maid-servant, female domestic, waiting-maid, or waiting-woman.
ἅβρα, θεράπαινα ancilla, famula, serva. Աղախին. աղջիկ կամ կին սպասաւոր տիկնոջ.
Ռեբեկա, եւ նաժիշտք իւր։ Դուստրն փարաւոնի, եւ նաժիշտք նորա։ Առաքեաց զնաժիշտ մի։ Տայ կերակուր ընտանեաց, եւ գործ նաժշտաց.եւ այլն։
Ոչինչ երեւէր ի նոսա, եթէ ո՞ր տիկին իցէ, եւ կամ ո՞ր նաժիշտ. (Եղիշ. ՟Ը։)
Իսկ ի բանն (Նաւումայ. ՟Բ. 7.)
Ինքն ելանէր. եւ նաժիշտք իւր առաջի գային. գրէ ոմն ի հին վարդապետաց.
Փրկիչն ընդ իւր ելս արարեալ հոգւոյն եւ ազատեալ, նաժիշտս անուանելով զոգիս հայրապետացն եւ մարգարէիցն սրբոց. ինքն հոգին (յիսուսի) ելանէր, եւ նաժիշտքն ընդ նմա ելեալ գային. (Պիտառ.։)
• , ի-ա հլ. «աղախին» ՍԳր. Եղիշ. որից նաժշտաբար Արշ.։
• Հիւնք. պրս. nāhid «կոյս աղջիկ»։ Աճառ. Բանաս. 1899, 252 համեմատե-լով երաժ-իշտ բառի հետ՝ գտնում է որ -իշտ մասնիկ է, որով արմատը լի-նում է *նաժ կամ մանաւանդ *նագ. կարելի է կարծել որ սա էլ իրան. *nag «ծառայել, աղախնութիւն անել» նշանա-կութեամբ մի բառից փոխառեալ լինի։