորմէ հայ. ստի-կոն, դստիկոն»։ Հիւնք. նոյնպէս յունա-րէնից։ Petersson, Ar. u. Arm. Stud. 57 սանս. hármya-«տուն, բնակարան», յն. γλαῖνα «վերարկու», թրակ. čαλμος «մորթ, կաշի» բառերի հետ հնխ. g'hel-«ծածկել» արմատից։ Պատահական նը-մանութիւն ունի վրաց. ձելի «գերան»։
• ԳՒՌ-Անն. ձ'օղունք, Տր. ցխինք։
• ՓՈԽ.-Մինգր. ցխվինի, խվխենի «ձե-ղուն», որի հետ առանձնապես նման է Տր. ցխինք։