tempest, storm, foul weather;
— ծովու, squall, gust of wind, high wind;
— հողմոյ, blast, hurricane, whirlwind, tornado;
— ծխոյ, dense smoke, cloud of smoke;
— բոցոյ, volume of flames.
ἁτμίς vapor ὀμίχλη fuligo λαίλαψ , καταιγίς procella, tempestas, turbo συστροφή conversio, contorsio. Մրուր կամ մուր ցնդեալ յօդս հողմակոծեալս. շոգի՝ գոլորշի՝ ծուխ ցնդեալ եւ ծփեալ. փոթորիկ. խռովութիւն օդոց, եւ ալէկոծութիւն ծովու.
Ելանէր բոց երկրին իբրեւ մրրիկ հնոցի։ Մրրիկ ծխոյ։ Իբրեւ զմրրիկ էք։ Այս մրրիկ բաժին նոցա։ Շուրջ զնովաւ մրրիկ յոյժ։ Հալածեսցես զնոսա մրրկաւ քով։ Կործանումն ի նմանութիւն մրրկի գայցէ։ Մրրիկ հողմոյ շնչեսցէ ի թեւս նոցա։ Իբրեւ զփոշի՝ զոր տարաւ մրրիկ։ Ի մրրկէ հալածեալ։ Իբրեւ զմրրիկ հոսեսցէ զնոսա։ Ասէ տէր զյոփ ի մրրկէ եւ յամպոյ։ Եղեւ մրրիկ մեծ ի ծովուն։ Իբրեւ զնաւավար ի մէջ բազում մրրկի.եւ այլն։
Եւ են ի միասին ամենայն հոտք՝ ծուխ, եւ կամ մրրիկ. եւ ի սոցանէ՝ այն, որ յօդոյ ի ջուր հասանի, մրրիկ է. եւ այն՝ որ ի ջրոյ յօդ, ծուխ. (Պղատ. տիմ.։)
• , ի-ա հլ. «ծուխ կամ գոլորշի». այս իմաստով հմմտ. Մն. ժթ. 28 «և ետես և ահա ելանէր բոց երկրին իբրև մրրիկ հնո-ցի»=յն. ὥοεὶ ἀτμὶς ϰαμίνον «իբրև գոլորշի հնոցի». (այլուր ծուխ. հմմտ. Ել. ժթ. 18. Եւ ելանէր ծուխ նորա իբրև զծուխ հնոցի=յն. ὥοεὶ ϰαπνός ϰαμίνου)։-Այս իմաստից է յա-ռաջանում «մէգ, մշուշ, ամպ» նշանակութիւ-նը. հմմտ. Սարգ. բ. պետր. դ. էջ 454, որ մեկնելով բ. պետր. բ. 17 «Այսպիսևոն ևն աղբևրք անջրդիք և մէգք վարեալք ի մրրկէ» (իմա՛ փոթորկից քշուած ամպեր, անգլ. clouds that are carried with a tempest, յն. ձπὸ λαίλαπος ἐλαυνόμεναι) հատուածը, գո-րում է. «Աղբեր նմանեցուցանէ՝ որ զջուր ո։ ունիցի և մրրկի սաստկապէս վարեցելոյ ի հողմոյ՝ որ զցօղ երբեք յերկիր ոչ ցօղէ, այլ զոր օրինակ աղբիւր անջրդի ոչինչ օգտէ ծա-րաւելոց, և ոչ մրրիկ առանց ցօղոյ՝ ծարա-ւուտ երկրի»։ Սրանց մէջ մրրիկ նշանակում է «ամպ»։ -Երրորդ նշանակութիւնն է «փոթո-րիկ, ալեկոծութիւն» ՍԳը. որից մրրկիլ. ՍԳր. մրրկել Բ. մկ. ժբ. 22. մրրկածին Ագաթ. մրրկածուփ Նար. կուս. մրրկախառն Մծր. ևն։ -Կայ վերջապէս մրրիկ մսոյ «եփուող մսի փրփուրը, քափ» Վրք. հց. ա. 701 (նո-րագիւտ բառ)։ -Մրրիկ բառի առաջին և եր-րորդ նշանակութիւնները մեկնելով Սարգ. յկ. ժ. էջ 146 ա՝ գրում է. «Մրրիկ ասէ զայն որ յետ պարզոյ և ջերին ժամանակի յան-կարծակի երևի ի խստութենէ ամպոց և ի սաստկութենէ հողմոց և յամենայն կողմանց մութ և խաւար գործէ արգելեալ զճառա-գայթս արեգականն... և կամ դարձեալ մրրիկ ասէ զբորբոքումն հնոցին»։
• = Ծագում է հյ. մրուր բառից, ինչպէս ցոյց են տալիս վերի «ծուխ» և «ամպ» նշա-նակութիւնները. հմմտ. նաև Եփր. վկ. արև (Սոփերք Ի. 91) «Օդք սուգ զգեցեալ բարկու-թեամբ շնչէին և ի պարզ յստակութենէն յա-րամուր (Սոփերք աւելացնում է և ի մրուր) և ի մրրիկ դառնային (Եփր. չունի ի մրուր)». -հմմտ. նաև Երև. մրրած «փոթորկուած, մրրկուած (ամպեր)». նմանութեամբ՝ «խիստ նաւոազած, գազանացած». (Ամատունի, Հա-յոց բառ ու բան, էջ 495)։
• Klaproth, Asia polygl. էջ 105 ալ-բան. mura, հսլ. burja «փոթորիկ»։ ՆՀԲ «մրուր կամ մուր ցնդեալ յօդս»։ Տէրվ. Լեզու 1887, 45 և Նախալ. 99 մրուր բա-ռի նուազականն է։ Հիւնք. մրուր բառից։ Ալիշան, Հին հաւատք 216 հնդ. մարուտ «բարի հողմ»։ Սագրզեան ՀԱ 1909, 335 և Karst, Յուշարձան 405 սումեր. imiri «մրրիկ»։ Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայերէնից փոխառեալ է դնում ալ-բան. mourē «հիւսիսի ծով», որ չի կա-րող կապ ունենալ։
• ԳՒՌ.-Մշ. մրրիգ։