s. fig.

Mammon, god of riches;
riches, wealth.

s.

μαμωνᾶ, μαμμωνᾶ mammona. Բառ ասոր. Մթերք ընչից. ինչք. մեծութիւն. մանաւանդ ժողովեալ անիրաւութեամբ եւ վաշխիւք.

Ոչ կարէք աստուծոյ ծառայել, եւ մամոնայի։ Արարէ՛ք ձեզ բարեկամս ի մամոնայէ անիրաւութեան. (Մտթ. ՟Զ. 24։ Ղկ. ՟Ժ՟Զ. 9։)

Մամոնայ, ընչիցն մեծութիւնն ասի ըստ հեբրայական բառին. (Մեկն. ղկ.։)

Որոց աստուած ժամանակացս այսոցիկ, այսինքն մամոնայ ժամանակացս այսոցիկ կուրացոյց զմիտս նոցա. (Եփր. ՟բ. կոր. (որպէս եւ արծաթսիրութիւնն կոչի կռապաշտութիւն)։)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ. -ի) «ինչք, մթերեալ հարստու-թիւն» Մտթ. զ. 24, Ղկ. ժզ. 9, 11, 13. Եփր. բ. կոր. 94. Ոսկ. մ. էջ 106. Փիլիպ. 414. Կոչ. 3Ո. «սատանայ» Երզն. մտթ. 151. գրուած մամովնայ Եփր. ասաց. նիկ. (հրտր. Յուշար-ձան, էջ 207). նոր գրականում գործածւում է «դրամ» իմաստով. սրանից մամոնապաշտ «փողի գերի» Եպիփ. ծն.։

• = Յն. μαμωνα, μαμμωνά կամ ասոր. [syriac word] ︎ māmōnā հոմանիշ ձևից տառադարձուած՝ Աւետարանի թարգմանութեան ժամանակ։ Նոյն միջոցով տարածուած է շատ լեզուների մէջ, ինչ. լտ. mammona, գոթ. mammóna, ռուս. мамонa, գերմ. Mammon ևն։ Բառիս ծագումը սեմական է։

• Հներից Մեկն. ղկ. «Մամոնայ՝ ընչիցն մեծութիւնն ասի ըստ հեբրայական բա-ռին»։ Գիրք. առաք. 351 բ. մեկնում է «Մամօնայի, որ թարգմանի ասորերէն փարթամութիւն»։ Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ։