adj. s.

πολεμιστής, μαχητής, μάχιμος bellator, pugnator, pugnax, bellicosus πολεμικός bellicus. Պատերազմիկ. այր պատերազմի. քաջ զօրական. մարտիկ. ճէնկճի.

Արքն պատերազմողք։ Յարանցն պատերազմողաց։ Կալան զհամար արանցն պատերազմողաց։ Դու մանուկ ես, եւ նա այր պատերազմող ի մանկութենէ իւրմէ։ Եւ ընդ նոսա զօր պատերազմող։ Փրկեաց զմեզ ի պատերազմողաց զճանապարհայն։ Ժողովեաց Դաւիթ զպատերազմողս զօրավարացն յԵրուսաղէմ.եւ այլն։

Սովաւ յիշեսցեն զհոգեւոր գունդն պատերազմողաց. (Եղիշ. ՟Ը։)

Նմանութեամբ՝ որպէս Հակառակ, նեղիչ.

Զի մի՜ առաւելն քան զայս՝ պատերազմող լսելեաց անցցէ. (Յհ. կթ.։)

Առաւելութիւն բանի պատերազմող է լսելեաց. (Ածաբ.։ եւ Շ. թղթ.։)

Յագեցութիւնն բանի պատերազմող է լսելեաց. (Համամ առակ.։)

ՊԱՏԵՐԱԶՄՈՂ. որպէս Ոսոխ. դիմամարտ. հասիմ.

Ո՞ դիցէ զիս պահել զոճ արտոյ յագարակի. վասն այսր պատերազմողի անարգեցի զնա այսուհետեւ (իմա՛ զերկիրն զայն՝ իբրեւ դիմամարտ)։ Ոյք մեղանչենն, պատերազմօղք են իւրեանց կենացն. (Ես. ՟Ի՟Է. 4։ Տոբ. ՟Ժ՟Բ. 10։)

ՊԱՏԵՐԱԶՄՈՂ. որպէս Պատերազմական.

Խորտակեսցի աղեղն պատերազմող։ Պատերազմօղ զինուքն իւրեանց. (Զաք. ՟Թ. 10։ Եզեկ. ՟Լ՟Բ. 27։)