s.

neessarian.

s.

ՆԵՍԱՐ կամ ՆԷՍԱՐ. Բառ եբր. նէէսսարան. νεεσσαράν, νεεσάρ neessaran. գրի եւ ՆԻԵՍԵՐ, ՆԵՍԵՐ. որպէս Լլկեալ, այսահար. (թ. սարալը) կամ լլկիչ՝ այսչար.

Նեղեալ նեսարաւ առաջի տեառն, դովեկ ասորի. (՟Ա. Թագ. ՟Ի՟Ա. 7։)

Փախիցեն նէսարք ներհակք՝ ստապատիրն ստորնականաց. (Նար. ՟Ղ՟Բ։)

Եւ էր անդ ոմն ի ծառայիցն շաւուղի նեղեալ ի նիեսեր։ Նեղեալ ի նեսեր, փոխանակ ասելոյ՝ թէ վասն մեղաց. (Կիւրղ. թագ.։)

• , ի-ա հլ. «չար դև, սատանայ» Ա. թագ. իա. 7. որից առնելով ունին նեստր Առաք. պտմ. 27 նէսար Նար. էջ 244, նիե-սեր, նեսեր Կիւրղ. թգ։

• = Եբր. [hebrew word] nesār բառից, որ գործած-ուած է բնագրի համապատասխան տեղը. այս բառը թէև ընդհանրապէս «ծածկուիլ, բռնուիլ, սեղմուիլ, դադրիլ» իմաստն ունի, բայց վերի հատուածում անստոյգ է (ըստ Gesenius17, 612)։ Բողոքականների անգլե-րէն թարգմանութեան մէջ (New Vork, 1894) դրուած է «detained». Եօթանասնից մէջ թարգմանուած է «συνεγὄμενος -նեղեալ» և կողքին էլ մեկնութեան ձևով եբրայեցի բառը դրուած է նոյնութեամբ՝ իբրև փակագծի մէջ։ Ձեռագիրների տուած ընթերցուածներն են νεσσαρ, νεσσαράν νεεσσαράν, νεεσάρ։ Հայ թարգմանը հետևել է յոյնին և այս բառը ուղղակի տառադարձրել։-Հիւբշ. IF Anz. 10. 42։

• Ուղիղ մեկնեցին նախ. ՀՀԲ և ՆՀԲ. բայց վերի ձևով ունի Carrière (խօսեց Արևելագիտական 11ր։ ժողովին, որից էլ ՀԱ 1897, 316 և Արձագանք 1897, 107)։ Վերջին անգամ Macler ՀԱ 1927, 613։