va.

to respect, to honour most, to pay the highest honour to.

ն.

προτιμάω q.d. magis honoro, praefero, antepono. Առաջին պատուով յարդել. նախամեծարել. նախապատիւ առնել. նախադասել.

Բարի բազում քաղաքաց եւ հրամանքս այս, զի նախապատուիցին զառ ի բազմաց բարեփառութիւն. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)

Զըստ հեշտութեան կենցաղն քան զպատուիրականն նախապատուելով. (Բրս. սահմ. կր.։)

Զաստուածային զխորհուրդն առնելով՝ քան զսա նախապատուեաց զարծաթ. (Գանձ.։)

Զկուսութիւն նախապատուեաց, եւ զամուսնութիւն ոչ արհամարհեաց. (Վրք. սեղբ.։)

Յիսուս Քրիստոս ի կուսէ ծնեալ, զի եւ զծնունդն պատուեսցէ, եւ նախապատուեսցի կուսութիւն. (Ածաբ. աղք.։ եւ Շ. թղթ.։)

Յաղագս մեծատանց պատուիրէ, զի մի՛ նախապատուեսցին քան զաղքատսն յեկեղեցիս. (Նախ. յկ.։)

Նախապատուէ զիւր ազգային ոմն. (Արծր. ՟Դ. 12։)

Բայց այժմ ինձ քոյդ նախապատուեսցի յիշատակ եւ տօն. (Մագ. ՟Ժ՟Դ։)

Ոչ կարելով դիւրաւ գտանել ի համապատիւսն զնախապատուելին. (Առ որս. ՟Դ։)