adj. adv.

true, unquestionable, real, certain, sure;
veridical, faithful, upright, frank, sincere;
in truth, truly, indeed, really, in realty, verily;
— իցէ ? is it true ?

adj.

ἁληθινός, ἁληθός verus, verax, certus. Անսուտ. անշուշտ. իրաւ. ստոյգ. ճշգրիտ. ճիշդ. հաւաստի. աներկբայ. ... զաթի (որ եւ Բուն, Իսկական)

Բանք քո եղիցին ճշմարիտ։ Ճշմարիտ էր բանն՝ զոր լուայ։ Ճշմարիտ է երազն։ Ուսուցանեմ ձեզ զբանս ճշմարիտս։ Ասասցեն զճշմարիտն.եւ այլն։

Ճշմարիտ հաւատացեալք։ Վկայ ճշմարիտ։ Ճգնաւորք ճշմարիտք. (Եզնիկ.։ Ժմ.։ Շար.։)

Ոչ երբէք ճշմարիտ ճշմարտում ներհական. (Պերիարմ.։)

Կամ Արդար. ուղիղ. հաւատարիմ. ճշմարտախօս. աննենգ. շիտակ. սադըգ (լծ. ստոյգ)

Տէր աստուած՝ բազումողորմ, եւ ճշմարիտ։ Օրհնեսցեն զաստուած ճշմարիտ։ Երդուիցեն յաստուած ճշմարիտ։ Կոչեսցի երուսաղէմ քաղաք ճշմարիտ։ Էր այրն այն ճշմարիտ, անարատ, արդար։ Իբրեւ մոլարք, եւ ճշմարիտք։ Բանք ճշմարտի։ Բերանք ճշմարտից։ Գիտեմք, զի ճշմարիտ ես.եւ այլն։

Զի գողասցի նա զմիտս ճշմարտաց. (Եփր. ՟բ. թես.։)

Յարկս ճշմարտացն (կամ ճշմարտեացն) օրհնութիւնս հանդերձել. (Համամ առակ.։)

Այս է սէր ճշմարտից. որչափ մտանէ ի քննութիւն, եւս քան զեւս վառի եւ նորոգի. (Եփր. վկ. արեւ.։)

Այո՛ ճշմարիտ ես։ Ճշմարիտ էք. (Կլիմաք.։)

s.

Յոքն. գ. իբր Ճշմարտութիւն, եւ ուղղութիւն.

Վրիպելոցն ի ճշմարտիցն։ Մեկնեալ ի ճշմարտիցն. (Յճխ. ՟Ի՟Բ. ՟Խ։)

adv.

ՃՇՄԱՐԻՏ. մ. ἁληθῶς vere. Ճշմարտիւ. ճշմարտապէս. ստուգութեամբ. ստուգիւ. արդարեւ. յիրաւի. անշուշտ.

Այնպէս ճշմարիտ մեծ զօրութիւն նստի անդ։ Սա է ճշմարիտ՝ մարգարէն։ Մարմին իմ ճշմարի՛տ կերակուր է։ Ճշմարի՛տ աշակերտք իմ օք։ Գիտեմ ճշմարիտ.եւ այլն։

Յարեաւ ճշմարիտ։ Ճշմարիտ յարոյց զնա։ Մարմին զգեցեալ՝ ճշմարիտ, եկեր իբրեւ զմեզ ճշմարիտ, եւ էարբ իբրեւ զմեզ ճշմարիտ. (Եղիշ. յար.։ Ոսկ. յհ. ՟Ա. 36։ Կոչ. ՟Դ։)

Ճշմարիտ մակացու լինելով. (Խոսր.։)

Ճշմարիտ վաճառեցաւ. (Նոննոս.։)

Եթէ մարնչիմք ի դիւրոջ, ճշմարիտ յաղթեմք նոցա. (Կիւրղ. թագ.։)

Այսպիսի ինչ պատճառաւ. այլ ճշմարիտ՝ խափանել զքրիստոնէութեան ուսումն. (Խոր. ՟Գ. 36։)

• , ի, ի-ա հլ. «իրաւ, ճիշտ, ըս-տոյգ, աննենգ» ՍԳր. Եզն. Կոչ. Կիւրղ. թգ. որից ճշմարտել ՍԳր. Եւս. քր. ճշմարտիւ ՍԳր. ճիշմարտագոյն ՍԳր. Ագաթ. Կոչ. Ոսկ. բ. կոր. ճշմարտակորոյս Վեցօր. ճշմարտա-պատում Կորիւն. Ագաթ. ճշմարտասոյզ Եփր. թգ. ճշմարտանման, անճշմարտանման (նոր բառեր) ևն։

• ՆՀԲ վրաց. ճէշմարիտի. արմատը հա-մարում է ճիշդ։ Տէրվ. Նախալ. տե՛ս ճիշդ բառի տակ։ Հիւնք. լտ. jcus) «ի-րաւունք» և պրս. šumārdan «համա-րել» բառերից կազմւած։ Մառ ЗВО 5 (1891), 318 և 11 (1899), 298-300 փոխառութիւն է համարում զնղ. čašma + dīta-«ականատես, աչքով տեսնուած» ձևից. հմմտ. պհլ. [other alphabet] cašmi-dīt «երևոյթ»։ (Այսպէս նաև M. Kīa-binin MSL 10, 18)։ Müller WZKM 6 (1892), 267 մերժում է այս մեկնու-թիւնը, որովհետև այս պհլ. ձևը պիտի տար հյ. *ճաշմարիտ. միւս կողմից կայ հյ. ճշգրիտ։ Հակառակ է նաև Հիւբշ. 513 և IF Anz. 8, 48՝ սպասելով սոյն պհլ, ձևի դէմ հյ. *ճաշմադիտ. ըստ իրեն հյ. ճշմարիտ կարող է գալ միայն պհլ. čismaδīt ձևից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 157, 219 հյ. ճիշտ+մար «չափ։ բառե-րից է դնում։

• ԳՒՌ.-Սլմ. Տփ. ճշմարիտ, Ալշ. Երև. Մշ. Ջղ. ճշմարիդ, Ակն. Խրբ. ջիշմարիդ, Ասլ. 14-488 ջշմարիդ, ջշմարի*, Պլ. Տիգ. ջշմարիդ (Պլ. միայն «ճշմարիտ Աստուած» երդման մէջ)։

• ՓՈԽ.-Վրաց. ჭემმარიტი ճեշմարիտի «ճշմարիտ, իրաւացի», ჭემმარიტად ճեշ-մարիտադ «իրաւցնէ», ჭემმარიტობა եշմա-րիտոբա կամ ვემმარიტება ճեշմարիտեբա «ճշմարտութիւն», საჭემმარიტი սանեշմա-րիտի, საჭეϑმო սաճեշմո «ճիշտ, ճշմա-րիտ, վաւերական», թուշ. ჭემმარიჯ ճեշ-մարիտ «ճշմարիտ»։ Վրաց. վերջին ձևը են-թադրել է տալիս հյ. *ճիշմ, որ իրօք էլ գտնւում է Ախց. ճշմի «ճշմարիտ, իրաւ» ձևի մէջ (ստուգելի1)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ամենաճշմարիտ

Voir tout