hosanna;
երգել —իւք, to sing hosannas.
ὡσαννά hosanna. Ձայն օրհնառաք առ եբրայեցիս՝ վասն եկելոյ հասելոյ փրկութեան եւ փրկչի. իբր Կեցո՛ տէր, եւ այլն. արմատն է՝ Ովսէ, Յեսու, Յիսուս.
Ովսաննա որդւոյ դաւթի։ Ովսաննա (կամ օրհնութիւն) ի բարձունս։ Ովսաննա օրհնեալ եկեալ, եւ այլն։ Օրհնել կամ գոհանալ կամ երգել ովսաննայիւք. (Ճ. ՟Ժ.։ Եփր. ծն.։ Տէր Իսրայէլ. օգոստ. ՟Ի՟Զ.։)
Պարեցէ՛ք նմա ովսաննայիւք։ Ի մտանել տիառն ի սիովն մեծաւ փառօք ովսաննայի։ Լուաւ զձայն փառաց ովսաննայիցն. (եւ այլն. Եփր. արմաւ.։)
Ովսաննա, կեցո՛ կամ ապրեցո՛, կամ մեծութիւն, կամ փրկութիւն ի բարձանց. (Տօնակ.։)
Ովսաննա ըստ եբրայեցւոց լեզուի թարգմանի մեծութիւն. (Ոսկ. ծաղկզրդ.։)
Իսկ (Երզն. մտթ. եւ ՃՃ. եւ Տօնակ.) կամեցան եւ հայերէն ստուգաբանել.
Ովսաննա. ո՞վ է սա. սա նա՛ է, որ » եւ այլն։
• , ի հլ. «օրհնութիւն» ՍԳր. Եփր. արմաւ. 45, 48, 50, 57. Յայսմ. Պտրգ, 372, 544. ժմ. 581. որից ովսաննայաբեր Նար. տաղ. գրուած է ուսանա Տիմոթ. կուզ. էջ 299։
• = Եբր. [hebrew word] hōšī'ana «ազատի՛ր, օգնի՛ր» բառն է, որ երկրորդ դէմքի սաստ-կական հրամայականն է [hebrew word] ა iš' արմա-տից։ Հյ. բառը տառադարձուած է յն. ὥσαννά ձևից, որի հետ նոյն են նաև լտ. ֆրանս. hosanna ռոթ. osanna, գերմ. hosianna, վրաց. ოხანნა ոսաննա ևն։-Հիւբշ. 369։
• Հներից Սեբեր. 201 մեկնում է. «Ով-սաննա, այս է ըստ եբրայեցւոց բարբա-ռոյն՝ փառաբանութիւն իսկ նշանակեալ և մեծ գովութիւն»։-Բրս. մրկ. 136 «Ով-սաննայն եբրայեցի բառ է. սակայն այլևայլ լսի ըստ լեզուաց. զի ըստ յու-նացն ասէ՝ փառք ի բարձունս այնմ տեառն, որում վայելէ. իսկ ըստ ասոր-ւոցն՝ փրկութիւն ի բարձունս, և ըստ հայոց՝ փրկութիւն որդւոյ Դաւթի... Ով-սաննայն ըստ եբրայեցւոցն է յօդեալ յերկուց բանից. ի բոլոր բանէ և ի կի-սոյ. մին՝ որ է օսի, որ թարգմանի փըր-կեա՛ միշտ կամ փրկեա՛ զժողովուրդ քո. և միւսն՝ աննա, որ է աղաչական, որպէս ասեն եօթանասունքն, ո՛ տէր. փրկեա...»։ Երզն. մտթ. 446 «Ովսան-նալ բարձրելոյն. այսինքն փրկութիւն ի ռարձանց կամ կեցո՛ և ապրեցո՛. նոքա ձևացուցանէին զայս վասն Ղազարու յարութեանն՝ փրկիչ և ապրեցուցիչ ի բարձանց ասացեալ. իսկ սոքա ըստ խորհրդոյ հետևեալ՝ ստուգաբանութեամր
• բառիցն եղանակեն զսոյն մինչև ցայսօր։ Քանզի ովսաննայն ստուգի ո՞վ սա. հարցանեն, որոց պատասխանեն հաւա-տացեալք, նա՛ է սա՝ որ զերկինս երկ-նայնովքն կազմեաց... ո՞վ սա. նա՛ ա-ռեն՝ որ ի Քորեբ հրով փայլատակեցաւ -. ո՞վ է սա... սա է թագաւորն փա-ռաց»։-Տաթև. ձմ. ճզ. գրում է. «Ով-սաննայն յեբրայեցւոցն ի մերս օրհնու-թիւն թարգմանի կամ փառաբանութիւն կամ մեծութիւն և ըստ այլում առակի՝ սա նա է ասէին, որ ի սկզբանց յաւթ-տեանց արարիչ է...»։ Նոյնը՝ ճէ. «Ով-սաննայ, որ թարգմանի փրկեա՛ զմեզ»։ -Նորերից ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։