adj.

making a vow;
being under a vow, Nazarean;
allied, confederated;
— լինել, to make a vow;
to conclude a treaty.

adj.

Դաշնաւոր. ուխտակից.

Հայոց գունդն ուխտադիր էր ընդ թագաւորին վրաց. (Փարպ.։)

Այսպիսի շնորհաց արժանի եղեւ ուխտադիր եղբայրն իւր (ընդ որում ուխտ եդեալ էր հաւասար ճգնիլ). (Վրք. հց. ՟Ի՟Ա։)

ՈՒԽՏԱԴԻՐ. Որ ուխտէ ինչ աստուծոյ. եբր. նատար. նիսա. կամ Աղօթական. եւ Տենչօղ, փափաքօղ.

Մինչեւ ուխտադիր լեալ իցէ (քո), պատրաստեա՛ զանձն քո. (Սիր. ՟Ժ՟Ը. 21։)

Առ քեզ ելցեն, եւ ի քեզ ուխտադիր լիցին. (զի ի քեզ աստուած գոյ. Ես. ՟Խ՟Բ. 14։)

Եւ յերկիրս՝ յոր ուխտադիր լինիցին ոգւովք իւրեանց դառնալ այսրէն, մի դարձցին. (Երեմ. ՟Ի՟Բ. 27։)

Ուխտադիր են յաճախ տեսանել զձեզ. (Ոսկ. ՟բ. կոր.։)

ՈՒԽՏԱԴԻՐ. Նուիրական՝ ուխտաւոր աստուծոյ, նազովրեցի. եբր. նէզէր, կամ նէծէր.

Փոքրել զգլուխ ի կենքրեայ. քանզի ուխտադիր էր։ Են ի մեզ արք չորք ուխտադիրք յանձինս իւրեանց. (Գծ. ՟Ժ՟Ը. 18։ ՟Ի՟Ա. 23։)

Նազարացւոցն, որ ուխտադիրքն թարգմանին. (Ոսկ. եբր. ըստ հյ։)