adj. s.

smelted, cast, founded;
massive, heavy;
pure, fine;
font, cast;
mass, ingot, wedge;
weight, heaviness.

adj.

ՁՈՅԼ. χυτός fusilis, fusus στερεός solidus, firmus συγκεκλειμένος conclusus. գրի եւ ՁՈՅՂ, ՁԻՒԼ. Արմատ ձուլելոյ. որպէս Ձուլեալ. ձուլած. միապաղաղ. եւ Պինդ. հոծ. խիտ. ստուար. հաստատուն. թափծու, պինտ, ամուր, սառած.

Խոյակս ձոյլ պղնձիս։ Ձոյլ ոսկի բուն նորա, եւ շուշանք նորա ձոյլ համակ։ Ձոյլ համակ ոսկի աշտանակ։ Ոսկի ձոյլ։ Դրուագեաց զնոսա ոսկւով ձուլով. (՟Գ. Թագ. ՟Է. 16։ Թուոց. ՟Ը. 4։ Ել. ՟Լ՟Է. 17։ Զաք. ՟Դ. 2։ ՟Գ. Թագ. ՟Զ. 20։)

Զկռանակուռ ձոյլ ոսկի կամարն. (Եղիշ. ՟Է։)

Զմաքուր եւ զձոյլ եւ զանարատ բնութիւն նշանակէ. (Երզն. ՟ժ. խորան.։)

s.

ՁՈՅԼ. գ. χώνευμα conflatile χώνευσις conflatio χωνευτήριον conflatorium. Ձուլեալ ինչ, ձուլումն, ձուլարան. հալոց. ծանրութիւն. կշիռ. թափուածք.

Ձեռամբ արարչին կրկին ձուլիւք մաքրեցան սուրբքն. (Համամ առակ.։)

Մի՛ ասիցես, եթէ դրօշեալքն եւ ձոյլքն արարին ինձ. (Ոսկ. ես.։)

Եղեւ հարիւր տաղանդ արծաթոյն ի ձոյլ հարիւր խոյակաց։ Ձոյլ արծաթոյ եւ ոսկւոյ։ Երկու կարգ մութից ձուլեալք ի ձուլին նորա հաստեալք։ Ձոյլ երկաթոյ։ Ըստ դահեկանի ձուլոյ։ Ի տասն դահեկանէ ձոյլ նոցա։ Յիսու երկդրամեան էր ձոյլ նորա. (Ել. ՟Լ՟Ը. 26։ Երեմ. ՟Ժ. 4։ ՟Գ. Թագ. ՟Է. 24։ Յոբ. խ. 13։ Ծն. ՟Ի՟Դ. 22։ Յես. ՟Է. 21։)

• , ո, ի հլ. (գրուած է նաև ձոյղ՝ ՀԱ 1913, 13, ձիւլ) «թափած, ձուլած, միապա-ղաղ, ամուր, պինդ» ՍԳր. Եղիշ. «ձուլուած բան» ՍԳր. Ոսկ. ես. «ժողովրդի միահամուռ խումբ, մասսա» Բուզ. էջ 72. որից ձուլել (գրուած նաև ձուղել Եփր. յհ. մկ. 139, ձիւ-ղել, ձօղել Ոսկ. ճառք 482) «թափել, ձուլել» ՍԳր. «պնդացնել, զօդել, ամրացնել» Խոր. Յհ. կթ. ձուլիչ Դատ. ժէ. 4. ձուլած Բ. մնաց դ. 3. ձուլածոյ կամ ձուղածու ՍԳը Կորիւն Եփր. գ. կոր. 120. ոսկեձոյլ Լմբ. բոլորաձոյլ Պտմ. աղէքս. պղնձաձոյլ Ագաթ. միաձոյլ Յես. գ. 16. դիւաձոյլ Ճառընտ. ձեռնաձուլել Նար. խչ. ևն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g'heu-lo-ձևից. որ յառաջանում է g'heu-«թափել, հեղուլ, ձուլել» արմատից՝ -lo-մասնիկով. աւելի ըն-ռարձակ տե՛ս Չև բառի տակ։

• Հիւնք. ծոյլ բառից։ Վերի մեկնութիւ-նը տուաւ Meillet MSL 9, 54, որ յիշում է Հիւբշ. 469 անցողակի և կասկածով. ընդունում են Patrubány SA 1, 193, Peterssnn Ar. u. Arm. Stud. 107 ։ Pokorny 1, 563։

• ԳՒՌ.-Մշ. ծուլ (ասւում է միայն արծաթի և արիւնի համար)։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Արծաթաձոյլ, ձուլից

Արձոյլ, ձուլաց

Միաձոյլ

Նմանաձոյլ, ձուլոյ

Ոսկեձոյլ

Ոսկիաձոյլ

Պղնձաձոյլ

Voir tout