s. adv.

sabbath, sabbath-day, day of rest;
repose, rest;
saturday;
week;
աւագ, մեծ —, holy saturday;
աւագ —, holy week;
— —ուց, the grand or holy sabbath;
—է ի —, ի —ու —ու, every week, weekly;
— ի —է, from one sabbath to another;
վարձել ի —ս, to let weekly;
պղծել զ—, to break the sabbath;
խտրանք —ու, sabbatism;
ըստ —ու ճանապարհի, a sabbath day's journey;
—ու, on the sabbath-day.

s.

σάββατον, -τα sabbatum, -ta. Բառ եբր. շապպաթ, շապաթ. որ է Հանգիստ, կամ դադարումն. ի նշանակ եօթներորդ աւուր արարչութեան, յորում հանգեաւ աստուած յամենայն գործոց զոր արար, եւ սրբեաց զայն՝ զի պահեսցի տօն առ եբրայեցիս. իսկ յետ Քրիստոսի փոխեցաւ ի կիւրակէ օր յարութեան տեառն.

Յաւուրն եօթներորդի շաբաթ տեառն է այսօր։ Տէր ետ ձեզ զօրս զայս շաբաթ։ Յիշեսջի՛ր զօրն շաբաթուց սրբել զնա։ Պատրաստել շաբաթէ ի շաբաթ.եւ այլն։

Որ է մերձ յերուսաղէմ ըսհ շաբաթու ճանապարհի. (Գծ. ՟Ա. 12.) այսինքն իբր եօթն հարիւր քայլ, որչափ թոյլ տուեալ էր ճանապարհ առնել յաւուր շաբաթու։

Շաբաթ շաբաթուց. (Ղեւտ. ՟Ժ՟Զ. 31։ ՟Ի՟Գ. 32.) այսինքն մեծ շաբաթ գլխաւոր, որպէս օրն քաւութեան։

Յամին եօթներորդի շաբաթ հանգիստ եղիցի երկրին. զի շաբաթ տեառն է. զանդ քո ոչ վարեսցես. այսինքն որպէս շաբաթ ասի օրն եօթներորդ, նոյնպէս ամն եօթներորդ. (Ղեւտ. ՟Ի՟Ե. 24. տե՛ս եւ ՟Ա. Մակ. ՟Զ. 49։)

ՇԱԲԱԹ ասի եւ Շրջան մի աւուրց եօթանց. եօթնեակ. ἐβδομάς hebdomas, septimana. եբր. շապուտ, շապպաթ. տե՛ս եւ ԵՕԹՆԵՐՈՐԴ.

Ամիս յամսոյ, եւ շաբաթ ի շաբաթէ. (Ես. ՟Կ՟Զ. 25։)

Որ ոչ ի տարիս եւ յամիսս եւ ի շաբաթս է վարձեցեալ. (Իսիւք.։)

Աշխատեա՛ց ընդ իս զերկուս շաբաթս. եւ զկնի երկուց եօթնեկաց ետես զշնորհն աստուծոյ. (Վրք. հց. ՟Ժ։)

Առաջաւոր պահքն՝ երկու շաբաթուք զատուցեալ. զերկու շաբաթսն բարեկենդանին լուծանելով. (Արշ.։)

• , ու հլ. «շաբաթուայ եօթներորդ օրը» ՍԳր. «մի եօթնեակ» Ես. կզ. 25. որից շաբաթանալ «հանգչիլ» (ըստ եբր. ոճի, որի համեմատ է նաև յն. σαββατίζω) ՍԳր. շա-բաթացուցանել Ղևտ. իգ. 32. Ա. եզր. ա. 58. շաբաթաւոր Բ. մն. իզ. 12. շաբաթամուտ Դ. թագ. ժա. 5, 7, 9. շաբաթապահ Բ. մն. իգ. 4. Կոչ. Մծբ. շաբաթակրօն Բ. մկ. ժբ. 31. նաև շաբաթուայ օրերի անունները. ինչ. միաշաբաթի, երկուշաբաթի, երեքշաբաթի, չորեքշաբաթի և հինգշաբաթի կամ նաև միա-շաբաթ, երկուշաբաթ ևն։ (Նկատելի է որ օրերի անունները զանազան լեզուների մէջ կազմուած են կա՛մ երկնային մարմինների անունից և կամ թուականներից. առաջինին են պատկանում օրինակ՝ եւրոպական լեզու-ները. հմմտ. գերմ. Sonntag «կիրակի, արևի օր», Montag «երկուշաբթի, լուսնի օր» ևն. երկրորդին են պատկանում միւսները, ին. յունարէնը, պարսկերէնը, վրացերէնը, ռու-սերէնը և սրանց հետ նաև հայերէնը)։ Նոր բառեր են շաբաթաթերթ, երկշաբաթաթերթ, շաբաթօրեակ ևն։

• = Ասոռ. [syriac word] ︎ šabbəϑā, ն. ասոր. šäp't'ə «շաբաթ օր. 2. եօթնեակ» ձևից. այս էլ առնուած է եբր. [hebrew word] šabbāϑ «շաբաթ» ռառից, որ ծագում է սեմական šbϑ «դադա-րիլ, հանգստանալ» արմատից և բուն նշանա-կում է «հանգիստ»։ Եբրայական բառը փո-խառութեամբ անցած է նաև ուրիշ բազմաթի։ լեզուների. ինչ. պազ. šanbaδ, պրս. šanbaδ sanba, šanbih, քրդ. šembi, šambi, šambah «շաբաթ. 2. եօթնեակ», իսկ արաբ. ❇ sabt, յն. οάββατρν, լտ. sabbatum, իտալ sabato, ֆրանս. samedi, հբգ. sambaztac, գերմ. samstag ևն «շաբաթ օր»։ Յունարէնից տառադարձուած ձև է սաբբատ, սաբատ (ի-ա հլ.), որից միասաբատ «կիրակի». բոլորն էլ ըստ Տիմոթ. կուզ, էջ 318-322։-Հիւբշ. 312։

• Օրուայ անունների մասին տեղեևու-թիւն տալիս է մեզ հներից Վրք. սեղբ. 703, որ նրանց անուանակոչութիւնը վե-րագրում է Հռովմի հայրապետ Սեռռես-տրոսին. «Աստուստ դէպ եղև առ ի դըպ-րացն բաց ածել թերևս զշաբաթուն փոխանուանակոչութիւնս զառ ի հեթա-նոսացն անուանեցելոց աւուրցն. նախ և առաջին զարեգական, զլուսնի, Արէոսի. Ափրոդիտի, Կրոնի, (Հերմեայ և Դիոսի]՝ Ս. Սեղբեստրոս փոխանուանակոչեաց զԼուսնոյ ահա (l) զօր երկշաբաթի, իսկ զԱրէոսին երեքշաբաթի, (զՀերմո-սին չորեքշաբաթի), զԴիոսին հինգշա-բաթի, իսկ զԱփրոդիսին Ուրբաթ, և զԿրոնին առ ի հին կտակարանաց՝ շա-բաթ. բայց զԱրեգական՝ որպէս տիրա-կանաւն զարդարեալ յարութեամբ՝ կի-րակէ կոչեաց»։ Սրանից է առնում նաև Յայսմ. յնվ. 2. «Եւ եղև յետ վախճանի Մենտեատոնի հայրապետին, ձեռնադը-րեցաւ Ս. Սեղբեստրոս յաթոռ նորա՝ պապ Հռոմայ. և կարգեաց լինել յեկե-ղեցիս ինն դաս կարգաւորաց ըստ նմա-նութեան երկնաւորացն, և եդ անուանս շաբաթուն աւուրց։ Զարեգակ օր կիրա-կի անուանեաց, որ է տէրունի. և զլու-սինն՝ երկուշաբաթ, զԱրէսինն՝ երեքշա-բաթ, զԵրմոսին՝ չորեքշաբաթ, զԴիոսին՝ հինգշաբաթ, զԱփրոդիտայն՝ ուրբաթ, և զԿռոնայն՝ շաբաթ»։-Հին և նոր ազգերի տոմարական դրութեան, օրերի և ամիս-

• ների անուանակոչութեան վրայ շատ ըն-դարձակ մի մենագրութիւն ունի Nilsson, Primitive time-reckoning, Paris 1921։ -Շաբաթ բառի մեկնութիւնը տալիս են հներից՝ Երզն. մտթ. էջ 611 «շաբաթն ըստ եբրայեցւոցն հանգիստ թարգմա-նի».-Գիրք առաք. 680բ մեկնում է «Շաբաթն թարգմանի հանգիստ և նշա-նակէ զխաղաղութիւն».-Յայսմ. մարտ 23 «Շաբաթն հանգիստ թարգմանի».-Տաթև. ձմ. ճլդ «շաբաթն հանգիստ լսի յեբրայեցւոցն ի մերս».-այսպէս և Բրս. մրկ. 376, Խոսր. 126։-Նորերից նախ Schroder, Thesaur. 45 և յետոյ ՀՀԲ, ՆՀԲ, Müller SWAW 38, 578 դրին եբ-րայեցերէնից։

• ԳՒՌ.-Ախց. Խրբ. Ջղ. Սչ. շաբ'աթ, Ակն. Երև. Կր. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Տփ. շափաթ (Պլ. սեռ. շափտու, շափտվան), Ասլ. շափաթ. շափա*, Զթ. լաբ'օթ, շաբ'ոթ, Հճ. շաբ'բ'օթ, Ագլ. ըm՛բmթ, Մկ. Սլմ. Վն. շmպmթ, Ալշ. Մշ. շապատ, Տիգ. շmփmթ, Մրղ. շmպպmթ. Շմ. շmպmտ, Գոր. շէ՛բէթ, շm՛փmթ, Ղրբ. չէ՛բէթ, շէ՛բmթ, Սվեդ. ըmբ'ութ։-Նոր բառեռ են շաբաթական, շաբաթավար, շաբթամիջի։ Էնկիւրիի թրքախօս հայոց մէջ eršapdə «եր-կուշաբթի», šapatsəz «անշնորհք» (Բիւր. 1898, էջ 789 և 865)։-Գաւառականների մէջ շաբաթ (օրը) և շաբաթ (եօթնեակը) չշփոթե-լու համար կատարուած է տարբերացում. այսպէս շաբաթ (եօթնեակ) և շաբաթօր, կի-րակմուտ (շաբաթ օրը), որից և Տիգ. շփթօր «շաբաթ օրը»։

• ՓՈԽ.-Վրաց. მაბათი շաբաթի կամ მაფათი շափաթի «շաբաթ օր. 2. եօթնեակը», որից ორმაბათი որշաբաթի «երկուշաբթի», ოთեმა-ბათი ոթխշաբաթի «չորեքշաբթի» ևն.-թուշ. მაბათ շաբաթ, ավար. šamat, ուտ. šamat «շաբաթ օրը, եօթնեակ», որից xibšamat «երեքշաբթի».-չեչէն. šuot' «շաբաթ օրը». քրդ. Աւետարանի մէջ գործածուած է շաբաթ. ինչ. Նա ժի լը ռօյա շաբաթէ. «Մի՛ ի շա-ռաթու» (Մտթ. իդ. 20).-Պօլսի տաճկաց շուկայական լեզուի մէջ էլ հայոց ձեռքով մը-տել է šapat gunū «շաբաթ օրը».-իսկ լահճ. šambi (Աղուանից երկիր և դրաց. 1893, էջ 91) ծագած է պրս. šambih ձևից և լազ. sa-batoni<յունարէն σάββατον-ից։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Երեքշաբաթի, թու

Երկշաբաթի, թւոյ

Երկուշաբաթի, թւոյ

Զատկաշաբաթ, ու

Հինգշաբաթ, ի

Հինգշաբաթեան

Հինգշաբաթի, թւոյ

Միաշաբաթ, ուց

Միաշաբաթի, թւոյ

Շաբաթագիր, գրի

Շաբաթալոյծ

Շաբաթալուծումն, ման

Շաբաթախտիր

Շաբաթական, ի, աց

Շաբաթամուտ, մտից

Շաբաթանամ, ացայ

Շաբաթապահ

Շաբաթացուցանեմ, ուցի

Շաբաթաւոր

Շաբաթումն, ման

Voir tout