s.

step mother.

s.

μητρυιά noverca. Խորթ մայր. փոխանակ մօր.

Մեր օրէնքս՝ եւ ոչ որդւոյ առնել զմօրուն կին՝ թողացոյց. վասն զի մօր եւ մօրուի անուն ազգակից են ... վասն զի որ յայլոց ի բաց կալ ուսաւ, վասն զի մօրու անուանեցաւ, կարի յոյժ ի բաց կացցէ ի բուն մօրէն. (Փիլ. ՟ժ. բան.։)

Դիոնիւսոս առ ի մօրուէ իւրմէ հեռայ այլայլեցաւ (այսինքն օտարացաւ). (Պղատ. օրին. ՟Բ։)

Ծուխ՝ որ ընդ մէջ մօրուին եւ ըրջուացն ծխիցի. (Սեբեր. ՟Գ։)

Մօրուն կիսամայր է. (Արիստակ. գրչ.)

Ունէին մօրու կռապաշտ. (Տէր Իսրայէլ. հոկտ. ՟Լ.։)

Միայն ազգ մօրուաց եւ քան զմահ անդր եւս վարէ զթշնամութիւնն. (Բրս. թղթ.։)

Իսկ (Հ. հոկտ. ՟Ի՟Է.)

Ամբաստան եղեն զմօրոջէն իւրեանց. է հոլով ռամկական, որպէս զքրոջէն եւ այլն։

• , ի-ա հլ. (սովորաբար անեզա-կան, յետնաբար կայ նաև եզակի գործածու-թեամբ) «մօրուս»։ ՍԳր. Բուզ. Եփր. թգ. 404. գրուած է նաև մորու, մորուք, մուրուք (գըծ. մուրւօք Սարգ. բ. պետ. բ. էջ 538, մուրվօք Մխ. այրիվ. էջ 61). օ>ու ձայնափոխութեան համար հմմտ. մօրու «խորթ մայր»>Բլ. մու-րու. նոր գրականի մէջ ընդունուած ձևեռն են մօրուք (արևմտեան բարբառ), միրուս, մօ-րուս (արևելեան բարբառ)։ Այս բառից են մօրուանի Եւս. քր. մօրուարձակք «կզակ» Ոտմ. աղէքս. մօրուեղ Մագ. անմօրուս Բուզ. Շիր. երկայնամօրուս Յայսմ. գեղեցկամօրու Պղատ. եւթ. խարտեշամուրուս Յայսմ. պա-կասամօրու Յայսմ. մօրուագալի «պատանի՝ որի բեխն ու միրուսը նոր են մրած» Նղշ. էջ 9։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. smakru-ձևից ցեղակիցներն են սանս. çmáçru-(յառա-ջացած *smáçru-ձևից) «մօրուք», լիթ. sma-krä «ծնօտ», smākras «միրուս, ծնօտ», լեթթ. smakrs «ծնօտ, քիմք», իռլ. smech «ծնօտ». ալբան. mjekre «ծնօտ, կզակ, մե-րուս». (այս նշանակութեանց յարակցութեան համար հմմտ. յն. γένειον «ծնօտ և մի-րուս», իտալ. barba «միրուս», բայց և Dan-te, Քաւար. xxxI 68, 74 «ծնօտ», ռուս. 6o-рoдa «կզակ, մօրուս» և զանազանելու հա-մար՝ подбородокъ «կզակ»)։ Բոլորի պար-զական նախաձևն է smek-(Pokorny 2, 689, Trautmann 270)։ Հայերէնը կարող է գալ *smakru-ձևից՝ նախաձայնի անկումով և k վերածուելով ւ-ի (տե՛ս Pedersen, Հայ. և դրացի լեզ. 31)։-Հիւբշ. 476։

• Klaproth, Asia polygl. էջ 99 սլ. bo-roda. լտ. barba, գերմ. Bart «միռուս» բառերի հետ, իսկ էջ 346 թիբեթ. ma-ra։-ՆՀԲ յն. μεῖρας «միրուս» (այս-պիսի ձև չգիտեն սակայն ո՛չ Bailly և ո՛չ Sophocles. կայ միայն μεῖρας «աղ-ջիկ. յետնաբար՝ տղայ»)։ Lag. Arm. Stud. § 1539 սանս. çmaçru, որով և ինքն է առաջին ուղիղ մեկնողր։ Հիւնք, մուր, մուրկ բառերից։ Հացունի. Պատմ. տարազի 327 պրս. մույ «մազ»+րուխ «այտ» բառերիցll

• ԳՒՌ.-Խրբ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. մօրուք, Ալշ. Մշ. Շմ. մուրուք, Զթ. մույուք, մուրուք, Հճ. մույուք, Սվեդ. մուրէօք, Ասլ. մէօրիւք, մքօ-րիւ*, Ախց. Երև. Կր. Հմշ. Ջղ. Սչ. Տփ. մի-րուք, Ննխ. միրուք, միւրիւք, Յղ. մէ՛րուք, Ագլ. մա՛յրուք, Ղրբ. Գոր. մրօք, Մրղ. մի-րիւս, Սլմ. մրիւս, Ոզմ. մօրօս։ Նոր բառեր են մօրուքախառն, մօրուքտր, մօրուօք։

• ՓՈԽ.-Կապադովկ. μαρούϰια «ծնօտ» (տե՛ս Karolides, Γλωσ. συγϰριτ էջ 92 և 191, որից և Bugge KZ 32, 11. նշանակութեանց տար-բերութեան համար տե՛ս վերը).-Թրք. գւռ. Ատն. (նաև թրքախօս հայոց և յոյների մօտ) մօրուք։

• «խորթ մայր»։

• -Բնիկ հայ բառ՝ հնխ. mātruyā-ձևից, հմմտ. լն. μητροιά́ և հ. պրուս. pomatre «մո-րու». աւելի յետոյ կարծուած է հայկական ածանց, ինչպէս յօրայ, որ յետոյ դարձել է հօրու։ Աւելի ընդարձակ տե՛ս մայր։

• ԳՒՌ.-Շտ. մուրու մէր, Բլ. Մշ. խորթու-մուրու, նաև Մշ. մուրի «խորթ»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Անմօրու

Անմօրուս

Գեղեցկամօրու

Երկայնամօրուս

Թանձրամօրուս

Միամօրութիւն, ութեան

Մօրուաձուկն

Մօրուանի, նւոյ, նեաց

Մօրուարձակք

Մօրուեղ, աց

Մօրուտ

Մօրուք, րուաց

Պակասամօրու

Սեւամօրուս

Սպիտակամօրուս

Voir tout