s.

cf. Թառափ;
myrtle-tree.

s.

μυρίνος myrinus. ռմկ. մորենա կամ մուռենա. մէրսին պալըզը. (Իսկ μυρίκη myrtus. մէրսին աղաճը. է մրտենի. որպէս մեռոնահոտ)

Ձու, ձուկն, կաթն, խեր, եւ ձկան մորէ. (Մանդ. լ։)

• , ի հլ. «ձկան ընդերքով և աղաջրով պատրաստուած մի տեսակ համեմանք՝ որ հների մօտ յարգի էր. լտ. garum». իւղ, ձու, ձուկն, պանիր, կոգի, կաղտի, բածին, շճուկ, կաթն, խեր և ձկանմորէ. Մանդ. էջ 210= Գիրք թղ. 239=Մանդ. սիր. էջ 13. Մեղու և մորէիւ թացեալ՝ ի պիծակաց և ի մեղուաց գօշեալ լինէր ի միջօրէին (յն. γάβις, լտ. garum). Գր. Նազիանզ։ Նշանակում է նաև «մի տեսակ ջրալի նիւթ՝ որ պատրաստում էին գարու ալիւրով, աղով, ջրով, սև գնդի-կով, ռազանայով և մեղրով. գործածւում էր հին բժշկութեան մէջ իբր մարսողական» Բժշ. Մխ. հեր. 89. Վստկ. ճհր. 115. այս վերջին իմաստով գրուած նաև մուռի Ամիրտ. 209 (մեկնում է իբր պրս. ābgāma, որ այս նշա-նակութիւնն ունի իրօք) կամ նաև մոռի Բառ. երեմ. 203, 215.-տե՛ս դարձեալ մորէ կիւռս աղէք. (Դ. թագ. ժդ. 9), որի ընթերցուածն անորոշ է։

• = Յն. αλμυρίς, որ է լտ. muria, որից ֆրանս. saumure, տճկ. սալամուրա «աղա-ջրով համեմանք ձկան» կամ նաև առանձին պատրաստուած համեմանք՝ որ ընդարձակ տե՛ս Seidel, հրտր. Մխ. հեր. § 259, որ և արաբ. [arabic word] murri։ Յետին մուռի ձևը ան-շուշտ արաբերէնից է. բայց ի՛նչպէս պիտի բացատրել յն. ἀλμορίς և մորէ ձևերի յարա-բերութիւնը։

• ՆՀԲ նոյն է համարում միւռինէս ձը-կան հետ, բայց ձկանմորէ ասելուց յայտնի է որ բառը ձուկ չի՛ նշանակում։ Քաջունի, Բ. 73 դնում է իբր «merluche» ձուկը, որ նոյնպէս սխալ է։ ՀԲուս. § 2115 հետևելով Հին բժշկարանների աւանդածին, համարում է բոյս։ Ուղիղ է հասկանում նախ Գաբ. բառ.։ Վերի ձևով բացատրեց ու մեկնեց նախ Seidel, Մխ. հեր. § 259, որից յետոյ Նորայր ՀԱ 1921, 337-339 և 1926, էջ 70։