firm, solid, compact.
cf. ՍՈԹ։
• «պինդ, խիստ, ամուր». նշանակ-ուած է Անյ. հց. իմ. մի ձեռագրի լուսանց-քում՝ իբրև բացատրութիւն հոմանիշ սռթ բառի. նոյն է նաև մազդ «հաստ» Քուչ. 47 (Հա՛յ իմ մազդ ուռի մորճիկ, չորանա՞ս թէ զիս մոռանաս). որից մազդութիւն «թանձ-րութիւն» Շիր. մաստութիւն, մաստնութիւն «հաստատութիւն, ամրութիւն» Մծբ. ունինք նաև մաստութիւն «համբերատարութիւն», որ չորս անգամ իրար ետևից գործածում է Տա-թև. հարց. էջ 584՝ հետևեալ ձևով. «Հեզու-թիւնն նոյն է ընդ մաստութիւնն. զի ասեն թէ մաստութիւն է որ ոչ զգայ զդառնութիւն ինչ սգոյ. և մաստութիւնն նոյն է ընդ համ-բերութեանն. զի համբերութիւնն է տևումն մարմնաւոր նեղութեանց, իսկ մաստութիւնն տևումն նախատանաց» (իբր «դիմացկանու-թիւն»)։
• = Արևել. իրան. māsta «մեծ» (MSL 20. 10), որ զնդ. [other alphabet] ︎ masita-, masit-«ըն-դարձակ, տարածուն, մեծ» բառն է։ Այս բա-ռը եթէ ձևով ու իմաստով շատ յարմար չէ վերի մազդ բառին, ընդհակառակը շատ հա-մապատասխան է գւռ. մաստ ձևին, որ տե՛ս տակը։-Աճ.
• ՆՀԲ մազդութիւն մեկնում է «որպէս թէ մածութիւն, մատզումն կամ մաս-տութիւն, այսինքն հաստութիւն»։ Lag. Ges. Abhd. էջ 31 զնդ. masita «մեծ, աճած»։ Karst, Յուշարձան 406 սումեր. meš, miš «բազմութիւն»։
• ԳՒՌ.-Խրռ. Հճ. Մլթ. Սվ. կայ մաստ «մեծ. հաստ», որից մաստ առեղ «մեծ կամ հաստ ասեղ»։ ԳԲ գիտէ նաև մաստուռ «եր-կաթէ մեծ մուրճ, կռան», որ այլուստ ինձ ծանօթ չէ։