adj. v. imp. adv.

like, similar, resembling, approaching;
equal, conformable, analogous;
v. imp. — է, it suits, it is proper, fit or becoming;
it seems, it appears;
ամենեւին — է նմա, he is as like him as can be;
— զ—ն սիրէ, like loves like;
similarly, in the same manner, alike, such.

adj.

ὀμοῖος, -ια, -ιον similis, -le;
par. որ եւ ՆՄԱՆԻ, նւոյ, նեաց. (որպէս թէ նմայն յար, յարմարն այնմ. զուգահաւասար նմին). Հանգոյն. համատիպ. միօրինակ. այնպիսի. նոյնպիսի. նման.

Ադամայ ոչ գտաւ օգնական նման նմա։ Որ ինչ նման իցէ նոցա։ Նոքա նման քեզ, եւ դու նման նոցա։ Նման է եղբօրորդին իմ այծեման։ Զառաջին բարբառն զնմանն ամենեցուն նոյնգունակ լացեալ.եւ այլն։

Նմանն՝ ուրեմն (այս ինքն ումեմն) նման ասի. (Արիստ. ստորոգ.։)

Նմանիւն զնմանն հաստատեալ։ Ոչ է անպատուելի մեզ զնմանին աստուածաբանութիւն։ Գոլոյ նմանիցն՝ աստուած լինի պատճառ. (Դիոն. եկեղ. եւ Դիոն. ածայ.։)

Այս ի վերայ ինքեան եւ նմանից իւրեանց կատարի. (Վանակ. յոբ.։)

adj. adv.

ՆՄԱՆ. ա.մ. նխ. Ի դէպ, զոյգ եւ կշիռ. պատշաճ. համեմատ. հանգէտ. ըստ.

ԶՆոյն եւ որդին նմին նման գործէ.եւ այլն։

Սմին նման տայ աւետիս Զաքարիաս նոր Սիոն. (Շար.։)

Վասն զի բանական իմն եկնդանի է մարդն, նման եւ զոյգ պարտ է պիտոյից բանին կազմել զմարմնոցն գործի. (Նիւս. կազմ.։)

Աշակերտն քո աշակերտ ծերոյ էր, եւ նորա եդաք զնմանն իւր։ Նոքա ոչ էին նման աղօթից ծերոյն (այս ինքն նմանօղ)։ Նման իմաստութեան քո՝ զոր ունիս յաստուծոյ, յորդորեա՛ զնա. (Վրք. հց. ՟Թ. ՟Ժ՟Ա։)

Այլեւ գիրք ծննդոցն ըստ այսմ պատմութեանս նմանս բարբառին։ Յովբ նմանս Երեմիայի բարբառի. (Իսիւք.։)

Յօձ նման չարութիւն կատաղեալ ժողովրդեանն. (իբր օձանման. Յհ. իմ. եկեղ.։)

ՆՄԱՆ ԵՄ, եղէ. cf. ՆՄԱՆԵՄ կամ ՆՄԱՆԻՄ։

դիմազ. ՆՄԱՆ Է, են. դիմազ. ὀμοῖον, πιθανόν (ἑστι ), ἀρμόζει, δοκέω, δοκεῖ μοὶ , εἱκεῖ, ἕοικε sic apparet, videtur, ut par est, convenit, perinde est ac, ac si, puta probabile est. Այնպէս է՝ որպէս թէ. յարմա՛ր է. ի դէպ գայ. յանկաւոր է. ոչ ինչ ընդհատ է. հաւանալի է. թուի. երեւի. որպէս կարծեմ.

Ո՞չ ապաքէն տանջեսցի (օրինազանցն). (պխ. Նմա՛ն է. Պղատ. օրին. ՟Դ. ստէպ։)

Յանկարծակի վարելով՝ նման իսկ է ակամայութեան. (անդ։)

Նմա՛ն է զճառս զայս ի դէմս եկեղեցւոյ առնուլ. (Գէ. ես. ի Սարգսէ.։)

Ստացաւ, նմա՛ն է՝ մինչ ասիցէ, հայր ինձ մարմին հաստատեաց։ Նշանակէ, որպէս նման է, զհրէիցն ընդդիմանալն. (Կիւրղ. գանձ. ՟Ժ՟Ե։ Պրպմ. ՟Ի՟Դ։)

Որպէս եւ նման է, առանց մարմնաւոր աշխատութեան ոչ կարէ մարդ առնուլ զպատիւ յաստուծոյ։ Բազումք յեղբարց մերոց նման են, որպէս թէ խոնարհ են. (Վրք. հց. ՟Բ։)

Որ զայն (զողորմածութիւն) չունիցի, եւ մարդ լինելոյ իսկ չէ՛ նման. (յն. ի մարդ գոլոյ օտար է). (Ոսկ. մ. ՟Բ. 27։)

Նման եւ ճշմարիտ է բանս։ Թուի թէ ի դարձին գրեաց զթուղթս զայս. եւ նման իսկ է։ Վասն աստուծոյ խօսել զայս բան, ինձ ոչ էր անկ եւ ո՛չ նման։ Ձեռնարկեն ի գործ եւ ի բան, որ չէ իւրեանց նման պատշաճ. (Սհկ. կթ. արմաւ.։ Սարգ. ՟բ. պ. ՟Բ։ Շ. խոստ.։ Ոսկիփոր.։)

Նմա՛ն է. նմա՛ն է այսպէս։ Նման է դարձեալ՝ եթէ ի տեղի ծառոյն եղեւ Գողգոթա. (Եփր. թագ. ստէպ։)

Նմա՛ն է այս, եթէ անդ բժշկեաց նա զՄարիամ Մագդաղինացի։ Եւ այս չէ՛ ինչ նման, թէ ի ցասումն ածէր զնոսա բանն. (Եփր. համաբ.։)

Նման էր այս յասել, թէ խաւար ստուեր է երկնից։ Այլ նման էր, զի յաւուրն առաջնում հաստատեցան եւ ամպք։ Եթէ ոք ասիցէ, թէ ոչինչ է այս նման։ Անուն պղծոյ առ այնոսիկ կենդանիս՝ որ ոչն ուտէին, զի՞նչ նման է. (Եփր. ծն.։)

Օդով ասել՝ չէ՛ նման։ Նմա՛ն է՝ թէ եբրայեցիք էին։ Նման է, թէ Յովսէփ ոչ պատմեաց հօրն զչարիս եղբարց. (Վրդն. ծն. ել։)

• (յետնաբար ի հլ.) «հանգոյն, պես» ՍԳր. որից նման է «յարմար է, կարելի է ա-սել» Ոսկ. մ. բ. 27. Եփր. ծն. և թգ. նմանիլ ՍԳր. Ոսկ. Եւս. պտմ. նմանագոյն Սեբեր Եւս. քր. Ոսկ. ես. և բ. տիմ. նմանակից Կոչ. Ոսկ. ես. Ագաթ. Բուզ. նմանահան Ագաթ. նմանութիւն ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. նմանի Յոբ. լե. 8. Ոսկ. եփես. Եւս. քր. եմանավիշտ Իմաստ. ե. 3. աննման Իմ. բ. 15. Սեբեր. Վեցօր. Ագաթ. աննմանագոյն Ոսկ. մ. բ. 22. հայրանման Փարպ. զուգանմանութիւն Ճա--ընտ. ծովանման Ագաթ. խորանանման Ա-գաթ. խաչանման Ագաթ. Կորիւն. նմանողա-կից Եւթաղ. 91. խեցանման Վեցօր. գեղնման կամ դեղնման Եփր. եբր. 218. Ոսկ. կող. Փիլ. (տե՛ս Նորայր, Հայկ. բառաք. 8)։-Ըստ Ակինեան, ՀԱ 1907, 149-150 սրանից ծագած նմանեցուցանել բայը ունի նաև «ընտրել» իմաստը. այսպէս հետևեալ օրի-նակների մէջ. «Խորհուրդ ի մէջ առեալ Պար-սիկք թէ զո՜ արժանի թագաւորութեան նը-մանեցուցանել կարասցեն (Փարպ. էջ 157 հրտր. Տփղիսի). Ապա իբրև ոչ ոք գոյր ի տանէն Գրիգորի այնմ (կաթուղիկոսութեան) արժանի, ապա նմանեցուցին զՇահակ ոմն անուն (Բուզ. Գ. ժէ). նմանեցուցէք տեղիս դիւզնագիւտ որսոց ինչ, որով լոկ զբօսուս-ցուք զնա (Բուզ. Գ. ի)»։ Յետիններից Շիր, ունի «համարել» իմաստով. «(Ի շարժել ամ. պոց) զլերինս բարձունս ի հեռաստանէ՝ շար-ժունս նմանեցուցանեմք»։ -Նոր բառեր են նմանաբուժութիւն, նմանաբուժական, նմա-նողութիւն, նմանողաբար ևն։

• = Պհլ. *nimān ձևից, որ կազմուած է ni մասնեկով mān արմատից. սրա ուրիշ ա-ծանցումներն են ներկայացնում՝ սանս [other alphabet] māna «պատկեր, երևոյթ, նմանու-թիւն», upa-māna «նմանութիւն», ni-māna «չափ», պհլ. [other alphabet] mānāk «նման», պազ. Hāna «նման», պրս. [arabic word] mānistan «նման լինել», [arabic word] mānā «որպէս թուի, նը-ման է», [arabic word] mānand «նման». հմմտ. պրս. [arabic word] numūdan «ցոյց տալ, երևիլ», [arabic word] numuī̄na «օրինակ, նմոյշ», կազմուած ni մասնիկով mā արմատից։-Հիւբշ. 205?

• ՆՀԲ նմայն յար։ Windisch. 42 սանս. mā արմատի հետ։ Böttich. ZDMG 18s0 350. 186., Arica 84, 405 սանս anumā, պրս. nimāndan։ Lag. Urgesch. 137 ենթադրում է պրս. nimān ձևից։ Մորթման ZDMG 26, 601 բևեռ. na-manu։ Տէրվ. Altarm. 97, Նախալ. 97 ma. man «չափել, ձևել, համեմատել»

• արմատից՝ ն նախդիրով։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գրակ. 204 պրս. numūdan «ցոյց տալ», numūna «օրինակ»։ Հիւնք. յն. ὄμοιος, պրս. մանանիտէն (?)։ Mül-ler WZKM 8 (1894) 273 պհլ. manaka ձևի հետ։ Lagarde-ի ենթադրութեան վրայ՝ վերի ձևով ձևակերպեց Հիւբշման։

• ԳՒՌ.-1. Երև. Կր. Հւր. Մկ. Ջղ. Սչ. Վն. հփ. նման, Ագլ. նմուն, Զթ. նօմօն, նօմոն, Գոր. Ղրբ. Շմ. մնան, Ախց. Խրբ. Մրղ. Ջղ. (գիւղերը), Սլմ. լման, Հմշ. լմօն, Մշ. նմա-նագ. -2. Ջղ. Սչ. Վն. նմանել, Ագլ. նմա՛նիլ, Խրբ. լմանիլ, Մրղ. Ննխ. լմանէլ, Ասլ. Պլ. Պրտ. Ռ. Սեբ. ըլմանիլ, Ալշ. Տիգ. ըլմընիլ, Հմշ. լմօնուշ, Զթ. ըյմանիլ, ըրմանիլ.-3. Ախց. Շմ. աննման, Զթ. աննօմօն, աննօմոն, Մրղ. Ռ. անլըման, Խրբ. Պլ. ալլըման, Հմշ. օնլըմօն. առաջինները նշանակում են «ան-նման, գեղեցիկ», յաճախ. հեգնաբար գոր. ծածուած, որից և վերջինը նշանակում է «այ-լանդակ»։-Նոր բառեր են՝ նմանուկ, հայր-նմանակ, մայրնմանակ։ -Հետաքրքրական մի ձև է Վն. մանիլ, Մշ. մmնիլ «նմանիլ». որ կարող է ներկայացնել բառի պարզական ձևը՝ առանց ni-նախդիրի յաւելման, բայց աւեւե հաւանաբար յառաջացած է նախա-ձայնի անկումով։

• ՓՈԽ.-Bugge IF 5, 274 (թրգմ. ՀԱ 1895, 261) հյ. նմանաւղ բառից փոխառեալ է դը-նում գոթ. manaulja «ձևով, կերպարանօք». որ գործածուած է մէկ անգամ Փիլիպ. բ. 7։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Աննման, ից

Աննմանելի, լւոյ, լեաց

Աննմանութիւն, ութեան

Առիւծանման

Աստղանման

Աստուածանման

Արեւանմանութիւն, ութեան

Աւազանման

Բիւրեղանման

Գեղնման

Գիշերանման

Եթերանման

Ըստնմանէք

Իժանման

Իւրանման

Լեռնանման

Լուսնանմանութիւն, ութեան

Խաչանման

Խորանանման

Ծովանման

Voir tout