s.

pitch, tar;
— ծամելի, mastic.

s.

πίσσα, πίττα pix. Նոյն որ յայլ լեզուս՝ զէֆէ ... ռմկ. սեւ ձութ. այլ վարի եւ իբր Կպրաձիւթ. եւ կուպր. ռմկ. խաթրան. որ ի Բժշկարանի կոչի Սեւ ձիւթ.

Դարձցին ձորք նորա ի ձիւթ, եւ երկիր նորա ի ծծումբ. եւ եղիցի երկիր նորա իբրեւ զձիւթ վառեալ. (Ես. ՟Լ՟Դ. 9։)

Նաւթիւ եւ ձիթով այսինքն ձիւթով)։ Իւղ (այսինքն ձէթ), ձիւթ, եւ ճարպ, եւ մազ. (Դան. ՟Գ. 46։ ՟Ժ՟Դ. 26։)

Թէ կակուղ լինի ձիւթն, երեք անգամ պարտ է եփել, որ պնտի։ Ձիւթն այն լաւ է, որ յստակ լինի եւ սպրիկ. (Վստկ.։)

ՁԻՒԹ ՅՈՒՆԱՑ. ՀՈՌՈՄ ՁԻՒԹ. Ազգ ընտիր ձիւթոյ. ըստ լտ. pix graeca, sive optima. (Բժշկարան.։ Վստկ.։) (Իսկ ձութ. ռմկ. է նաեւ Մազտաքէ։)

• , ո հլ. «ձութ, կուպր, կպրաձիւթ» Ես. լդ. 9. Դան. գ. 46, ժդ. 26. որից կպրա-ձիւթ Ել. բ. 3. Սարգ. Գնձ. ձիւթել Վստկ. 52. Լծ. սահմ. 265։

• = Արամ. [hebrew word] ziftā, ասոր. [syriac word] zeftā, եբր. [hebrew word] zefet, եթովպ. [other alphabet] zčft, արաբ. (ինչպէս նաև պրս.) [arabic word] ︎ zift (նաև [arabic word] sift ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. 307), խպտ. lam-čapt (որոնցից նաև թրք. քրդ. zift) «ձիւթ»։ Թէ ո՛րն է այս բո-լորի նախնական աղբիւրը, յայտնի չէ։ Սի-այն թէ հայերէնը դնել պէտք է սեմականից. որովհետև պրս. z բառասկզբում չի տալիս հյ. á, իսկ ասորական z դառնում է երբեմն ձ, ինչպէս են ձէթ, ձանձախարիթ։-Հիւբշ. 185 և 310։

• ՆՀԲ «յայլ լեզուս զիֆթ, զիվթ, զեֆթ»։ Böttich. Arica 77, 274 պրս. zift. Ias Arm. Stud. § 1351 ձ-ի պատճառաւ հա-յը բնիկ է համարում։ Հիւնք. ձէթ բառից է հանում։ Müller WZKM 8, 283 բա-ռը միացնելով փիւնիկ. ζουφριν-σἰπετ (գիհի, ǰuniperus) բառի հետ՝ բնիկ սե-մական է համարում և հայերէնը եռ-խառեալ է դնում սեմականից։ Հիւբշ. 185 ձիւթ դնում է պարսկերէնից փո-խառեալ, որովհետև պրս. z>հյ. ձ ձայ-նափոխութիւնը գտնում է նաև ձագ բա-ռի մէջ։ Բայց այժմ ընդունելով որ ձագ բնիկ հայ է, պրս. z>ձ ձայնափոխու-թեան համար օրինակ չի մնում հայե-րէնում, մինչ ասորերէնի համար կայ։

• ԳՒՌ.-Ասլ. ձ'իւթ, ձ'իւ*, Ոզմ. ձ'էօթ, Ալշ. Ախց. Երև. Կր. Մշ. Սեբ. ձ'ութ, Խրբ. Ակն. Հճ. ձ'իթ, Ննխ. ձութ, Զթ. ծը՝թ, ό'ըթ, Ռ. ցութ, Հմշ. ծութ. վերջինս նշանակում է «եղևնի ձիւթը կամ խէժը», միւսները «ծա-մոն, մազտաք». այսպէս նաև Սվեդ. ձ'այթ. -իսկ Պլ. ձութ՝ գործածական է միայն ձու-թերու պէս «խիստ սպիտակ և մաքուր» դարձուածի մէջ.-Սլմ. ბէօթ-ծամոն «ձանձ-րալի մարդ՝ որ ուրիշի օձիքից կպած մնում է»։ Նոր բառեր են ձիւթենի, ձիւթահալ, ձիւ-թոտ, ձթիկ «կպչտուն»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Կպրաձիւթ, ոյ, ով

Ձիւթալից

Ձիւթաւոր

Ձիւթաքար

Ձիւթեմ, եցի

Քարաձիւթ

Voir tout