water-melon.
Որպէս նոյն ընդ յն. ձայնիս միլօբէ՛բօն. μηλοπέπων melopepo. է Պտուղ անուշահոտ որպէս փոքրիկ սեխ ի ձեւ ձմերուկի. ... Այլ ի մեզ վարի որպէս յն. բէբօն, πέπων , πεπόνιον pepo. այսինքն Ձմերուկ. գառբուզ. որպէս եւ առ լատինս մէլօ, melo, է սեխ եւ ձմերուկ. որ եւ մէլօ՛բէբօ. ըստ Մենինսքեայ՝ գավուն գառբուզ.
Զսեխն, եւ զմեղրապոպն. (Թուոց. ՟Ժ՟Ա. 5։)
Նռունք՝ որ քան զմեղրապոպս մեծ էին. (Պտմ. աղեքս.։)
• , ի հլ. «շամամ» Թուոց ժա. 5. Մծբ. 240 (գրծ. մեղրապոպիւն). Պտմ. աղէքս. էջ 154. Եփր. երաշտ. 205. այժմ գոր-ծածւում է «ձմերուկ» նշանակութեամբ, ինչ-պէս ունի Զքր. սարկ. Ա. 59. նաև Ոսկ. ի հարս. էջ 681. այսպէս է հասկանում նաև Բառ. երեմ. էջ 208, որ գրում է մեղրապո-պոպ։
• = Յն. μηλοπὲπων) «շամամ, cucumis ci-trullus L» բառի վրայից կազմուած. յոյնից է նաև լտ. melopepo. յոյն բառը բարդուած է μῆλιν «խնձոր» և πέπων «մի տեսակ սեխ» բառերից, իբր բուն «խնձորասեխ»։ Հայե-րէնի մէջ բառի առաջին մասը կարծուելով յն. μέλι ձևից, թարգմանուած է մեղր. իսկ երկրորդ մասը տառադարձուած է։ Ըստ այսմ հայ բառը պէտք է կարդալ մեղրապեպ, ճիշտ ինչպէս որ Ս. Գրքի վրացերէն թարգմանու-թեան մէջ էլ նոյն տեղը (Թուոց ժա. 5) գըտ-նում ենք տառադարձուած მელსაჭეჭო մել-սապեպո, მელახჭეჭო մելասպեպո, მელხა-3ემონი մելսապեպոնի «սեխ» ձևով։ Յոյն բառից են նաև ռում. pepene, բուլգար. nu-nонъ «սեխ»։
• ՆՀԲ «որպէս նոյն ընդ յն. ձայնիս միլօբէ՛բօն»։ Նոյնը նաև ՀԲուս. § 2047 և յատկապէս Հիւնք. էջ 331։-Հիւբշ. 373 յիշում է պոպ ձևի տակ և առաջին մա-սը ընդունում է մեղր, սակայն վերջին մասը՝ պոպ=յն. τέπων անապահով է համարում, որովհետև ուրիշ տեղ չի աատահում։