s.

large or packing-needle;
awl, pricker, bodkin.

s.

Մեծ ասեղն ի կարել զխոշոր իրս, եւ Հերիւն. եւ Խթան.

Մախաթով ծակեալ էի զծեփ նորա։ Յորժամ դնեմ ես զմախաթ իմ, ոչ մնամ առնուլ զնա. (Վրք. հց. ՟Ե. ՟Ժ՟Բ։)

Մախաթիւք կամ հերունիւք, զոր կրեն ուսումնականքն ի գրչամանսն, խոթեալ եւ խոցոտեալ զնա. (Մարթին.։)

Իլիկն եւ ասեղն եւ մախաթն։ Հանեալ զմախաթն՝ հասոյց ի յականջն։ Հրեղէն մախաթով մղէին զնա յետեւանց. (Ոսկիփոր.։)

• «մեծ ասեղ, հերիւն, խթան» Վրք. հց. ա. 568. Մարթին. Ոսկիփ. որից մախթել «մախաթով կամ նշտրակով մար-մինը ծակծկել, շառտել» Վստկ. 209 (գրուած մաղտել)։

• = Ասոր. [syriac word] məxattā «ասեղ», mexat saqqā «մախաթ, քրձեղէն կարելու հաստ ասեղ», արաբ. [arabic word] maxat «հե-րիւն, ողորկիչ գործիք». ծագում է ասոր. ❇ xat «ծակել, փորել» արմատից (Brockelm. 109ա)։-Հիւբշ. 310։

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Lag. Arm. Stud. § 1405։

• ԳՒՌ.-Ախց. Գոր. Երև. Կր. Հմշ. Ղրբ. Մկ. Ոզմ. Ննխ. Շմ. Սեբ. Վն. Տփ. մախաթ, Խրբ. մախադ՝, Մրղ. մախաթ, մխաթ, Ալշ. Մշ. մախատ, Ասլ. մախաթ, մախա*, Տիգ. մm-խmթ, Հճ. մախօթ, Զթ. մախօթ, մախոթ, Ջղ. Սլմ. մխաթ, Ագլ. մխօթ, Սվեդ. մmխութ։ Նոր բառեր են մախթիկ, մախթասեղ, մախթել «խոշոր խոշոր կարել», մախաթապետ ծծկ. «աւազակապետ»։-Բոլորովին այլ է Ռ. մա-խաթ «սրբան», որ փոխառեալ է թրք. [arabic word] maqat «երաստանք» բառից. իսկ սա էլ ծա-գում է արաբ. [arabic word] maq'ad «նստոյ տե-ղի, երաստանք, սրբան» բառից (արմատը [arabic word] gu'ūd «նստել»).-պատահական նմանութիւն ունի եգիպտ. m-ht «յետոյ, յե-տևը»։-Հմմտ. նաև մխտել (տե՛ս վերը՝ կուտ բառի տակ)։

• ՓՈԽ.-Վրաց. მახათი մախաթի, չեչեն. maxa, թուշ. max «ասեղ», ուտ. մախաթ՝ նոյն նշ.։