the inner side;
bottom;
earth;
root;
յ— բերդին, under the castle walls;
յ— լերին, at the foot of the mountain;
ընդ — տանել զոք, to drag a person along the ground;
ընդ — տանել զլերինս, to raze the mountains to the ground, to level with the earth;
բրել զ—ս այգւոյ, պատառել զ—ս որթոյ, to dig about the roots of vines.
(լծ. թ. ուճ ). πυθμήν (որ ի սուրբ գիրս թարգմանի՝ փունջ, եւ ուռ) fundum, -us (լծ. ընդ փունջ) radix, ima pars եւ ramus, culmus. Ծայր. ծագ. մանաւանդ Ստորին կողմն. ստորոտ. յատակ. արմատ. փունճ, ծարը, տակը.
Զի՞նչ քան զունջ ծովու խորագոյն է։ Ի ձեռն ծովուն անկեալ դնէի յունջ։ Ունջ ծովուն ի ներքոյ կայր անդնդոցն. (Փիլ. յովն.։)
Զի՞նչ իցէ ունջ եւ սպառուած ամենայնի (ի ներքոյ ջուրց)։ Զցօղ մեղուն քաղեալ, եւ ի խորս մոմակերտ գբոցն յունջս արկեալ համբարեալ դնէ. (Վեցօր.։)
Երեսք ըստ ընջոյ աչացն նստոյ բնաւորեալ։ Սիրտն բազում անցս գնացից ունի, եւ զամենեսեան՝ որ յիւր փոթուածքն են, առ ունջ շնչաբեր երակին բերանաբացեալս ունի. (Նիւս. կազմ.։)
Զի էր հարեալ զխորանն ի ձոր՝ յունջ բերդին. (Բուզ. ՟Դ. 18։)
Է՛ ճանապարհ, որ թուի ի մարդկանէ՝ թէ ուղղակի է, բայց կատարումն նորա՝ ունջ դժոխոց. (Համամ առակ.։)
Է ճանապարհ, որ թուի մարդկան, թէ ուղիղ իցեն, բայց կատարած նոցա հայի յունջս դժոխոց. (Լմբ. առակ.։)
Զի՞նչ շահք են յայգւոյ, զորոյ զունջսն ոչ բրեն, եւ զորթն ոչ յատանեն, եւ զողկոյզսն ոչ ուղղեն. (Իսիւք.։)
Ապականէին զայգին, եւ բրէին, պատառէին բազում ունջս որթոյ։ Ո՞վ են լերինքն այն, զոր դուն ընդ ունջ տանէիր». այսինքն հիմնայատակ առնէիր. (Բուզ. ՟Դ. 8. 54։)
Մարգարիտն ո՞չ գաղտակուրն ծնեալ, ո՞չ իբրեւ ունջ (կամ ունչ) ձեւով յառաջ եկեալ երեւի. (Եպիփ. աւետար.։)
ՈՒՆՋԱՄԲ ԲԵՐԻԼ. Ի բուռն անկանիլ եւ ձգիլ. φέρομαι abripior, in manibus versor.
Գրէ՛ իսկ թէ զիս իբր ունջամբ բերեալ (կամ իբրու նջամբ) բերեալ հանդէպ բախելով զարթուցեր. (Պղատ. օրին. ՟Թ։)
որպէս ռմկ. ունճ. Մուր. ծուխ մածեալ յորմս վառարանի.
Աղ, եւ ունջ խառնեալ՝ ածէին ընդ քիթսն. (Ոսկիփոր.։)
• (յետնաբար ո հլ.) «տակը, խորքը, յատակ» Վեցօր. էջ 17, 165. Բուզ. փիլ. յովն. 589, 603. «գետնի տակը» Բուզ. «խա-ղողի որթի հողի տակ եղած մասը» Բուզ. 99. Իսիւք. յոբ. 273. «հազար բոյսի թուփը» Անան. գիտ. 21. որից ընջովին «արմատաքի» Բուռ. 99. անունջ «անյատակ, խոր» ԱԲ. մաղունջ (գրուած է մաղունչ) «մաղի տակին մնացածը» Ոսկիփ.։-Տե՛ս և յաջորդը։
• ՆՀԲ լծ. թրք. uǰ «ծայր»։ Հիւնք. ունչ բառից։ Patrubány SA 1, 189 ուն ներ-կայացնում է գերմ. un-ter «տակը» բա-ռի առաջին մասը, իսկ ջ մասնիկ է՝ նմանութեամբ մէջ բառի։ Նոյն ՀԱ 1908, 151 լտ. inferus, սանս. adhamás, զնդ. aδarō «ստորին» բառերի հետ։ Karst, Յուշարձան 425 թթր. qon-maq «իջևա-նիլ», koyun «տակը»։
• «գանձ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Բուզ. էջ 208. Ի գեւղն ընջին արքունի, որում Արդ-եանսն կոչեն»։ (Նոյն գիւղը յիշուած է նաև Եղիշ. 60)։
• =Նոյն է վրաց. უნჯი ունջի «գանձ, հա-րըստութիւն», որից უნჯება ունջեբա «դիզել, հարստութիւն հաւաքել», ճիշտ ինչպէս հյ. գանձ-ել. հմմտ. Ամովս Գ. 10. Հռովմ. Բ. 5. որոնց մէջ վրացին ունի ունջեբա, իսկ հայը գանձել։ Զգիտեմ սակայն թէ բառը կապ ու-նի՞ նախորդ ունջ «խորք, յատակ» ձևի հետ. երկուսի միջին կապն է թերևս ներկայաց-նում Վեցօր. «Զցօղ մեղուն քաղեալ և ի խորս մոմակերտ գբոցն յունջս արկեալ համ-բարեալ դնէ». որի մէջ յունջս արկեալ նշա-նակում է «դիզել», բայց ձևով է նախդրիւ հյց. ունջ «խորք» բառի։-Աճ.
• Չուբինով համեմատում է հյ. ունջ բառի հետ, բայց անշուշտ հասևանում է ունջ «խորք»։
• «մուր, վառարանի մէջ մածուած ձուխը» Ոսկիփ. Մաղաք. աբ. 50. ուրիշ վը-կայութիւն չկայ։
• ԳՒՌ.-Շմ. ունջ, Գոր. Ղրբ. օնջ «մուր, երկաթի ժանգ, սարդոստայն», Հջղ. մունջ «սառռի ոստայն»։ Նոր բառեր են ունջաթա-թախ, ունջակալել, ունջաջուր, ունջոտ, ուն-ջոտացնել, ունջոտել, ունջոտուիլ։ Նոյնից են նաև մնջոտ Երև. «կեղտոտ», մունջկաթ, մուճկաթ Մրղ. Վն. «մուրկաթ, ունջաջուր»։