inauguration, dedication, consecration;
feast, festival, rejoicing;
cf. Խթումն;
առնել զ—իս շինուածոյ, to inaugurate a building;
—իս առնել սեղանոյն, to dedicate or consecrate an altar.
ἑγκαίνια encaenia, dedicatio, festus dies novi operis memoriae dicatus. (որպէս Նորակերտիք. նոր կերտել. ըստ պ. նէվ քէրտէն. նէվկեան, նիւկեան. զի եւ ըստ յն. ասի էնգէնիա, ներնորութիւն. եէնիլիք ). այն է Տօն եւ հանդէս ուրախութեան վասն կատարման նոր կերտուածոյ, կամ նորոգութեան նորա. եւ Նորոգումն յիշատակի այնր շինութեան՝ ամ ըստ ամէ. որպէս եւ պսակադրութեան եւ թագաւորութեան թագաւորաց եւ քահանայապետաց.
Նաւակատիք նորոգութիւն թարգմանի, կամ ուրախութիւն։ Նաւակատիսն նորոգումն թարգմանի։ Եւ զի նաւակատիս անուանէ, զնորոգութիւն բնութեանս մերոյ յայտնէ. (Տօնակ. ըստ Ածաբ. ի նոր կիր. եւ Շար.։)
Կատարեցաւ տաճարն, եւ արարին նաւակատիս տանն տեառն մեծաւ ուրախութեամբ։ Ի նաւակատիս տանն տեառն։ Եղեն յայնժամ նաւակատիքն յերուսաղէմ։ Ի նաւակատիս սեղանոյն։ Այս է օրէն նաւակատեաց սեղանոյն՝ յաւուրն, յորում օծ զնա։ Շինեալ իցէ տուն նորաշէն, եւ ոչ արարեալ իցէ նմա նաւակատիս։ Գալ ի նաւակատիս պատկերին, զոր կանգնեաց արքայն նաբուքոդոնոսոր։ Երթիցուք ի գաղգաղա, եւ արասցուք նաւակատիս թագաւորութեան.եւ այլն։
Ասպարէսք ըստ նաւակատեացն քաղաքին (ի ռերորդ ամի շինութեան հռովմայ) ընթանային։ Վասն տօնից նաւակատեաց եկեղեցեաց. (Եւս. քր. ՟Բ։ եւ Եւս. պտմ. ՟Ժ. 3։)
(եկեղեցին) առանց նաւակատեաց օրհնութեան՝ օծման՝ լոկ տուն է. (Շ. թղթ.։)
Արարին նաւակատիս մեծ հարսանեաց՝ փեսայութեան դերանկին (յերկրորդ նուագի). (Արծր. ՟Գ. 3։)
ՆԱՒԱԿԱՏԻՔ. որպէս Շաբաթ օրն շաբաթապահոց՝ կանխեալ քան զտօն վարդավառի, վերափոխման, եւ խաչի.
Շաբաթ տօն է նաւակատեաց սուրբ խաչին. (Տօնակ.։)
Իսկ յասելն (Տօնակ.)
Երեք նաւակատիքս առանց մսակերութեան. ակնարկէ ի ճրագալոյցս, եւ ի խաչ, եւ ի վարդավառ, քան զորս դնէ կանխել մի մի յիսնեակ պահս։
• (սեռ. -տեաց) «բացման հանդէս. 2. տարեդարձ» ՍԳր. Եւս. քր. և պտմ. «տօնի նախորդ օրուայ կէս ուտիսը» Տօնակ.։
• = Բարդուած է նաւա և կատի-ք բառերից. առաջինը զնդ. ❇ nava-, պհլ. [other alphabet] navak, պրս. ❇nav, nō «նոր» բառն է. իսկ երկրորդը՝ որ Վն. և Ոզմ. առանձին գործա-ծական է, ստոյգ մեկնութիւն չունի ռեռ. ամ. բողջը իրանեան փոխառութիւն է, որովհետև կարելի չէր հայերէնի մէջ օտար nava-բա-ռով բարդութիւններ կազմել։
• Հները՝ իբրև օտար բա՞ռ՝ թարգմա-նում են «նորոգութիւն կամ ուրախու-թիւն». այսպէս՝ «Նաւակատիք նորոգու-թիւն թարգմանի կամ ուրախութիւն. Նա-ւակատիսն նորոգումն թարգմանի, Ի. զի նաւակատիս անուանէ, զնորոգութիւն բնութեանս մերոյ յայտնէ». (Տօնակ, ըստ Ածաբ. ի նոր կիր. և Շար.)-«Նա-ւակատիսն նորոգումն թարգմանի». (Տաթև. ամ. 477).-«Իսկ նաւակատիս՝ տօն ուրախութեան կամ նորոգումն թարգմանի». (Տաթև. ձմ. ճլդ. և հարց. 509)։ -«Նաւակատիքն նորոգութիւն թարգմանի». (Օրբ. հակաճռ. է. 96)։-Ինճիճեան, Եղանակ Բիւզ. 1819, 150 հյ. նաւ (ըստ յն. լտ. նաւ «այն մասն եկե-ղեցւոյ՝ ուր կայ ժողովուրդն») և կատ-արել բառերից և կամ նախակայ-տիռք կամ նախախայրիք, նախահատիկ, նորախայրիք, նորահատիկ։ ԳԴ պրս. [arabic word] navgān «նաւակատիք, այսինքն հանդէս տօնի՝ վասն կատարման շի-նուածոյ տաճարի ևն»։ Ինճիճեան, Հը-նախ. Գ. 18 հյ. նոր բառից՝ որ լինում է բարդութեան մէջ նաւ։ ՆՀԲ «որպէս նորակերտիք, նոր կերտել, ըստ պրս. hav kardan, navgān, զի և ըստ յն. ասի εγϰαίνια «ներնորութիւն»։ Հ. Ա. Բագրատունի, Զարգաց. քեր. 686 և 691 պրս. nav «նոր» և հյ. կատարել բա-ռեռից։ Մորթման ZDMG 26, 574 բևեռ. nulus։ Հիւբշ. ZDMG 35 (1881), էջ 664 առաջին մասը դնում է պրս. nav, իսկ երկրորդ մասը անյայտ։ Տէրվիշ. Մա-սիս 1882 հոկտ. 5 և Լեզու 121 նշա-նակում է բուն «նորոգ կատարումն» և գալիս է նաւա «նոր»+կատ (արմատ կատ-ար-ել բայի. հմմտ. մեծ-ար-ել, զարդ-ար-ել) ձևերից։ Հիւբշ. Arm. Gram. 202 կազմուած ի մասնիկով պհյ. *navakat-<զնդ. *navakata-ձևից, որ գալիս է nava-«նոր» և զնդ. kata-, պհլ. kat, katak, պրս. kad, kada «տուն» բա-
• ռերից։ Հիւնք. սանս. nava, պրս. naν և ϰατοιϰια «բնակութիւն» բառերից։
• ԳՒՌ.-Ախց. Կր. Ջղ. Տփ. նավակատիկ. Երև. նաւակատիկ, նօվակատիկ, Մրղ. նա--գադիք, Խրբ. նավագադիք՝, Հճ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. նավագադիգ, Ասլ. նավագադիք. նավագադի*, Մկ. նmվmկmտիկ, Տիգ. նm-վmգmդիք, Ագլ. նըվըկա՛տիկ', Գոր. նըվը-կա՛տիկ, Ղրբ. նըվըկա՛տըէ՛գ՝, Սլմ. նավկա-տիկ', Ալշ. Մշ. ավակադիգ, Վն. կատիկ, Ոզմ կատէ՛կ.-իսկ Վանում ունինք և աւագ-կա-տիկ «Ջատկի նաւակատիքը», իբր «աւադ կամ մեծ նաւակատիք»։