np.

Martyr.

ՄԱՐՏԻՐՈՍ կամ ՄԱՐՏԻՒՐՈՍ. Բառ յն. մա՛րդիռ, մա՛րդիս սեռ. մա՛րդիռօս , որ լինի եւ ուղղական ըստ քերթողաց. այսինքն Վկայ. եւ մա՛րդիռի. վկայք։ μάρτυρ կամ -τυς, -τυος, -ροι martyr, testis. Սեպհականեալ անուն սրբոց՝ որք հեղին զարիւնս ի վկայութիւն ճշմարտութեան.

Մարգարէքն եւ առաքեալքն, մարտիրոսքն, եւ ամենայն ընտրեալքն։ առաքելոց եւ մարգարէից, եւ մարտիրոսաց, եւ ամենայն ընտրելոց սրբոց. (Ագաթ.։ Յճխ. ՟Ժ՟Զ։)

Նախասարկաւագ եւ առաջին մարտիրոս։ Սրբոց մարտիրոսաց, եւ այլն. (Շար.։)

Մարտիրոս, զի մարտեաւ ընդ երեւելի եւ աներեւոյթ թշնամւոյն. վկայ՝ զի վկայեաց բազում չարչարանօք։ Ի վկայս՝ հանապազօր մեռեալն աշխարհի. ի մարտիրոսս՝ միշտ մարտուցեալն ի վերայ պատուիրանացն աստուծոյ. Երզն. լս. (որ է յարմարաւոր ստուգաբանութիւն ըստ հյ։)

Ասի եւ վասն հնազանդից.

Եւ այսսոքիկ մարտիրոսք են, եթէ մինչ ի վախճան պահեսցեն զհնազանդութիւնն. (Վրք. հց. ՟Ժ՟Ե։)

• , ի-ա հլ. ռնահատակ» Ագաթ. որից մարտիրոսութիւն Կոչ. Ոսկ. ա. թես. Փարպ. մարտիրոսական Կրչ. Փարպ. մարտիւրոսանալ Եւս. քր. մար-տիրոսարան «վկայարան» Կորիւն. նախա-մարտիւրոս Գր. սք.։

• = Յն. μάρτος, սեռ. μάρτυρος, «մարտի-րոս, նահատակ», հոմեր. և նյն. μάρτυρος «նահատակ». բուն նշանակութիւնն է «վը-կայ». հմմտ. μαρτυρέω «վկայել, մարտի-րոսանալ». փոխառութեամբ տարածուած է ուրիշ քրիստոնեայ ազգերի մէջ, ինչ. լտ. martyr, ֆրանս. martyr, գերմ. Mártyrer։-Հիւբշ. 364։

• Հներից Երզն. լս. մեկնում է մարտ բառով. «Մարտիրոս, զի մարտեաւ ընդ երևելի և աներևոյթ թշնամւոյն. վկայ՝ զի վկայեաց բազում չարչարանօք»։ Նո-րերից ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ, յետոյ, ՆՀԲ։

• ԳՒՌ.-Մշ. մարդիրօսել «նահատակել»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Մարտիրոս, աց

Մարտիրոսական, ի, աց

Մարտիրոսակից, կցի, կցաց

Մարտիրոսայորդոր

Մարտիրոսանամ, ացայ

Մարտիրոսապօլիս

Մարտիրոսարան, աց

Մարտիրոսացուցանեմ, ուցի

Մարտիրոսութիւն, ութեան

Մարտիրոսուհի

Voir tout