cf. Յուռթուլունք.
ՅՈՒՌՈՒԹ, մանաւանդ ՅՈՒՌՈՒԹՔ. ἑπίδεσμος ligamen ἑπῳδή incantamentum եւ այլն. (լծ. եւ յն. իէռօ՛թիս. սրբազանեալ ըստ հեթանոսաց) Հմայք. բժժանք. կախարդութիւն. թովչութիւն. կարդացմունք՝ կապք եւ ծրարք վհկաց եւ դիւթից.
Ոչ գոյր նմա յաջողակ յուռութ կախարդանացն, յոր յուսայրն։ Ի բամբասելն զկուսութիւն իմ՝ յուռթի բժժանօք. (Բուզ. ՟Ե. 48։ Լմբ. համբ.։)
Յուռութս յուռթել. (Մանդ. ՟Ի՟Զ։)
Թողուցու զբժշկութեանն դեղս, եւ յուռութս ասիցէ. (Ոսկ. կող. ՟Ը։)
Այնչափ զգօնացուցանել զօձս գիտեն, մինչեւ կոչել յուռթիւք ի տունս. (Եզնիկ.։)
Զմահն ասել Շամիրամայ ... եւ զյուռութսն ի ծով, եւ բան ի նմանէ, ուլունք Շամիրամայ ի ծով. (որ եւ յուռութ ուլունք) (Խոր. ՟Ա. 17։)
Հմայիւք, յուռթիւք, դեղահատիւք, եւ ամենայն բժժանօք դիւթականօք. (Կանոն.։)
Յուռութք եւ հմայք։ Ոչ դիւթական հմայից պատժողք, եւ ոչ յուռթոցն պահանջօղք. (Մանդ. ՟Ը։)
Բժժանօք ինչ յուռթից խորամանկել։ Դիւապատիր յուռթիցն արձանաց։ Խափանիչ յուռթից, քակտիչ հմայեկաց. (Նար. ՟Կ՟Զ. ՟Հ՟Ե. ՟Ղ՟Գ։)
• , ի հլ. «սովորաբար անեզական է.-Մանդ. ունի նաև ո հլ.) «կախարդանք, բժժանք» Բուզ. ե. 48. Ոսկ. կող. ը. Եզն. ո-րից յուռթել «կախարդել, հմայել» Ոսկ. կող. ը. և ես. Կոչ. Մանդ. յուռթիչ «կախարդ» Ոսկ. կող. յուռթութիւն Նոնն. յուռթուլունք կամ յուռութուլունք Բ. մակ. ժբ. 40. գրուած է նաև ուռութ, ուռթել Մանդ. ջուրուռթոյզ, ջուրուռթէք Կանոն. սխալ ձևեր են յռութ ԱԲ ւ յուռթ Կանոն. (ածանցներից ենթադրուած)։
• ՆՀԲ լծ. յն. իէռօ՜թիս «սրբազանեալ». Հիւնք. յն. ἱερομαντία «կախարդանք»։ Ալիշան, Հին հաւ. 380 համարելով բուն «ջրահմայութիւն»՝ հանում է լուռթի բա-ռից։ Բ. վ. Գէորգեան, Խորենացին խռ-րենացիով, Վղրշպտ. 1899, էջ 37 դու-ռութ «ձկնկիթ» բառից (որ է ըստ ԳԴ պրս. արաբ. [arabic word] qurū̄t «չորաթան»)։