s.

wax, bee's wax;
wax-candle, wax-light, taper;
սպեղանի ի —ոյ, cerate, medicated wax;
— ճարպական, stearine candle;
cf. Ճրագ.

s.

թ. մում իմա՛ ի մեզ առաւել որպէս մեղրամոմ. մեղրէմոմ. պալ մումու. κηρός cera. (ուստի ի բառս Գաղիանոսի,

Կերոյ, մոմ) Գործած մեղուաց ի պէտս մաղի իւրեանց կամ բճճոյ, զոր լնուն մեղու. եւ լինի ազնիւ նիւթ ճրագի.

Եղեւ սիրտ իմ որպէս մոմ հալեալ։ Որպէս հալի մոմ առաջի հրոյ. (եւ այլն. Սղ. ՟Կ՟Ա. 15։ ՟Կ՟Է. 2։ Ես. ՟Կ՟Դ. 1։ Միք. ՟Ա. 4։ Յուդթ. ՟Ժ՟Զ. 18։)

Ի մոմի զօրութեամբ են ամենայն կնիքք։ Զմիտսն կերպարանել զօրէն մոմոյ խոր կերպարանօք։ Մոմ է ի պնակիասն, որ դիւրաւ փխրի. (Փիլ.։)

Իբր զնիւթ մոմոյ սպառեցայց. (Նար. ՟Բ։)

Մեղուն զմոմ մաղուցն ի ծաղկաբեր մարգոցն մեծաւ փութով անդադար ժողովէ. (Վեցօր. ՟Ը։)

Որպէս ոչ գոյ ի մոմի կնիք՝ առ օտարոտին յարմարել դրօշուածս. (Նիւս. կազմ.։)

Մոմ եթէ լուծեալ մչ ճմլեսցի, ոչ ընդունի յինքն զգիր կնքոյն. (Վրք. հց. ՟Ը։)

Ոսկի մատանի ի բազում մոմս տպաւորեալ, մատանին նախ է քան զտպաւորութիւնսն՝ որ ի մոմսն. իսկ տպաւորութիւնքն՝ որ ի մոմսն եղեն, ի բազումս ասին գոլ. (Անյաղթ պորփ.։)

• , ո հլ. «մեղրամոմ» ՍԳր. Վեցօր. էջ 166. որից մոմակերտ Վեցօր. 165. մոմեղէն Բուզ. ականամոմ Եզն. մոմատեսակ Պղատ. տիմ. և օրին. մոմազօծ Մաշտ. ջահկ. մոմ-նել «մոմով պատել?» Կոչ. 115 (Զմորթն հա-նեալ մոմնեալ իբրև զպարկ. յն. չունի մոմ-նեալ). մոմակալ Յայսմ. Մաշտ. մոմածև Նիւս. կազմ. մոմլաթ Առաք. պտմ. 138. մոմեղինաւոր «ձեռքը մոմ բռնած տիրացու կամ դպիր» (նորագիւտ բառ) Լմբ. մատ. 201. Նոր բառեր են մեղրամոմ, կնքամոմ, մոմավաճառ, մոմլուցկի, մոմշոր (արդէն յիշուած է Թորոսեան, Տետր. հմռ. բառ. էջ 53), մոմապատ, մոմագործութիւն ևն։

• = Պհլ. *mōm բառիզ. հմմտ. պրս. ❇ mum «մոմ», հինդուստ. mōm, գնչ. mom, որոնցից են փոխառեալ նաև արաբ. քրդ. mūm, թրք. mūm, mom «մոմ, մեղրամոմ, կերոն»։-Հիւբշ. 196։

• Նախ Schroder, Thesaur. 46 արար. nm բառից։ ԳԴ պրս. mūm։ ՆՀԲ թրք. մում։ Böttich. Arica 78, 293, Lag. Ur-gesch. 957, Muller SWAW 38, 590 Հիւբշ. KZ 23, 403 պրս. nōm։

• ԳՒՌ.-Ալշ. Հճ. Մշ. Ջղ. Վն. մոմ, Ախց. Խրբ. Կր. Ննխ, Պլ. Ռ. Սչ. մօմ, Ագլ. Ակն. Գոր. Երև. Հմշ. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Ոզմ Տիգ. Տփ. մում, Սեբ. մէօմ, Սլմ. մուէմ, Զթ. միմ, միւմ, Սվեդ. միմ, Ասլ. մըմ, Նոր բա-ռեր են մոմել, մոմիլ, մոմթափ, մոմիկ, մոմ-շոր, մոմպատ, մոմփայտ։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ականամոմ, ոյ

Կինամոմոն

Կնքամոմ, ոյ

Մարկճակ մոմեայ

Մեղրամոմ, ոյ

Մոմագործ, աց

Մոմազօծ՞՞՞կտաւ

Մոմակալ, ի

Մոմական թթուուտ

Մոմակերտ

Մոմաձեւ

Մոմապատ

Մոմավաճառ, աց

Մոմեայ

Մոմեղէն, ղինի, նաց

Մոմեղինակալ, աց

Մոմնեմ, եցի

*Մոմշոր

Մոմոս, ի

Մոմպատ, աւ

Voir tout