adorned, beautified, set off, decked, elegant;
jewel, trinket;
cf. Պաճուճան.
Արմատ Պաճուճելոյ. Պաճուճեալ եւ սեթեւեթեալ. զարդարուն. եւ Պաճուճանք. զարդարանք.
Բազմակատար նիւթ, եւ պաճոյճ արուեստ. (Բրս. ծն.։)
Պերճ եւ պաճոյճ շարամանութեամբ (բանահիւսութեան). (Մագ. յիշ. ոտ.։)
Ո՛վ շնորհաշուք գեղով արփաւոր ծածկութիւ, յանմատոյց գեղեցկութենէն պաճոյճ փաղփաղեալ (որ լինի ա. գ. եւ մ) (Նար. կուս.։)
Ոչ կարաց կուրացուցանել զքեզ սատանայ՝ առ ի տեսանել զպաճոյճսն, եւ ոչ պարզեցար ի տես յանցաւոր կանանց, որով որսաց սատանայ զորդիսն Ադամայ ի պաճոյճսն դստերս Կայենի, զարդարելով զնոսա համօրէն մեղօք. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)
Ուստի եւ (Մաշկ.)
Որսայ զորդիս մարդկան անմտաց, եւ ի պաճոյճս յանցանաց զդստերս Եւայի։
• «զարդ, զարդարանք. 2. զարդա-րուն» Բրս. ծն. Վրք. հց. ա. 192. Նար. կուս. Մագ. որից պաճուճել «պճնել, զարդարել» ՍԳր. Կոչ. Եփր. ծն. պաճուճան Ոսկ. ես. պա-ճուճանք ՍԳր. կոչ. Ոսկ. մ. ա. 12. և ես Կիւրղ. թգ. պաճուճազարդ Վեցօր. պաճուա-պատանք ՍԳր. նկարապաճոյճ Ագաթ. ան-պաճոյճ Վեցօր. ընդվայրապաճոյճ Ոսկ. ես. գեղապաճոյճ Յհ. կթ. լուսապաճոյճ Անան եկեղ. Նար. թագապաճոյճ Վահր. յյտ. ևն։
• = Հաւանաբար իրանեան փոխառութիւն է, ինչպէս ցոյց են տալիս կրկին ճ-երը. հմմտ. նոգդ. p'γwch «պաճուճեալ»։ Այս բառի ստու-գաբանութիւնը ծանօթ չլինելով՝ յայտնի չէ թէ ինչի՞ց է յառաջ գալիս այս երկուսի մէջ շ և ճ ձայների տարբերութիւնը և հետևաբար ի՞նչ է հայերէն բառի բուն մեկնութիւնու
• ՆՀԲ լծ. թրք. beze-mek «զարդարել»։ Մորթման ZDMG 26, 535 բևեռ. bar-çudibiduni մեկնում է պարսպատուն կամ պաճուապատան։ Հիւնօ. պճնել բայից։ Աճառ. ՀԱ 1899, 233 իբրև կրրկ-նական՝ *պաճ արմատից. հմմտ. պա-րոյր, փաթոյթ, պատուտակ։ Վերի մեկ-նութիւնը տուաւ Meillet, REA 2, էջ 5։